https://arm.sputniknews.ru/20261009/rd-adtsn-hrkizumner-ev-diversianer-irakanacnvoghneri-dzerbakalman-kadrer-e-hraparakel-107897443.html
ՌԴ ԱԴԾ–ն հրկիզումներ և դիվերսիաներ իրականացնողների ձերբակալման կադրեր է հրապարակել
ՌԴ ԱԴԾ–ն հրկիզումներ և դիվերսիաներ իրականացնողների ձերբակալման կադրեր է հրապարակել
Sputnik Արմենիա
Հրապարակված կադրերում երևում են տրանսպորտի և կապի օբյեկտների հրկիզման հետևանքները, ինչպես նաև կասկածյալների ձերբակալությունն ու խուզարկությունները։ 09.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-09T14:12+0400
2026-10-09T14:12+0400
2026-10-09T14:12+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ռուսաստան
ահաբեկչություն
դիվերսիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107890677_0:0:1280:720_1920x0_80_0_0_68cbfbeca4335a14f8e8eadf30da99ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԴԾ–ն հրապարակել է մի քանի մարզերի բնակիչների ձերբակալման կադրեր, որոնք մեղադրվում են հրկիզման և Ուկրաինայի հատուկ ծառայությունների առաջադրանքով դիվերսիաներ նախապատրաստելու մեջ։Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր ՌԴ 17 մարզերում 1995-2010 թվականներին ծնված 39 անձանց գործունեությունը կանխելու մասին։ Գերատեսչության տվյալներով՝ նրանք առնչություն ունեն ավիացիոն տեխնիկայի, տրանսպորտի և կապի օբյեկտների հրկիզման, ինչպես նաև երկաթուղային ենթակառուցվածքների վրա դիվերսիաներ նախապատրաստելու մեջ։ Գործով անցնողները մինչև 26 տարվա ազատազրկման են դատապարտվել։Հրապարակված կադրերում երևում են տրանսպորտի և կապի օբյեկտների հրկիզման հետևանքները, ինչպես նաև կասկածյալների ձերբակալությունն ու խուզարկությունները։Մասնավորապես, ԱԴԾ-ն հրապարակել է երկաթուղում դիվերսիա ծագրելու մեջ մեղադրվող երիտասարդի մոտ իրականացրած խուզարկության կադրերը։ Նրա մոտ կոշիկի տուփերում պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել։Մյուս կադրերում երևում է մի տղամարդու ձերբակալությունը, որը, գերատեսչության տվյալներով, ծրագրում էր շարքից լոկոմոտիվ դուրս բերել։ Տեսանյութերում երևում է նաև էլեկտրական ենթակայանների և ռելեային պահարանների հրկիզումը։Մեկ այլ ձերբակալված պատմել է, որ Telegram-ի միջոցով վարձատրության դիմաց հրկիզում իրականացնելու առաջարկ է ստացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ФСБ показала кадры задержания и вынесения приговоров поджигателям, завербованным украинской разведкой
Sputnik Արմենիա
ФСБ показала кадры задержания и вынесения приговоров поджигателям, завербованным украинской разведкой
2026-10-09T14:12+0400
true
PT4M37S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107890677_161:0:1121:720_1920x0_80_0_0_b3b1d1ee14d104c8fb7fc4463eec9c0a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ռուսաստան, ահաբեկչություն, դիվերսիա, видео
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ռուսաստան, ահաբեկչություն, դիվերսիա, видео
ՌԴ ԱԴԾ–ն հրկիզումներ և դիվերսիաներ իրականացնողների ձերբակալման կադրեր է հրապարակել
Հրապարակված կադրերում երևում են տրանսպորտի և կապի օբյեկտների հրկիզման հետևանքները, ինչպես նաև կասկածյալների ձերբակալությունն ու խուզարկությունները։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԴԾ–ն հրապարակել է մի քանի մարզերի բնակիչների ձերբակալման կադրեր, որոնք մեղադրվում են հրկիզման և Ուկրաինայի հատուկ ծառայությունների առաջադրանքով դիվերսիաներ նախապատրաստելու մեջ։
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր ՌԴ 17 մարզերում 1995-2010 թվականներին ծնված 39 անձանց գործունեությունը կանխելու մասին։ Գերատեսչության տվյալներով՝ նրանք առնչություն ունեն ավիացիոն տեխնիկայի, տրանսպորտի և կապի օբյեկտների հրկիզման, ինչպես նաև երկաթուղային ենթակառուցվածքների վրա դիվերսիաներ նախապատրաստելու մեջ։ Գործով անցնողները մինչև 26 տարվա ազատազրկման են դատապարտվել։
Հրապարակված կադրերում երևում են տրանսպորտի և կապի օբյեկտների հրկիզման հետևանքները, ինչպես նաև կասկածյալների ձերբակալությունն ու խուզարկությունները։
Մասնավորապես, ԱԴԾ-ն հրապարակել է երկաթուղում դիվերսիա ծագրելու մեջ մեղադրվող երիտասարդի մոտ իրականացրած խուզարկության կադրերը։ Նրա մոտ կոշիկի տուփերում պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել։
«Համակարգողից պայթուցիկ նյութերով ներարկիչներ եմ ստացել։ Դրանք թաղված էին անտառում», – պատմել է ձերբակալվածը։
Մյուս կադրերում երևում է մի տղամարդու ձերբակալությունը, որը, գերատեսչության տվյալներով, ծրագրում էր շարքից լոկոմոտիվ դուրս բերել։ Տեսանյութերում երևում է նաև էլեկտրական ենթակայանների և ռելեային պահարանների հրկիզումը։
Մեկ այլ ձերբակալված պատմել է, որ Telegram-ի միջոցով վարձատրության դիմաց հրկիզում իրականացնելու առաջարկ է ստացել։
«Telegram-ում առկա երկխոսություններից մեկում, որտեղ եկամուտ ստանալու տարբեր առաջարկներ են քննարկվել, առաջարկ եմ ստացել երկաթուղում գտնվող ռելեային պահարանները հրկիզելու վերաբերյալ` դրանք բացելու և այրելու պահերը տեսաձայնագրելով», – հայտնել է նա։