https://arm.sputniknews.ru/20261010/amulsarn-aranc-hanqi-nakhadzernutjuny-pataskhanel-e-nikvol-pashinjanin-107934455.html
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Sputnik Արմենիա
Փաշինյանը հայտարարել էր, թե իրենց հաջողվել է բնապահպանական ոլորտին առնչվող բոլոր հարցերի պատասխանները տալ, և հիմա այլևս այդ ռիսկերը տեղ չունեն։ 10.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-10T14:35+0400
2026-10-10T14:35+0400
2026-10-10T14:35+0400
հայաստան
ամուլսար
նիկոլ փաշինյան
հանք
ակտիվիստ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/08/14/24172440_0:145:1600:1045_1920x0_80_0_0_63676170ff9bdcf93552142120f2db26.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Իշխանությունը թաքուն է գնացել Ամուլսարի հանքի շահագործման պաշտոնական բացմանը։ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամուլսարի հանքավայրում այսօր պաշտոնապես մեկնարկեցին ոսկու արդյունահանման աշխատանքները։ Բացման արարողության ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ հանքավայրի բացումը չի ուղեկցվում բողոքի ակցիաներով, որովհետև ամեն բան արվել է, որ ՀՀ քաղաքացիները սա համարեն իրենց նախագիծը։ Փաշինյանը պնդեց, թե իրենց հաջողվել է բնապահպանական ոլորտին առնչվող բոլոր հարցերի պատասխանները տալ, և հիմա այլևս այդ ռիսկերը տեղ չունեն։Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Տևական ժամանակ հանքավայրը չէր գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։2023 թվականին հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր բաժնետոմսերի 12,5%-ըփոխանցել է ՀՀ կառավարությանը։Ընկերությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին հայտնեց, որ Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները։ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 27-ին հայտարարեց` կանխատեսում են, որ 2026 թվականին 4 տոննա ոսկի կարդյունահանեն Ամուլսարից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/08/14/24172440_0:0:1428:1071_1920x0_80_0_0_1335b2fc5d072d7663f7d7396ddb90ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամուլսար, նիկոլ փաշինյան, հանք, ակտիվիստ
հայաստան, ամուլսար, նիկոլ փաշինյան, հանք, ակտիվիստ
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Փաշինյանը հայտարարել էր, թե իրենց հաջողվել է բնապահպանական ոլորտին առնչվող բոլոր հարցերի պատասխանները տալ, և հիմա այլևս այդ ռիսկերը տեղ չունեն։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Իշխանությունը թաքուն է գնացել Ամուլսարի հանքի շահագործման պաշտոնական բացմանը։
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ամուլսարի հանքավայրում այսօր պաշտոնապես մեկնարկեցին ոսկու արդյունահանման աշխատանքները։ Բացման արարողության ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ հանքավայրի բացումը չի ուղեկցվում բողոքի ակցիաներով, որովհետև ամեն բան արվել է, որ ՀՀ քաղաքացիները սա համարեն իրենց նախագիծը։ Փաշինյանը պնդեց, թե իրենց հաջողվել է բնապահպանական ոլորտին առնչվող բոլոր հարցերի պատասխանները տալ, և հիմա այլևս այդ ռիսկերը տեղ չունեն։
««Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հերթական Ջերմուկ այցի ընթացքում ճանապարհին պատահաբար իմացավ, որ այսօր Ամուլսարի հանքի շահագործման պաշտոնական բացումն է։ Սիրելի’ ջերմուկցիներ, մտահոգ հայե՛ր, պատրա՞ստ եք ձեր աչքի առջև տեսնել հսկա սարի կործանումը, ամբողջ տարածքի էկոհամակարգի ավերումը, ջրերի թունավորումը ու առհասարակ Ջերմուկի անկումը…»,– ասված է «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է
Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Տևական ժամանակ հանքավայրը չէր գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։
2023 թվականին հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն
իր բաժնետոմսերի 12,5%-ըփոխանցել է ՀՀ կառավարությանը։
Ընկերությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին
հայտնեց, որ Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 27-ին
հայտարարեց` կանխատեսում են, որ 2026 թվականին 4 տոննա ոսկի կարդյունահանեն Ամուլսարից։