00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
15 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սրբոց Թարգմանչաց տոնի առիթով Եզրաս սրբազանը թելադրություն է կարդացել

© PhotoԵզրաս սրբազան
Եզրաս սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2026
Բաժանորդագրվել
Թելադրվող տեքստը 5-րդ դարի հայ մատենագիր Կորյունի «Վարք Մաշտոցի» երկից էր:
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սրբոց Թարգմանչաց տոնը, և այդ առիթով Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցում, ինչպես նաև թեմի ծուխերում միաժամանակ մեկնարկել է «Գրում եմ հայերեն թելադրություն» համառուսաստանյան ամենամյա նախաձեռնությունը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից։
Թելադրվող տեքստի բնագիրը 5-րդ դարի հայ մատենագիր Կորյունի «Վարք Մաշտոցի» երկից է եղել:
Հաղորդագրությանը կից հրապարակված լուսանկարում երևում է, որ տեքստն ընթերցել է թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
Թեմից հայտնում են, որ համառուսաստանյան թելադրությունը խորհրդանշական ակցիա է, որի նպատակն է սփյուռքում հայերենի անխաթար պահպանումը, գրագիտության բարձրացումը:
Թելադրության արդյունքներն ամփոփել են քահանաներն ու հայորդյաց տան ուսուցիչները:
Բոլոր մասնակիցները ստացել են խրախուսական նվերներ, իսկ հաղթողները՝ գովասանագրեր և հոգևոր գրքեր:
Նշենք, որ Սուրբ Թարգմանիչների տոնը (ամբողջական անունը` Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց տոնը) հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։
Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։
Լրահոս
0