00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
15 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչպես թռչելու երազանքն իրական դարձավ․ Հայաստանում օդապարիկների 1-ին առաջնությունն է

© Sputnik / Aram NersesyanՀայաստանում օդապարիկների 1-ին առաջնությունն է անցկացվել
Հայաստանում օդապարիկների 1-ին առաջնությունն է անցկացվել - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2026
Բաժանորդագրվել
Այս օրերին «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության փառատոնն է անցկացվում։ Դրան զուգահեռ՝ առաջին անգամ օդագնացության բաց առաջնությունն է՝ Ավիացիոն սպորտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգերին համապատասխան։ Sputnik Արմենիան մասնակցել է օդապարիկների թռիչքին Ապարանում։
Հայաստանում հոկտեմբերին ավանդաբար գունեղ օդապարիկներ են հայտնվում երկնքում։ Այս տարի «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնին զուգահեռ նաև առաջին անգամ բաց առաջնություն է անցկացվում։ Նախորդ տարիներին էլ սպորտային կարճ մրցումներ եղել են, բայց առաջին անգամ է, երբ առաջնությունն անցկացվում է Ավիացիոն սպորտի միջազգային ֆեդերացիայի (FAI) կանոնակարգերին համապատասխան։ Ընդհանուր առմամբ, մասնակցում են 20 օդապարիկներ 9 երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Անգլիայից, Բուլղարիայից և Բրազիլիայից։ Մրցումների տնօրենն էլ օդագնացության ոլորտում միջազգային բարձր հեղինակություն ունեցող, միջազգային կարգի մրցավար իտալացի Պաոլո Օջիոնին է։
© Sputnik / Aram NersesyanՊաոլո Օջիոնի
Директор соревнований Паоло Оджони на первом Чемпионате по воздухоплаванию в Армении - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2026
Պաոլո Օջիոնի
«Ես Նաիրիին (Նաիրի Բարսեղյանը Հայաստանում օդապարուկային սպորտի հիմնադիրն է, «Սքայբոլ» (SkyBall) ընկերության հիմնադիրն ու ավագ օդաչու-հրահանգիչը- խմբ․) հանդիպեցի մի քանի տարի առաջ Հունգարիայում աշխարհի առաջնության ժամանակ, ես այնտեղ մրցումների տնօրենն էի։ Գիտեի, որ նա Հայաստանում ժամանցային նման միջոցառում կազմակերպում է, հրավիրեց ինձ, եկա անցյալ տարի, քննարկեցինք և որոշեցինք՝ իսկ ինչո՞ւ չունենալ առաջնություն նաև այստեղ։ Եվ հիմա մենք ունենք նոր երկիր, որտեղ զարգանում է օդագնացությունը, ինչը շատ լավ է»,- ասում է Օջիոնին։
Նա կարծում է՝ այս մրցաշարը զարգանալու ներուժ ունի, բայց դա մի օրում չի լինի, դրա համար փորձ ու շատ ջանք է պետք, ու հիմա Հայաստանը հենց փորձ ձեռք բերելու ուղղությամբ պետք է աշխատի։

Մասնակիցները ոգեշնչված են հայաստանյան տեսարաններով

Ինգան շուրջ 20 տարվա փորձառությամբ օդաչու է, Լատվիայում գազով օդապարիկների առաջին կին օդաչուն է, Ռիգայում օդաչուների պատրաստման դպրոց ունի։ Ասում է՝ սկզբունք ունի, որ թռիչքներ իրականացնի այն երկրներում, որտեղից օդաչուներ է պատրաստում։ Ուստի Հայաստան գալու միտքն էլ ծնվեց հայ օդաչու Վահեին մարզելիս։
© Sputnik / Aram NersesyanԻնգա Վան Հավեր
Пилот воздухоплавания Инга Ван Хавер на первом Чемпионате по воздухоплаванию в Армении - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2026
Ինգա Վան Հավեր
«Շատ հետաքրքիր թռիչքային տարածք է։ Այստեղ մենք արդեն մոտ 2 կմ ծովի մակերևույթից բարձր ենք, ու դա շատ յուրահատուկ է։ Ինչ վերաբերում է առաջնությանը, դե մենք բոլորս ոսկի ենք սպասում, բայց ես արդեն ոսկի ունեմ, որովհետև ինձ լրիվ նոր օդապարիկ են տվել, որով առաջին անգամ ես եմ թռիչք ունեցել»,- ասում է Ինգա Վան Հավերը։
Հեռավոր Բրազիլիայից ժամանած օդաչուն մեր հայրենակից Մարկոսն է, ասում է՝ թռչում է ծնված օրվանից, նրա ամբողջ ընտանիքն է օդապարիկների օդաչու՝ քույրը, եղբայրը, իսկ հայրը Բրազիլիայի 8-ակի չեմպիոն է։ Օդագնացության մրցաշարերին մասնակցելը Մարկոսի կիրքն է, բայց դա անել Հայաստանում, աննկարագրելի զգացողություն է։ Քույրն ու եղբայրը ոչ միայն հասցրել են Հայաստանում լինել, այլև առաջնությունում Հայաստանի հավաքականն են ներկայացնում, իսկ սա իր առաջին այցն է նախնիների երկիր։
«Այստեղ ես դւ վերջապես հասկանում ես՝ ինչ է նշանակում լինել հայ, ինչ պատմություններ էին քո պապիկներն ու տատիկները պատմում, ինչի մասին էին պատերի լուսանկարները, սա աննկարագրելի մի բան է։ Երբ դուրս եկա օդանավից, սկսեցի բառեր լսել տարբեր կողմերից ու գիտակցել, որ ես հասկանում եմ, թե նրանք ինչ են ասում։ Իսկ տեսարանները անհամեմատելի են։ Միշտ, երբ տեսել եմ Հայաստանի նկարներ, մտածել եմ՝ ֆոտոշոփ է, AI է, բայց չէ, սա իրական է, դու կարծես նկարի մեջ լինես»,- ասում է Մարկոս Տիգրան Գալուստյանը։
© Sputnik / Aram NersesyanՄարկոս Տիգրան Գալուստյան
Пилот воздухоплавания Маркос Тигран Галустян на первом Чемпионате по воздухоплаванию в Армении - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2026
Մարկոս Տիգրան Գալուստյան
Ոչ միայն արդեն որոշել է՝ սա իր առաջին, բայց ոչ վերջին այցն է լինելու, այլև հույս ունի օդագնացությունը Հայաստանում այնքան կզարգանա, որ ավելի ու ավելի շատ օդաչուներ աշխարհի տարբեր երկրներից կգան։
Ի դեպ, Մարկոսի ընտանիքը Բրազիլիայում օդապարիկներ արտադրող ընկերություն ունի, ասում է՝ հիմա աշխատում են հատուկ արտոնագիր ստանալու համար, որ կարողանան մեր օդապարիկները փոխադրել Եվրոպա, Ասիա։ Այնպես որ հնարավոր է՝ մի օր այստեղ էլ լինեն հայկական օդապարիկներ՝ հայերի համար։

