ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ Գրականության և արվեստի թանգարանում այսօր տեղի ունեցավ նշանավոր գրող, հասարակական ակտիվիստ Շուշանիկ Կուրղինյանի 150-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացումը։«Ըմբոստ կինը» խորագրով ցուցադրությունը կազմված է թանգարանում պահպանվող նրա հարուստ արխիվի վրա։ Նախաձեռնողների խոսքով՝ ցուցադրությունը ներկայացնում է ոչ միայն սոցիալական անհավասարության դեմ պայքարող և հայրենիքի ճակատագրով ապրող գրողին, այլև ըմբոստ ու միաժամանակ ընտանիքին նվիրված, սիրող կնոջը՝ անտիպ սիրային նամակագրության միջոցով։Ցուցադրությունը ներկայացնում է նաև Շուշանիկի և ամուսնու՝ Արշակ Կուրղինյանի մեծ սիրո պատմությունը։Շուշանիկ Կուրղինյանը համարվում է հայ առաջին ֆեմինիստ գրողը։ «Արդարության նոր մշակույթ» ՀԿ-ի համահիմնադիր Զարուհի Հովհաննիսյանը հիշում է, որ տարիներ առաջ երիտասարդ ակտիվիստներով ընթերցում էին Կուրղինյանի բանաստեղծությունները, ոգեշնչվում նրա ուժով և ոգեկոչում նրան, որ օգնի իրենց ակտիվիզմի ճանապարհին։
Ցուցադրությունը ներկայացնում է նաև Շուշանիկի և ամուսնու՝ Արշակ Կուրղինյանի մեծ սիրո պատմությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ Գրականության և արվեստի թանգարանում այսօր տեղի ունեցավ նշանավոր գրող, հասարակական ակտիվիստ Շուշանիկ Կուրղինյանի 150-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացումը։
«Ըմբոստ կինը» խորագրով ցուցադրությունը կազմված է թանգարանում պահպանվող նրա հարուստ արխիվի վրա։ Նախաձեռնողների խոսքով՝ ցուցադրությունը ներկայացնում է ոչ միայն սոցիալական անհավասարության դեմ պայքարող և հայրենիքի ճակատագրով ապրող գրողին, այլև ըմբոստ ու միաժամանակ ընտանիքին նվիրված, սիրող կնոջը՝ անտիպ սիրային նամակագրության միջոցով։
Ցուցադրությունը ներկայացնում է նաև Շուշանիկի և ամուսնու՝ Արշակ Կուրղինյանի մեծ սիրո պատմությունը։
Երևանում Շուշանիկ Կուրղինյանին նվիրված ցուցահանդես է բացվել
Շուշանիկ Կուրղինյանը համարվում է հայ առաջին ֆեմինիստ գրողը։ «Արդարության նոր մշակույթ» ՀԿ-ի համահիմնադիր Զարուհի Հովհաննիսյանը հիշում է, որ տարիներ առաջ երիտասարդ ակտիվիստներով ընթերցում էին Կուրղինյանի բանաստեղծությունները, ոգեշնչվում նրա ուժով և ոգեկոչում նրան, որ օգնի իրենց ակտիվիզմի ճանապարհին։