https://arm.sputniknews.ru/20261010/septemberin-gnatshy-kazmel-e-43-inchn-e-tankacel-hajastanum-107947145.html
Սեպտեմբերին գնաճը կազմել է 4,3%․ ի՞նչն է թանկացել Հայաստանում
Սեպտեմբերին գնաճը կազմել է 4,3%․ ի՞նչն է թանկացել Հայաստանում
Sputnik Արմենիա
Վիճակագրական տվյալների համաձայն՝ թանկացել են կաթնամթերքն ու մսամթերքը։ 10.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-10T17:37+0400
2026-10-10T17:37+0400
2026-10-10T17:37+0400
հայաստան
գնաճ
կաթնամթերք
միս
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/1d/82432797_0:89:1600:990_1920x0_80_0_0_4b0539c50d6565ff6ac2cc57f23cadd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում 12-ամսյա գնաճը (2026 թվականի սեպտեմբերին՝ 2025 թվականի սեպտեմբերի համեմատ) կազմել է 4,3%։ Այս մասին հայտնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։Ինչպես և վերջին ամիսներին, Հայաստանում գնաճը շարունակում է գերազանցել Կենտրոնական բանկի գնաճի նպատակային առավելագույն մակարդակը (4%)։Հիմնական պատճառները երկուսն են` առաջինը՝ ապրանքների, հատկապես կաթնամթերքի և մսամթերքի գների աճը, երկրորդը՝ նորակառույցների շինարարության և օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի հաշվին տնտեսության արագացված աճը։Այս ոլորտներից տնտեսություն ավելի շատ գումար է մուտք գործում, ինչի հետևանքով մեծանում է ապրանքների և ծառայությունների նկատմամբ պահանջարկը։ Արդյունքում աճել են մանրածախ առևտրի ծավալները․ դեկտեմբերին տարեկան աճը փոքր-ինչ գերազանցում էր 3%-ը, իսկ օգոստոսին հասել էր 7%-ի։ Զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը զուգահեռ գներն աճել են նաև ռեստորանային և հյուրանոցային ոլորտներում, թեև ոչ մեծ չափով։Ինչ վերաբերում է հիմնական պարենային ապրանքների գներին, ապա վերջին ամիսներին հացի և ձավարեղենի գներն աճել են 2-3%-ով։Միսը թանկացել է ավելի քան 10%-ով՝ Հայաստանում անասնագլխաքանակի կրճատման և այս տարվա գարնանը համաշխարհային գների աճի հետևանքով։Կաթնամթերքի դեպքում իրավիճակն ավելի բարդ է։ Տարվա ընթացքում կարագը թանկացել է 2%-ով, իսկ կաթնամթերքը՝ միանգամից 11%-ով։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե երկու ապրանքն էլ արտադրվում 1 նույն հումքից՝ կաթից, ուստի դրանց գները պետք է նույնությամբ փոխվեն։Սակայն, ինչպես նշում են մի շարք արտասահմանյան փորձագետներ, վերջին մեկ-երկու տարում շուկան սկսել է բաժանվել երկու ուղղության` սննդի արդյունաբերության մեջ ավելի մեծ պահանջարկ են վայելում կաթի սպիտակուցները, ոչ թե ճարպերը։ Մի քանի պատճառ կա, այդ թվում՝ մանկական և սպորտային սննդի, ինչպես նաև սպիտակուցային էներգետիկ ըմպելիքների աճող ժողովրդականությունը։Կարագի գներն ավելի դանդաղ են աճում։ Նախ` ավելացել է կարագի արտադրությունը Նոր Զելանդիայում և Եվրամիությունում, երկրորդ` ավելի լայնորեն են օգտագործվում կաթնային ճարպի բուսական փոխարինիչները։Վերջին 12 ամիսների ընթացքում ձկան գները նվազել են գրեթե 14%-ով՝ Ռուսաստանում վաճառքի սահմանափակումների պատճառով։ Իսկ միրգն ու բանջարեղենը, որոնք նույնպես հայտնվել են սահմանափակումների ազդեցության տակ, թանկացել են․ բանջարեղենը՝ գրեթե 4%-ով, իսկ միրգը՝ ավելի քան 7%-ով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/1d/82432797_0:0:1424:1067_1920x0_80_0_0_c683e1802c0426f075e2854e143af920.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գնաճ, կաթնամթերք, միս, ինֆոգրաֆիկա, инфографика
