https://arm.sputniknews.ru/20261011/1-zvoh-18-viravvor-belgvorvodi-ev-brjanski-marzeri-vra-hardzakumneri-hetevanqvov-107957181.html
1 զոհ, 18 վիրավոր՝ Բելգորոդի և Բրյանսկի մարզերի վրա հարձակումների հետևանքով
1 զոհ, 18 վիրավոր՝ Բելգորոդի և Բրյանսկի մարզերի վրա հարձակումների հետևանքով
Sputnik Արմենիա
Մեկ օրում Բելգորոդի մարզում խոցվել և ճնշվել է 192 անօդաչու թռչող սարք, Բրյանսկի երկնքում ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 45 ԱԹՍ։ 11.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-11T11:57+0400
2026-10-11T11:57+0400
2026-10-11T11:57+0400
բելգորոդ
բրյանսկ
անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/15/100114555_0:370:960:910_1920x0_80_0_0_8ffc7cb28b200d576a58df522ae4df46.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Անցած մեկ օրվա ընթացքում Բելգորոդի և Բրյանսկի մարզերի վրա ուկրաինական ԱԹՍ–ների գրոհների և գնդակոծությունների հետևանքով մեկ մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել են շրջանների ղեկավարները։Առավել ինտենսիվ հարձակումների է ենթարկվել Բելգորոդի մարզը։ Մարզպետ Ալեքսանդր Շուվաևի խոսքով՝ մեկ օրում Ուկրաինայի ԶՈւ–ն 130 անգամ գրոհել է մարզի տարածքը։ Վեց շրջաններում վիրավորվել է 16 խաղաղ բնակիչ։Տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, նրան անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում։Նրա տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում մարզում խոցվել և ճնշվել է 192 ԱԹՍ։ Բացի այդ, արձանագրվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և հրետանու կիրառմամբ վեց գնդակոծություն, ևս երեք դեպքում ԱԹՍ-ներից պայթուցիկ սարքեր են նետվել։Զոհված և տուժածներ կան նաև Բրյանսկի մարզում։ Ինչպես հայտնել է մարզպետ Եգոր Կովալչուկը, կամիկաձե-դրոնը հարվածել է Ստարոդուբի մունիցիպալ շրջանի Սլուչոկ գյուղին: Տեղի բնակիչը ծանր վիրավորվել է և ավելի ուշ մահացել հիվանդանոցումԼԵվս երկու կին տուժել են Կլիմովո ավանին ԱԹՍ–ի հարվածի հետևանքով։ Նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել։Մարզպետի տվյալներով՝ անցած մեկ օրվա ընթացքում Բրյանսկի մարզի երկնքում ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 45 անօդաչու սարք։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
բրյանսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/15/100114555_0:280:960:1000_1920x0_80_0_0_51b2dea45cc5c505147e82e13329e7e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, բրյանսկ, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
բելգորոդ, բրյանսկ, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
1 զոհ, 18 վիրավոր՝ Բելգորոդի և Բրյանսկի մարզերի վրա հարձակումների հետևանքով
Մեկ օրում Բելգորոդի մարզում խոցվել և ճնշվել է 192 անօդաչու թռչող սարք, Բրյանսկի երկնքում ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 45 ԱԹՍ։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Անցած մեկ օրվա ընթացքում Բելգորոդի և Բրյանսկի մարզերի վրա ուկրաինական ԱԹՍ–ների գրոհների և գնդակոծությունների հետևանքով մեկ մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել են շրջանների ղեկավարները։
Առավել ինտենսիվ հարձակումների է ենթարկվել Բելգորոդի մարզը։ Մարզպետ Ալեքսանդր Շուվաևի խոսքով՝ մեկ օրում Ուկրաինայի ԶՈւ–ն 130 անգամ գրոհել է մարզի տարածքը։ Վեց շրջաններում վիրավորվել է 16 խաղաղ բնակիչ։
Տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, նրան անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում։
«Անցած մեկ օրում Ուկրաինայի ԶՈւ–ն 130 անգամ գրոհել է Բելգորոդի մարզի տարածքը։ 192 անօդաչու խոցվել և ճնշվել է։ Վեց շրջաններում 16 մարդ վիրավորվել է»,-հայտնել է Շուվաևը։
Նրա տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում մարզում խոցվել և ճնշվել է 192 ԱԹՍ։ Բացի այդ, արձանագրվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և հրետանու կիրառմամբ վեց գնդակոծություն, ևս երեք դեպքում ԱԹՍ-ներից պայթուցիկ սարքեր են նետվել։
Զոհված և տուժածներ կան նաև Բրյանսկի մարզում։ Ինչպես հայտնել է մարզպետ Եգոր Կովալչուկը, կամիկաձե-դրոնը հարվածել է Ստարոդուբի մունիցիպալ շրջանի Սլուչոկ գյուղին: Տեղի բնակիչը ծանր վիրավորվել է և ավելի ուշ մահացել հիվանդանոցումԼ
Եվս երկու կին տուժել են Կլիմովո ավանին ԱԹՍ–ի հարվածի հետևանքով։ Նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել։
«Ուկրաինայի ԶՈւ–ի հանցավոր գործողությունների հերթական զոհերը։ Կամիկաձե-դրոնը հարվածել է Ստարոդուբի մունիցիպալ շրջանի Սլուչոկ գյուղին, ծանր վիրավորվել է տեղի բնակիչը։ Ցավոք, տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել, նա մահացել է հիվանդանոցում»,-գրել է Կովալչուկը։
Մարզպետի տվյալներով՝ անցած մեկ օրվա ընթացքում Բրյանսկի մարզի երկնքում ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 45 անօդաչու սարք։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։