https://arm.sputniknews.ru/20261009/rd-arevtury-aph-erkrneri-het-gerazancel-e-110-mlrd-dvolary-putin-107891004.html
ՌԴ առևտուրը ԱՊՀ երկրների հետ գերազանցել է 110 մլրդ դոլարը. Պուտին
ՌԴ առևտուրը ԱՊՀ երկրների հետ գերազանցել է 110 մլրդ դոլարը. Պուտին
Sputnik Արմենիա
Համագործակցության երկրներն արդյունաբերական համագործակցության նոր շղթաներ են ձևավորում, նոր լոգիստիկ միջանցքներ են բարեկարգվում Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք... 09.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-09T12:30+0400
2026-10-09T12:30+0400
2026-10-09T12:31+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
վլադիմիր պուտին
ռուսաստան
առևտուր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107888756_0:16:3041:1726_1920x0_80_0_0_2e4d7514c24d29d1044e84ccef98837d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի առևտուրը ԱՊՀ երկրների հետ 2025 թվականին գերազանցել է 110 մլրդ դոլարը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում անցկացվող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։ՌԴ նախագահը հավելել է, որ 2026 թվականի առաջին կիսամյակում տոկոսային աճը կազմել է 12%։Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ԱՊՀ մակարդակով կայացված որոշումները գուցե որոշ ժամանակով պահպանել են առևտրային խոչընդոտները, սակայն թույլ են տվել կայուն, արտաքին ազդեցությունից անկախ ֆինանսական ենթակառուցվածք ստեղծել։ Դրա շնորհիվ երկրների միջև փոխադարձ հաշվարկների ավելի քան 90%-ն իրականացվում է ազգային արժույթներով։Առաջ են մղվում նաև ներմուծման փոխարինման հետ կապված գործընթացները. աճում է մեքենաների, սարքավորումների, դեղորայքի և գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը։ԱՊՀ երկրները նաև արդյունավետ համագործակցում են ֆինանսների և տնտեսության, փողերի լվացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրավախտներին հակազդելու համար։Համատեղ ծրագրեր են իրականացվում թվային տեխնոլոգիաների անօրինական օգտագործման, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի համար։Այսօրվա խորհրդի նիստին ներկայացվել են մի շարք նոր լուծումներ քրեական արդարադատության, կիբեռհանցագործությունների կանխարգելման և սահմանային անվտանգության վերաբերյալ։ ՌԴ նախագահը հավելել է, որ բոլոր այս նախագծերին աջակցում է ռուսական կողմը։Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կնախագահի ԱՊՀ-ում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107888756_150:0:2879:2047_1920x0_80_0_0_7b84d8e1138dfaff8626c6bdfe93653f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), վլադիմիր պուտին, ռուսաստան, առևտուր
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), վլադիմիր պուտին, ռուսաստան, առևտուր
ՌԴ առևտուրը ԱՊՀ երկրների հետ գերազանցել է 110 մլրդ դոլարը. Պուտին
12:30 09.10.2026 (Թարմացված է: 12:31 09.10.2026) Համագործակցության երկրներն արդյունաբերական համագործակցության նոր շղթաներ են ձևավորում, նոր լոգիստիկ միջանցքներ են բարեկարգվում Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք երթուղիներով։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի առևտուրը ԱՊՀ երկրների հետ 2025 թվականին գերազանցել է 110 մլրդ դոլարը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում անցկացվող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։
ՌԴ նախագահը հավելել է, որ 2026 թվականի առաջին կիսամյակում տոկոսային աճը կազմել է 12%։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ԱՊՀ մակարդակով կայացված որոշումները գուցե որոշ ժամանակով պահպանել են առևտրային խոչընդոտները, սակայն թույլ են տվել կայուն, արտաքին ազդեցությունից անկախ ֆինանսական ենթակառուցվածք ստեղծել։ Դրա շնորհիվ երկրների միջև փոխադարձ հաշվարկների ավելի քան 90%-ն իրականացվում է ազգային արժույթներով։
ԱՊՀ երկրները սերտ համագործակցություն են պահպանում առևտրի, ներդրումների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Եվրասիական նոր արտադրական և տրանսպորտային շղթաներ են ձևավորվում, արդիականացվում և բարեկարգվում են Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք անդրմայրցամաքային լոգիստիկ միջանցքները։
Առաջ են մղվում նաև ներմուծման փոխարինման հետ կապված գործընթացները. աճում է մեքենաների, սարքավորումների, դեղորայքի և գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը։
ԱՊՀ երկրները նաև արդյունավետ համագործակցում են ֆինանսների և տնտեսության, փողերի լվացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրավախտներին հակազդելու համար։
Համատեղ ծրագրեր են իրականացվում թվային տեխնոլոգիաների անօրինական օգտագործման, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի համար։
Այսօրվա խորհրդի նիստին ներկայացվել են մի շարք նոր լուծումներ քրեական արդարադատության, կիբեռհանցագործությունների կանխարգելման և սահմանային անվտանգության վերաբերյալ։ ՌԴ նախագահը հավելել է, որ բոլոր այս նախագծերին աջակցում է ռուսական կողմը։