հայաստան, գնաճ, կաթնամթերք, միս, ինֆոգրաֆիկա, инфографика
Սեպտեմբերին գնաճը կազմել է 4,3%․ ի՞նչն է թանկացել Հայաստանում
Վիճակագրական տվյալների համաձայն՝ թանկացել են կաթնամթերքն ու մսամթերքը։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում 12-ամսյա գնաճը (2026 թվականի սեպտեմբերին՝ 2025 թվականի սեպտեմբերի համեմատ) կազմել է 4,3%։ Այս մասին հայտնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։
Ինչպես և վերջին ամիսներին, Հայաստանում գնաճը շարունակում է գերազանցել Կենտրոնական բանկի գնաճի նպատակային առավելագույն մակարդակը (4%)։
Հիմնական պատճառները երկուսն են` առաջինը՝ ապրանքների, հատկապես կաթնամթերքի և մսամթերքի գների աճը, երկրորդը՝ նորակառույցների շինարարության և օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի հաշվին տնտեսության արագացված աճը։
Այս ոլորտներից տնտեսություն ավելի շատ գումար է մուտք գործում, ինչի հետևանքով մեծանում է ապրանքների և ծառայությունների նկատմամբ պահանջարկը։ Արդյունքում աճել են մանրածախ առևտրի ծավալները․ դեկտեմբերին տարեկան աճը փոքր-ինչ գերազանցում էր 3%-ը, իսկ օգոստոսին հասել էր 7%-ի։ Զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը զուգահեռ գներն աճել են նաև ռեստորանային և հյուրանոցային ոլորտներում, թեև ոչ մեծ չափով։
Ինչ վերաբերում է հիմնական պարենային ապրանքների գներին, ապա վերջին ամիսներին հացի և ձավարեղենի գներն աճել են 2-3%-ով։
Միսը թանկացել է ավելի քան 10%-ով՝
Հայաստանում անասնագլխաքանակի կրճատման և այս տարվա գարնանը համաշխարհային գների աճի հետևանքով։
Կաթնամթերքի դեպքում իրավիճակն ավելի բարդ է։ Տարվա ընթացքում կարագը թանկացել է 2%-ով, իսկ կաթնամթերքը՝ միանգամից 11%-ով։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե երկու ապրանքն էլ արտադրվում 1 նույն հումքից՝ կաթից, ուստի դրանց գները պետք է նույնությամբ փոխվեն։
Սակայն, ինչպես նշում են մի շարք արտասահմանյան փորձագետներ, վերջին մեկ-երկու տարում շուկան սկսել է բաժանվել երկու ուղղության` սննդի արդյունաբերության մեջ ավելի մեծ պահանջարկ են վայելում կաթի սպիտակուցները, ոչ թե ճարպերը։ Մի քանի պատճառ կա, այդ թվում՝ մանկական և սպորտային սննդի, ինչպես նաև սպիտակուցային էներգետիկ ըմպելիքների աճող ժողովրդականությունը։
Կարագի գներն ավելի դանդաղ են աճում։ Նախ` ավելացել է կարագի արտադրությունը Նոր Զելանդիայում և Եվրամիությունում, երկրորդ` ավելի լայնորեն են օգտագործվում կաթնային ճարպի բուսական փոխարինիչները։
Վերջին 12 ամիսների ընթացքում ձկան գները նվազել են գրեթե 14%-ով՝ Ռուսաստանում վաճառքի սահմանափակումների պատճառով։ Իսկ միրգն ու բանջարեղենը, որոնք նույնպես հայտնվել են սահմանափակումների ազդեցության տակ, թանկացել են․ բանջարեղենը՝ գրեթե 4%-ով, իսկ միրգը՝ ավելի քան 7%-ով։