https://arm.sputniknews.ru/20261009/petakan-gnumneri-32-mlrd-drami-mrcujtnerum-keghts-kazmakerputjunner-en-haghtel-pvts-107926929.html
Պետական գնումների 3,2 մլրդ դրամի մրցույթներում կեղծ կազմակերպություններ են հաղթել․ ՊՎԾ
Պետական գնումների 3,2 մլրդ դրամի մրցույթներում կեղծ կազմակերպություններ են հաղթել․ ՊՎԾ
Sputnik Արմենիա
ՊՎԾ–ն հունվար-սեպտեմբերին ուսումնասիրել է 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում հայտնաբերել է օրենսդրության պահանջներին անհամապատասխանություններ։ 09.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-09T23:28+0400
2026-10-09T23:28+0400
2026-10-09T23:34+0400
պետական վերահսկողական ծառայություն (պվծ)
պետական գնումներ
խախտում
կեղծիք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/19/41298949_0:57:1500:901_1920x0_80_0_0_e18c031e10213dcdb2a9d2d6f8fb7c8b.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով պետական գնումների 80 ընթացակարգում հաղթող են ճանաչվել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՝ ամփոփելով 2026 թվականի առաջին 9 ամիսների ստուգումների արդյունքները։Ըստ ՊՎԾ-ի՝ այդ կազմակերպությունները գնումների համակարգում կեղծ տեղեկություններ են ներկայացրել և զբաղեցրել առաջին տեղը, սակայն հետագայում պայմանագրեր չեն կնքել։ Դրա հետևանքով գնման ընթացակարգերը խափանվել են, իսկ պատվիրատուներին ու մյուս մասնակիցներին, ծառայության գնահատմամբ, առանձնապես խոշոր չափի վնասներ են պատճառվել։ՀՀ ԱԺ-ն սահմանափակել է պաշտոնյաների ազգականների մասնակցությունը մրցույթներինԿառույցը նշել է, որ այս դեպքերի վերաբերյալ ՊՎԾ-ն հանցագործության մասին 4 հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա քրեական վարույթներ են նախաձեռնվել։Ընդհանուր առմամբ, հունվար-սեպտեմբերին ծառայությունն ուսումնասիրել է շուրջ 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում հայտնաբերել է օրենսդրության պահանջներին անհամապատասխանություններ։Մասնավորապես, 110 մրցույթի պայմաններում եղել են օրենքին հակասող կամ խտրական պահանջներ։ ՊՎԾ–ն հավելել է, որ պատվիրատուներին առաջարկվել է վերացնել հայտնաբերված խնդիրները։Եվս 38 դեպքում, ըստ ՊՎԾ ներկայացրած տվյալների, գնման ընթացակարգերի վերաբերյալ պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները չեն հրապարակվել կամ հրապարակվել են թերի։ ՊՎԾ–ն խախտումների մասին տեղեկացվել է 29 պատվիրատու, իսկ 9 պատասխանատու անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։ՊՎԾ–ն 2024-ի 8 ամսում 8700 գնման ընթացակարգ է մշտադիտարկել, որից 2600–ը ռիսկային է համարելԿառույցը հավելել է, որ հայտնաբերվել է երկու դեպք, երբ գնումներին մասնակցել են այնպիսի տնտեսվարողներ, որոնք փոխկապակցված են մասնակցության իրավունք չունեցող ընկերությունների հետ։ Դեպքերից մեկում պատվիրատուն միակողմանի լուծել է արդեն կնքված պայմանագիրը։ՊՎԾ-ն նաև հայտնել է, որ ուսումնասիրել է ևս 4 դեպք, երբ տնտեսվարողները հաղթել են մրցույթներում՝ ներկայացնելով ինքնարժեքից առերևույթ ցածր գնային առաջարկներ։ Դրանցից երկուսի վերաբերյալ դատախազություն ներկայացված հաղորդումների հիման վրա քրեական վարույթներ են նախաձեռնվել, իսկ մյուս երկուսի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ ուսումնասիրության համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/19/41298949_84:0:1417:1000_1920x0_80_0_0_abc7de7e060a95a31c42f9b4aa4a5772.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական վերահսկողական ծառայություն (պվծ), պետական գնումներ, խախտում, կեղծիք
պետական վերահսկողական ծառայություն (պվծ), պետական գնումներ, խախտում, կեղծիք
Պետական գնումների 3,2 մլրդ դրամի մրցույթներում կեղծ կազմակերպություններ են հաղթել․ ՊՎԾ
23:28 09.10.2026 (Թարմացված է: 23:34 09.10.2026) ՊՎԾ–ն հունվար-սեպտեմբերին ուսումնասիրել է 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում հայտնաբերել է օրենսդրության պահանջներին անհամապատասխանություններ։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով պետական գնումների 80 ընթացակարգում հաղթող են ճանաչվել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ։ Այս մասին հայտնում է
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՝ ամփոփելով 2026 թվականի առաջին 9 ամիսների ստուգումների արդյունքները։
Ըստ ՊՎԾ-ի՝ այդ կազմակերպությունները գնումների համակարգում կեղծ տեղեկություններ են ներկայացրել և զբաղեցրել առաջին տեղը, սակայն հետագայում պայմանագրեր չեն կնքել։ Դրա հետևանքով գնման ընթացակարգերը խափանվել են, իսկ պատվիրատուներին ու մյուս մասնակիցներին, ծառայության գնահատմամբ, առանձնապես խոշոր չափի վնասներ են պատճառվել։
Կառույցը նշել է, որ այս դեպքերի վերաբերյալ ՊՎԾ-ն հանցագործության մասին 4 հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա քրեական վարույթներ են նախաձեռնվել։
Ընդհանուր առմամբ, հունվար-սեպտեմբերին ծառայությունն ուսումնասիրել է շուրջ 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում հայտնաբերել է օրենսդրության պահանջներին անհամապատասխանություններ։
Մասնավորապես, 110 մրցույթի պայմաններում եղել են օրենքին հակասող կամ խտրական պահանջներ։ ՊՎԾ–ն հավելել է, որ պատվիրատուներին առաջարկվել է վերացնել հայտնաբերված խնդիրները։
Եվս 38 դեպքում, ըստ ՊՎԾ ներկայացրած տվյալների, գնման ընթացակարգերի վերաբերյալ պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները չեն հրապարակվել կամ հրապարակվել են թերի։ ՊՎԾ–ն խախտումների մասին տեղեկացվել է 29 պատվիրատու, իսկ 9 պատասխանատու անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։
Կառույցը հավելել է, որ հայտնաբերվել է երկու դեպք, երբ գնումներին մասնակցել են այնպիսի տնտեսվարողներ, որոնք փոխկապակցված են մասնակցության իրավունք չունեցող ընկերությունների հետ։ Դեպքերից մեկում պատվիրատուն միակողմանի լուծել է արդեն կնքված պայմանագիրը։
ՊՎԾ-ն նաև հայտնել է, որ ուսումնասիրել է ևս 4 դեպք, երբ տնտեսվարողները հաղթել են մրցույթներում՝ ներկայացնելով ինքնարժեքից առերևույթ ցածր գնային առաջարկներ։ Դրանցից երկուսի վերաբերյալ դատախազություն ներկայացված հաղորդումների հիման վրա քրեական վարույթներ են նախաձեռնվել, իսկ մյուս երկուսի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ ուսումնասիրության համար։