https://arm.sputniknews.ru/20261010/animast-e-tim-yntrutjunnerin-ynddimadirneri-masnakcely-badaljann-asel-e-inchu-107915048.html
Անիմաստ է ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիրների մասնակցելը. Բադալյանն ասել է` ինչու
Անիմաստ է ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիրների մասնակցելը. Բադալյանն ասել է` ինչու
Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգը նշում է, որ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում տեղական ղեկավարներն արագորեն հարմարվում են նոր իշխանություններին, և ՀՀ–ում դա այդպես է եղել... 10.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-10T18:31+0400
2026-10-10T18:31+0400
2026-10-10T18:31+0400
տեսանյութեր
արմեն բադալյան
տիմ ընտրություններ
հայաստան
իշխանություն
ընդդիմություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107910907_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9191dc8005496e2124f54cd2fc27a1aa.jpg
Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում ընդդիմադիր այս կամ այն թեկնածուի հաղթանակը որևէ էական ազդեցություն կամ նշանակություն չունի քաղաքական ընդհանուր պատկերի վրա։ «Աբովյան Time»–ի եթերում կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։Նրա խոսքով՝ ՏԻՄ մարմինները Հայաստանում երբեք ինքնուրույն կառույցներ չեն եղել և միշտ կախվածության մեջ են գտնվել կենտրոնական իշխանությունից։ Բադալյանը նկատեց, որ գործող կառավարման համակարգում կենտրոնական իշխանությունը ցանկացած պահի կարող է հեռացնել համայնքի ղեկավարին։ Ըստ նրա՝ ՏԻՄ ընտրություններում հաղթելն ընդդիմադիր ուժերին ոչինչ չի տալիս․ «Անհրաժեշտության դեպքում նրանց հեռացնելու են։ Դա ընդդիմությանը լրացուցիչ վարկանիշ բարձրացնելու համար ոչինչ չի տալիս, բացարձակապես։ Բացի այն թեկնածուից, որը կստանա քաղաքապետի պաշտոնը և իր շրջապատին աշխատանքով կապահովի, ուրիշ ոչ մի բան հասարակությանը դա չի տալիս», –նշեց Բադալյանը։ Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում տեղական ղեկավարները արագորեն հարմարվում են նոր իշխանություններին։ Այդ պատճառով էլ, ըստ նրա, ընդդիմության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին քաղաքական առումով անիմաստ է։Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107910907_247:0:1687:1080_1920x0_80_0_0_e3a2937542228708614b3c695418a24b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, արմեն բադալյան, տիմ ընտրություններ, հայաստան, իշխանություն, ընդդիմություն, видео
տեսանյութեր, արմեն բադալյան, տիմ ընտրություններ, հայաստան, իշխանություն, ընդդիմություն, видео
Անիմաստ է ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիրների մասնակցելը. Բադալյանն ասել է` ինչու
Քաղտեխնոլոգը նշում է, որ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում տեղական ղեկավարներն արագորեն հարմարվում են նոր իշխանություններին, և ՀՀ–ում դա այդպես է եղել միշտ։
Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում ընդդիմադիր այս կամ այն թեկնածուի հաղթանակը որևէ էական ազդեցություն կամ նշանակություն չունի քաղաքական ընդհանուր պատկերի վրա։ «Աբովյան Time»–ի եթերում կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա խոսքով՝ ՏԻՄ մարմինները Հայաստանում երբեք ինքնուրույն կառույցներ չեն եղել և միշտ կախվածության մեջ են գտնվել կենտրոնական իշխանությունից։
«ՏԻՄ մարմիններն ինքնուրույն կառույցներ չեն, և Հայաստանում միշտ էլ այդպես է եղել։ Նրանք միշտ նայում են՝ ով է նստած իշխանական ղեկին։ Երբ իշխում է X քաղաքական ուժը, բոլորը ստիպված են նրա ձեռքին նայել, որովհետև նրանից են ֆինանսավորում ստանում։ Իրենք ինքնուրույն ֆինանսավորման հզոր տնտեսական աղբյուրներ չունեն», –ասաց քաղտեխնոլոգը։
Բադալյանը նկատեց, որ գործող կառավարման համակարգում կենտրոնական իշխանությունը ցանկացած պահի կարող է հեռացնել համայնքի ղեկավարին։ Ըստ նրա՝ ՏԻՄ ընտրություններում հաղթելն ընդդիմադիր ուժերին ոչինչ չի տալիս․
«Անհրաժեշտության դեպքում նրանց հեռացնելու են։ Դա ընդդիմությանը լրացուցիչ վարկանիշ բարձրացնելու համար ոչինչ չի տալիս, բացարձակապես։ Բացի այն թեկնածուից, որը կստանա քաղաքապետի պաշտոնը և իր շրջապատին աշխատանքով կապահովի, ուրիշ ոչ մի բան հասարակությանը դա չի տալիս», –նշեց Բադալյանը։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում տեղական ղեկավարները արագորեն հարմարվում են նոր իշխանություններին։ Այդ պատճառով էլ, ըստ նրա, ընդդիմության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին քաղաքական առումով անիմաստ է։
Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։