https://arm.sputniknews.ru/20261010/amnn-hetakhuzakan-tvjalner-chi-tramadri-ete-kievy-harvatsner-hascni-rdi-gvortsarannerin-107950535.html
ԱՄՆ–ն հետախուզական տվյալներ չի տրամադրի, եթե Կիևը հարվածներ հասցնի ՌԴ–ի գործարաններին
ԱՄՆ–ն հետախուզական տվյալներ չի տրամադրի, եթե Կիևը հարվածներ հասցնի ՌԴ–ի գործարաններին
Sputnik Արմենիա
Պարբերականի տվյալներով՝ Ուիտկոֆն ու Քուշներն այդ մասին զգուշացրել են ուկրաինական պատվիրակությանը։ 10.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-10T19:47+0400
2026-10-10T19:47+0400
2026-10-10T20:02+0400
ամն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/17/98032448_0:70:3059:1791_1920x0_80_0_0_0bbb7ee2768a7fb28894404a69724e02.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ չի տրամադրի Կիևին, եթե Ուկրաինայի զինուժը հարվածներ հասցնի Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։ Այս մասին գրում Է «Financial Times»-ը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական պատվիրակությունը ժամանակից շուտ է ավարտել Ուիտկոֆի և Քուշների հետ բանակցությունները։ Նշվում էր, որ նման որոշում է ընդունվել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ գործարքի մասին տեղեկություններից հետո։Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան զրուցել են հեռախոսով։ Հեռախոսազրույցից հետո Կրեմլը հայտնեց, որ Ռուսաստանը հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ և նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրական ազդեցություն կունենան ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։ Առաջնորդներն անդրադարձել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներին։ Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և գերատեսչությունների մակարդակով համագործակցությունը։«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պուտինին գործարքի համար». Թրամփ
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/17/98032448_10:0:2739:2047_1920x0_80_0_0_115c78fc91b72c97694c40728b4c1a53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ուկրաինա, ռուսաստան
ԱՄՆ–ն հետախուզական տվյալներ չի տրամադրի, եթե Կիևը հարվածներ հասցնի ՌԴ–ի գործարաններին
19:47 10.10.2026 (Թարմացված է: 20:02 10.10.2026) Պարբերականի տվյալներով՝ Ուիտկոֆն ու Քուշներն այդ մասին զգուշացրել են ուկրաինական պատվիրակությանը։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ չի տրամադրի Կիևին, եթե Ուկրաինայի զինուժը հարվածներ հասցնի Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։ Այս մասին գրում Է «Financial Times»-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները ուկրաինական պատվիրակությանն այդ մասին նախազգուշացրել են Մայամիում կայացած հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ ուկրաինական պատվիրակությունը ժամանակից շուտ է ավարտել Ուիտկոֆի և Քուշների հետ
բանակցությունները։ Նշվում էր, որ նման որոշում է ընդունվել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ գործարքի մասին տեղեկություններից հետո։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան
զրուցել են հեռախոսով։ Հեռախոսազրույցից հետո Կրեմլը
հայտնեց, որ Ռուսաստանը հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ և նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրական ազդեցություն կունենան ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։ Առաջնորդներն անդրադարձել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներին։ Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և գերատեսչությունների մակարդակով համագործակցությունը։