https://arm.sputniknews.ru/20261009/nakhkin-khvorhrdajin-marmnamarzik-artur-hakvobjany-cmah-vorakazrkvel-e-amn-um--107911265.html
Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում
Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում
Sputnik Արմենիա
Հակոբյանը ներառվել է նաև USA Gymnastics-ի կայքում հրապարակված կազմակերպությանն անդամակցելու իրավունքից զրկված անձանց ցուցակում։ 09.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-09T17:03+0400
2026-10-09T17:03+0400
2026-10-09T17:03+0400
ամն
մարմնամարզություն
որակազրկում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1833/48/18334811_0:47:1600:947_1920x0_80_0_0_e1118bc2a4ab0faa8f477a5793725d8c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Սպորտային մարմնամարզության ԱՄՆ կանանց հավաքականի նախկին մարզիչ և ԽՍՀՄ հավաքականի անդամ Արթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ամերիկյան օլիմպիական և պարալիմպիկ սպորտի համակարգում գործելու իրավունքից՝ բռնության և սեռական ոտնձգությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Անվտանգ սպորտի ամերիկյան կենտրոնը (SafeSport)։The Washington Post-ի հետաքննության մեջ, որը հրապարակվել էր 2024 թվականի հուլիսին, տասը նախկին մարմնամարզուհիներ հայտարարել էին, որ Հակոբյանը ֆիզիկական բռնություն է կիրառել իրենց կամ այլ սաների նկատմամբ, երբ նրանք երեխա են եղել։ Ինը պատմել են, որ մարզիչը զայրույթի պահին պատանի մարզուհիներին գետնին է շպրտել, երբեմն այնպիսի ուժով, որ կապտուկներ են մնացել։Բողոքները վերաբերում էին նաև նրա գործընկերուհուն՝ Գալինա Մարինովային։ Նա նույնպես զրկվել է USA Gymnastics-ի համակարգում որևէ շփման իրավունքից՝ 2026 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 7-ը։Հակոբյանը հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականի կազմում և աշխարհի եռակի չեմպիոն է՝ 1979 և 1981 թվականներին թիմային առաջնությունում, ինչպես նաև 1983 թվականին՝ հենացատկում։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1833/48/18334811_93:0:1513:1065_1920x0_80_0_0_5378bf081fa3f19f3c40253ed2fd8072.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, մարմնամարզություն, որակազրկում
ամն, մարմնամարզություն, որակազրկում
Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում
Հակոբյանը ներառվել է նաև USA Gymnastics-ի կայքում հրապարակված կազմակերպությանն անդամակցելու իրավունքից զրկված անձանց ցուցակում։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Սպորտային մարմնամարզության ԱՄՆ կանանց հավաքականի նախկին մարզիչ և ԽՍՀՄ հավաքականի անդամ Արթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ամերիկյան օլիմպիական և պարալիմպիկ սպորտի համակարգում գործելու իրավունքից՝ բռնության և սեռական ոտնձգությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Անվտանգ սպորտի ամերիկյան կենտրոնը (SafeSport)։
Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 7-ին։ Կազմակերպության կարգապահական բազայում որպես պատժամիջոցի հիմք նշված են ֆիզիկական և էմոցիոնալ բռնությունը, սեռական ոտնձգությունները և սեռական բնույթի խախտումները։ Հակոբյանը ներառվել է նաև USA Gymnastics-ի կայքում հրապարակված կազմակերպությանն անդամակցելու իրավունքից զրկված անձանց ցուցակում։
The Washington Post-ի հետաքննության մեջ, որը հրապարակվել էր 2024 թվականի հուլիսին, տասը նախկին մարմնամարզուհիներ հայտարարել էին, որ Հակոբյանը ֆիզիկական բռնություն է կիրառել իրենց կամ այլ սաների նկատմամբ, երբ նրանք երեխա են եղել։ Ինը պատմել են, որ մարզիչը զայրույթի պահին պատանի մարզուհիներին գետնին է շպրտել, երբեմն այնպիսի ուժով, որ կապտուկներ են մնացել։
Բողոքները վերաբերում էին նաև նրա գործընկերուհուն՝ Գալինա Մարինովային։ Նա նույնպես զրկվել է USA Gymnastics-ի համակարգում որևէ շփման իրավունքից՝ 2026 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 7-ը։
Հակոբյանը հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականի կազմում և աշխարհի եռակի չեմպիոն է՝ 1979 և 1981 թվականներին թիմային առաջնությունում, ինչպես նաև 1983 թվականին՝ հենացատկում։