Առաջնությանը զուգահեռ նաև սիրողական, զբոսաշրջային թռիչքներն են շարունակվում

Սիրողական թռիչք իրականացնող Սերգեյը հիշում է, թե ինչպես տարիներ առաջ ամբողջ պատմությունը 1-2 օդապարիկից սկսվեց, իսկ այսօր արդեն առաջնություն ունենք։
«Մենք ընկերներով ավանդույթ ունենք՝ ամեն հոկտեմբերին հանդիպում ենք Հայաստանում օդագնացության փառատոնի ժամանակ և հաճույքով թռչում ենք աշխարհի ամենալավ քաղաքի՝ Երևանի վրայով։ Աշխարհի քիչ երկրներում է, որ կարող ես երկրի մայրաքաղաքի վրայով թռչել, աշխարհում նման տեղեր շատ քիչ են, սա բացառիկ հնարավորություն է»,- նշում է Սերգեյ Բաժենովը։
© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Բաժենով
Пилот воздухоплавания Сергей Баженов на первом Чемпионате по воздухоплаванию в Армении - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2026
Սերգեյ Բաժենով
Ի դեպ, սիրողական թռիչքի մասնակիցներին վայրէջքից հետո մի ամբողջ արարողություն է սպասվում արդեն ցամաքում։

Իսկ ինչպես սկսվեց ամեն ինչ

Օդագնացությունը ծնվեց մարդու՝ թռչելու երազանքից։ 1783թ․-ին Ժոզեֆ և Էթիեն Մոնգոլֆիե եղբայրները Ֆրանսիայում ստեղծեցին առաջին տաք օդով աշխատող օդապարիկը։ Ինչպես Սերգեյն է ասում՝ առաջին ուղևորների թռչել-չթռչելու ցանկության մասին ոչ ոք չհարցրեց․ այդպես բադը, աքաղաղն ու ոչխարը դարձան օդապարիկի առաջին փորձարկողները։ Թռիչքը տևել է մոտ 8 րոպե, վայրէջքը փափուկ չէր, բայց միայն աքաղաղն էր թեթև վնասվածք ստացել, այն էլ ոչ թե վայրէջքի, այլ ոչխարի հարվածի հետևանքով։
© Sputnik / Aram NersesyanВ Армении впервые проходит Чемпионат по воздухоплаванию
В Армении впервые проходит Чемпионат по воздухоплаванию - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2026
В Армении впервые проходит Чемпионат по воздухоплаванию
Նույն թվականի նոյեմբերին արդեն մարդիկ փորձարկեցին օդապարիկը։ Ասում են՝ Լյուդովիկոս 16-րդը սկզբում կտրականապես դեմ էր՝ մտահոգվելով իր հպատակների կյանքի համար, առաջարկում էր՝ թռիչքը փորձարկեն երկու մահապարտ բանտարկյալներ։ Թագավորը որոշել էր՝ եթե նրանք ողջ մնան, ապա ներում կստանան: Սակայն ազնվականներն ընդդիմացան․ գիտնական Ժան-Ֆրանսուա Պիլատր դե Ռոզիեն և մարկիզ դ'Առլանդը դիմեցին թագավորին՝ պնդելով, թե չի կարելի հանցագործներին նման պատիվ անել, և իրենք են ցանկանում առաջինը լինել։ Թագավորը թույլ տվեց։ Այդպես նրանք թռան մոտ 25 րոպե ու բարեհաջող վայրէջք կատարեցին։ Ասում են, թե Լյուդովիկոսը որպես պարգև Մոնգոլֆիե եղբայրներին ազնվականության տիտղոս շնորհեց և լայնարձակ հողեր նվիրեց։
Հայաստանյան ձևավորված ավանդույթով էլ՝ վայրէջքից հետո օդաչուն ուղևորների հետ տոնում է բարեհաջող վայրէջքը ոչ միայն մի բաժակ շամպայնով, այլև ուղևորներին իշխաններ և իշխանուհիներ կարգելով։
Օդագնացության միջազգային փառատոնն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 6-11-ը։
© Sputnik / Aram Nersesyan

Հայաստանում օդապարիկների 1-ին առաջնությունն է անցկացվել

Հայաստանում օդապարիկների 1-ին առաջնությունն է անցկացվել - Sputnik Արմենիա
1/8

2/8

3/8

4/8

5/8

6/8

7/8

8/8

Լրահոս
0