https://arm.sputniknews.ru/20261009/pashinjany-handipel-e-pezeshqiani-het-107881251.html
Փաշինյանը հանդիպել է Փեզեշքիանի հետ
Փաշինյանը հանդիպել է Փեզեշքիանի հետ
Sputnik Արմենիա
Փաշինյանը հանդիպումից տեսանյութ է հրապարակել: 09.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-09T08:49+0400
2026-10-09T08:49+0400
2026-10-09T10:27+0400
մասուդ փեզեշքիան
նիկոլ փաշինյան
թուրքմենստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107881084_149:312:852:707_1920x0_80_0_0_00e2aa084e62f123862061d05ba33a7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Նշենք, որ նրանք Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում են, որտեղ անցկացվում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական գագաթնաժողովը: Փաշինյանը տեսանյութ է հրապարակել որտեղ երևում է, որ նրանց հանդիպումը տեղի է ունեցել ընդլայնված կազմով: Կադրերում երևում է նաև, որ զրույցը ջերմ մթնոլորտում է անցել։ՀՀ վարչապետի աշխատակազմից էլ հայտնում են, որ զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ շփումները։Շեշտվել է նաև առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը:Հավելենք, որ Իրանի նախագահն առաջին անգամ կմասնակցի ԱՊՀ ընդլայնված նիստին։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 օրով Թուրքմենստան է մեկնել այսօր` հոկտեմբերի 8–ին` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:Այս տարի լրանում է ԱՊՀ հիմնադրման 35-ամյակը, և ԱՊՀ անդամ 9 երկրների առաջնորդները կամփոփեն բազմակողմ համագործակցության արդյունքները։ Կքննարկվեն անվտանգության, իրավապահ ոլորտում փոխգործակցության, առևտրատնտեսական և էներգետիկ կապերի խորացման, ինչպես նաև կլիմայի փոփոխությանն առնչվող հարցեր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Пашинян и Пезешкиан провели встречу в Туркменистане
Sputnik Արմենիա
Пашинян и Пезешкиан провели встречу в Туркменистане
2026-10-09T08:49+0400
true
PT0M11S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107881084_0:226:1000:976_1920x0_80_0_0_7c26e39c00c74ceb1c7fe615eef59c14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մասուդ փեզեշքիան, նիկոլ փաշինյան, թուրքմենստան, видео
մասուդ փեզեշքիան, նիկոլ փաշինյան, թուրքմենստան, видео
Փաշինյանը հանդիպել է Փեզեշքիանի հետ
08:49 09.10.2026 (Թարմացված է: 10:27 09.10.2026) Փաշինյանը հանդիպումից տեսանյութ է հրապարակել:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Նշենք, որ նրանք Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում են, որտեղ անցկացվում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական գագաթնաժողովը:
Փաշինյանը տեսանյութ է հրապարակել որտեղ երևում է, որ նրանց հանդիպումը տեղի է ունեցել ընդլայնված կազմով: Կադրերում երևում է նաև, որ զրույցը ջերմ մթնոլորտում է անցել։
ՀՀ վարչապետի աշխատակազմից էլ հայտնում են, որ զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ շփումները։
Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության հագեցած օրակարգ և իրանական ընկերությունները ներգրավված են Հայաստանում իրականացվող ռազմավարական նախագծերում:
Շեշտվել է նաև առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը:
Հավելենք, որ Իրանի նախագահն առաջին անգամ կմասնակցի ԱՊՀ ընդլայնված նիստին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
2 օրով Թուրքմենստան է մեկնել այսօր` հոկտեմբերի 8–ին` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Այս տարի լրանում է ԱՊՀ հիմնադրման 35-ամյակը, և ԱՊՀ անդամ 9 երկրների առաջնորդները կամփոփեն բազմակողմ համագործակցության արդյունքները։ Կքննարկվեն անվտանգության, իրավապահ ոլորտում փոխգործակցության, առևտրատնտեսական և էներգետիկ կապերի խորացման, ինչպես նաև կլիմայի փոփոխությանն առնչվող հարցեր։