https://arm.sputniknews.ru/20261009/rezhisvorakan-dinastiaji-hvobeljanakan-tarin-qevosajanneri-hishataki-erekvon-erevanum-107922688.html
Ռեժիսորական դինաստիայի հոբելյանական տարին. Երևանում անցկացվեց Քեոսայանների հիշատակի երեկո
Ռեժիսորական դինաստիայի հոբելյանական տարին. Երևանում անցկացվեց Քեոսայանների հիշատակի երեկո
Sputnik Արմենիա
Երևանում Ռուսական տանը հավաքվածները հետաքրքիր պատմություններ լսեցին երկու հայտնի ռեժիսորների կյանքից, ինչպես նաև դիտեցին ու քննարկեցին աստղային Քեոսայան տոհմի... 09.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-09T20:57+0400
2026-10-09T20:57+0400
2026-10-09T21:04+0400
տեսանյութեր
տեսանյութ
տիգրան քեոսայան
էդմոնդ քեոսայան
ռեժիսոր
«ռոսսոտրուդնիչեստվո»
հայաստանում ռուսական տուն
ռուսական գրքի տուն
երևան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107920145_0:0:1281:721_1920x0_80_0_0_8718c9866363cc1ba173468819a0aab9.jpg
Պատանի անորսալի վրիժառուների մասին սիրված խորհրդային բլոկբաստերի և տղամարդկանց ընկերության մասին լեգենդար հայկական կինոնովելի հեղինակ Էդմոնդ Քեոսայանը հոկտեմբերի 9-ին կդառնար 90 տարեկան։ Նա երկար չապրեց՝ ընդամենը 58 տարի, բայց ռեժիսորական փառքով հարուստ կյանք ունեցավ։ Նրա որդին՝ Տիգրան Քեոսայանը (նույնպես հայտնի ստեղծագործող), կյանքից հեռացավ անցյալ տարի՝ 59 տարեկանում... Այս հունվարին կլրանար նրա 60-ամյակը։Երկու հոբելյանը՝ որպես մեկ հիշատակի երեկո, «Եվրասիա» ՀԿ-ն միավորել էր Երևանի «Ռուսական տան» հարկի տակ։Հավաքվածները լսեցին հռչակավոր կինոտոհմի ազգականի՝ ռեժիսոր Աշոտ Գևորգյանի հուշերը և դիտեցին Տիգրան Քեոսայանի վերջին ֆիլմը՝ «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը»։Հայաստանում «Եվրասիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Նատալյա Սողոմոնյանը նշեց, որ չորս տաքսիստների հայտնի քանդակախումբը, որը տեղադրված է Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմի նկարահանման վայրում (Մոսկովյան փողոցում, այսպես կոչված «Էներգետիկների շենքի» մոտ), վերջին շրջանում դարձել է ոչ միայն Երևանի տեսարժան վայրերից մեկը, այլև հարսանեկան ֆոտոշարքերի նշանավոր վայր։Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Вечер памяти Эдмонда и Тиграна Кеосаян в "Русском доме"
Sputnik Արմենիա
Вечер памяти Эдмонда и Тиграна Кеосаян в "Русском доме"
2026-10-09T20:57+0400
true
PT0M14S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107920145_67:0:1036:727_1920x0_80_0_0_7b0fd43b2c13358dfbb5920167a2db84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, տիգրան քեոսայան, էդմոնդ քեոսայան , ռեժիսոր, «ռոսսոտրուդնիչեստվո», հայաստանում ռուսական տուն, ռուսական գրքի տուն, երևան
տեսանյութեր, տեսանյութ, տիգրան քեոսայան, էդմոնդ քեոսայան , ռեժիսոր, «ռոսսոտրուդնիչեստվո», հայաստանում ռուսական տուն, ռուսական գրքի տուն, երևան
Ռեժիսորական դինաստիայի հոբելյանական տարին. Երևանում անցկացվեց Քեոսայանների հիշատակի երեկո
20:57 09.10.2026 (Թարմացված է: 21:04 09.10.2026) Երևանում Ռուսական տանը հավաքվածները հետաքրքիր պատմություններ լսեցին երկու հայտնի ռեժիսորների կյանքից, ինչպես նաև դիտեցին ու քննարկեցին աստղային Քեոսայան տոհմի կրտսեր ներկայացուցչի վերջին ստեղծագործական աշխատանքը։
Պատանի անորսալի վրիժառուների մասին սիրված խորհրդային բլոկբաստերի և տղամարդկանց ընկերության մասին լեգենդար հայկական կինոնովելի հեղինակ Էդմոնդ Քեոսայանը հոկտեմբերի 9-ին կդառնար 90 տարեկան։ Նա երկար չապրեց՝ ընդամենը 58 տարի, բայց ռեժիսորական փառքով հարուստ կյանք ունեցավ։ Նրա որդին՝ Տիգրան Քեոսայանը (նույնպես հայտնի ստեղծագործող), կյանքից հեռացավ անցյալ տարի՝ 59 տարեկանում... Այս հունվարին կլրանար նրա 60-ամյակը։
Երկու հոբելյանը՝ որպես մեկ հիշատակի երեկո, «Եվրասիա» ՀԿ-ն միավորել էր Երևանի «Ռուսական տան» հարկի տակ։
«Ինձ համար պատիվ է Երևանում մեր Ռուսական տանը հյուրընկալել Էդմոնդ և Տիգրան Քեոսայանների հիշատակի երեկոն։ Ես մանկուց գիտեի այս հայկական ազգանունը, քանի որ, ինչպես միլիոնավոր խորհրդային տղաներ, մեծացել եմ անորսալի վրիժառուների մասին հրաշալի ֆիլմերով»,- երեկոյի ընթացքում ասել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
Հավաքվածները լսեցին հռչակավոր կինոտոհմի ազգականի՝ ռեժիսոր Աշոտ Գևորգյանի հուշերը և դիտեցին Տիգրան Քեոսայանի վերջին ֆիլմը՝ «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը»։
Հայաստանում «Եվրասիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Նատալյա Սողոմոնյանը նշեց, որ չորս տաքսիստների հայտնի քանդակախումբը, որը տեղադրված է Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմի նկարահանման վայրում (Մոսկովյան փողոցում, այսպես կոչված «Էներգետիկների շենքի» մոտ), վերջին շրջանում դարձել է ոչ միայն Երևանի տեսարժան վայրերից մեկը, այլև հարսանեկան ֆոտոշարքերի նշանավոր վայր։