00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
15 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:43
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Շաքիի դեպքը «խաղաղության պատրաստվող» Ադրբեջանի իրական էությունն է. Զաքարյան

Բաժանորդագրվել
Պաշտպանության նախկին փոխնախարարը չի բացառել, որ Ադրբեջանի կողմից նմանօրինակ «ակցիաներ» դեռ էլի կարող են լինել, քանի որ այդ երկիրն ու իր դաշնակիցները դեռ չեն հասել իրենց գլոբալ նպատակներին։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, թե Սյունիքում հայտնված ադրբեջանցի զինվորը, եթե չկրակեր, նույն օրը կվերադարձվեր Ադրբեջանին, անհասկանալի է. Sputnik Արմենիայի «Հեռանկար» հաղորդաշարի եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ։
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին
Փաշինյանն ԱԺ–ում հայտարարել էր նաև, թե Շաքիի բնակչուհին պետք է սպասեր ոստիկաններին։
«Դա ի՞նչ է նշանակում։ Նստեին իրար հետ սուրճ խմեին, ասեին. «Սպասի՛ր, մի՛ կրակիր ինձ վրա, երեխեքիս էլ մի՛ ահաբեկիր։ Արի՛ մի բաժակ սուրճ խմենք, մինչև հեսա զանգել եմ ոստիկանություն», հա՞»,– ասում է Զաքարյանը։
Պաշտպանության նախկին փոխնախարարին զարմացրել է նաև ԱԺ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությունը, թե մինչև հիմա դեռ պարզ չէ, թե սահմանի կոնկրետ որ հատվածից է զինված ադրբեջանցին մտել ՀՀ տարածք։
«Շատ վատ է, որ դեռ պարզ չէ, բա այսքան դիտարկման սարքերն ինչի՞ համար են,– ասում է Զաքարյանը,– եթե մի մեքենա մի տեղ սխալ է կայանած լինում, անմիջապես պարզվում է և՛ տեղը, և՛ վայրը, և՛ վարչական տուգանքի չափը, և անմիջապես մեքենայի տերը ծանուցվում և տուգանվում է։ Բա ո՞ւր մնաց իրենց գլուխ գովալը։ Ո՞ւր մնացին իրենց ցուցադրական զորահանդեսները։ Շատ վատ է, որ ՔՊ պատգամավորը նման խոստովանություն է անում։ Դա նշանակում է, որ նման դեպքերը կարող են, ինչքան ասես, կրկնվեն, ու էլի դեռ պարզ չլինի, թե ինչու այդպես եղավ, որտեղից եկան ու ինչ նպատակով»։
Այսօրինակ խնդրին նման վերաբերմունքն Արտակ Զաքարյանի համար անընդունելի է։ Նրա համոզմամբ, դա ոչ միայն ՀՀ պաշտպանության, ներքին անվտանգության, այլև ահաբեկչության դեմ պայքարի խնդիր է։
«Իսկ ո՞վ ասաց, որ նույն Ադրբեջանի տարածքում կամ նրանց զինված ուժերում չեն կարող լինել որևէ 3-րդ երկրից ներդրված ահաբեկչական խմբավորումներ, որոնց նպատակը տարածաշրջանում խառնաշփոթ և քաոս կազմակերպելը չէ։ Պարզե՞լ են արդյոք էդ զինվորի ինքնությունը, նրա առջև դրված խնդիր կա- չկա, զուտ միջանձնային հարաբերությունների հա՞րց է, թե՞ շատ ավելի խորքային է»,– նշում է մեր զրուցակիցը։
Զաքարյանն ինքը համոզված է. սա սովորական սահմանախախտում չէ, թեկուզ միայն այն պատճառով, որ բացահայտում է, իբր, խաղաղության պատրաստվող Ադրբեջանի իրական էությունը։
«Ադրբեջանի իշխանությունը, զինված ուժերը ներողություն խնդրե՞լ են այդ ընտանիքից` իրենց զինծառայողի կատարած հանցագործության, սպանության փորձի համար, որևէ կերպ երևացե՞լ է այդ, այսպես ասած` «խաղաղարար կամքը»։ Ընդհակառակը, ես վստահ եմ, որ հանդիսատեսի հրճվանքով նայում են, թե ինչ է կատարվում Հայաստանի ներսում, ինչ քննարկումներ, դեբատներ են գնում, ի՞նչ պրիմիտիվ մոտեցումներ են բարձրաձայնվում»,– ասում է Զաքարյանը` միաժամանակ հույս հայտնելով, որ ակներև անլուրջ վերաբերմունքի հակառակ կողմում ուժային կառույցները լուռ, բայց հետևողականորեն զբաղվում են խնդրի ամբողջական քննությամբ` ողջ խորությամբ և լրջությամբ։
Արտակ Զաքարյանի հետ ՀՀ անվտանգության, պաշտպանական կարողությունների, բանակում տիրող իրավիճակի մասին զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել «Հեռանկարի» հերթական թողարկման տեսանյութում։
Լրահոս
0