00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Այսօր արդիական է Արևելքի իմաստության և Արևմուտքի էներգիայի սինթեզի թեման. Գյուրջիևա

© SputnikՄարգարիտա Գյուրջիևա
Մարգարիտա Գյուրջիևա - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2026
Բաժանորդագրվել
Գյուրջիևան շարունակում է ընտանեկան ավանդույթները. նա գործող հոգեբան է, ընդ որում՝ իր մոտ ընդունելության եկած մարդկանց անվանում է ոչ թե «պացիենտներ» կամ «հաճախորդներ», այլ աշակերտներ, ինչպես անում էր նրա անվանի նախնին։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայ նշանավոր միստիկ-փիլիսոփա, կոմպոզիտոր և արևելյան ավանդույթների հետազոտող Գեորգի Գյուրջիևի ազգակցական կապերի մասին հետաքրքիր փաստեր է բացահայտել նրա կրտսեր ազգական Մարգարիտան, որը հատուկ դրա համար Ֆրանսիայից ժամանել է Հայաստան։ Այս մասին Մարգարիտա Գյուրջիևան հայտնել է Sputnik Արմենիա ռադիոկայանի «Ուրիշ նորություններ» ծրագրի եթերում։
«Ես գտել եմ իմ ազգականին, որը ցարական բանակի գնդապետ է եղել։ Ռուսաց ցարը նրան էր վստահում ռազմական շքերթների անցկացումը։ Ստացվում է, որ մենք այսպիսի հետաքրքիր տոհմ ունենք։ Հետո նաև փաստաթուղթ գտա հորեղբորս՝ Մամիկոնի մասին, որը հայրիկիս հարազատ եղբայրն էր։ Նա գիտնական-քիմիկոս էր։ 25 տարեկանում նրան ձերբակալել են, դատել։ Նա ինչ-որ կերպ արտագաղթել է Ֆրանսիա՝ Սորբոն, ապա տեղափոխվել Բուենոս Այրես։ Մի խոսքով, հետաքրքիր փաստեր եմ գտնում»,–ասաց Գյուրջիևան։
Նրա խոսքով՝ իր բազմաթիվ ազգականներ ենթարկվել են բռնաճնշումների։ Ինքը՝ Մարգարիտան, ծնվել է Սամարղանդում, ուր աքսորվել էր իր հայրը։ Հիմա էլ եկել է Երևան, որպեսզի պարզի գրեթե 100 տարվա վաղեմության քրեական գործերի մանրամասները և իմանա, թե կոնկրետ ինչում էր պետությունը մեղադրում իր հարազատներին։
«Մեր ողջ տոհմը աքսորված էր, այսպես ասած՝ բռնադատված։ Ես ուզում էի իմանալ պատճառը։ Այդ մասին հայրիկս երբեք չէր խոսում։ Ինչո՞ւ էին իմ բոլոր ազգականների մոտ 60%-ը բռնադատված։ Ահա հիմա պրպտում եմ։ Դա ենք փորձել պարզել»,–Sputnik Արմենիային պատմեց Մարգարիտա Գուրջիևան։
Ի դեպ, Գյուրջիևան շարունակում է ընտանեկան ավանդույթները. նա գործող հոգեբան է, ընդ որում՝ իր մոտ ընդունելության եկած մարդկանց անվանում է ոչ թե «պացիենտներ» կամ «հաճախորդներ», այլ աշակերտներ, ինչպես անում էր նրա անվանի նախնին։
Նրա գնահատմամբ՝ այսօր հատկապես արդիական են դարձել մարդկային քաղաքակրթության երկու բևեռների՝ Արևելքի և Արևմուտքի սինթեզի անխուսափելիության մասին Գյուրջիևի մարգարեությունները։
«Նա շատ էր խորհում տարբեր մշակութային սկզբունքների սինթեզի շուրջ։ Դա նույնիսկ մարգարեություն չէր, այլ կանխատեսում, երբ նա ասում էր, որ Արևելքին չի հերիքում էներգիան, իսկ Ամերիկային և Եվրոպային՝ իմաստությունը։ Այ եթե միավորենք այդ ամենը... Քանի որ Ամերիկան այդպիսի հսկայական էներգետիկ ներուժ ունի, իսկ Արևելքն ունի, այսպես ասած, իմաստության ներուժ։ Հասկանո՞ւմ եք, եթե իմանանք այդ մասին, եթե ներդաշնակեցնենք դա, որքա՜ն լավ կլիներ բոլորիս համար»,–նշեց «Ուրիշ նորություններ»-ի զրուցակիցը։
Գեորգի Գյուրջիևը ծնունդով Ալեքսանդրապոլից է (այժմ՝ Գյումրի)։ 1920-ականների սկզբից ապրել է Ֆրանսիայում։ Ինքնազարգացման նրա հեղինակային մեթոդաբանությունը աշակերտների և հետևորդների շրջանում ստացել է «Գյուրջիևի համակարգ» կամ «Գյուրջիևի ուսմունք» անվանումը։ Գյուրջիևի հորեղբոր որդին հայտնի խորհրդային մոնումենտալիստ-քանդակագործ Սերգեյ Մերկուրովն է։
Լրահոս
0