00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
15 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Միջազգային իրավունքը փաստացի դադարել է գործել. Էրդողան

© AP Photo / Vyacheslav ProkofyevՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2026
Բաժանորդագրվել
Ճգնաժամի պատճառներից մեկը, ըստ Էրդողանի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կառուցվածքն է։ Նա կրկին քննադատել է այն համակարգը, որի շրջանակում ԱԽ–ի մշտական 5 անդամները վետոյի իրավունք ունեն։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ժամանակակից միջազգային համակարգը վստահության և լեգիտիմության խոր ճգնաժամի մեջ է, իսկ միջազգային իրավունքը և դատարանների որոշումները շատ դեպքերում դադարել են պատշաճ կերպով գործել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով արդարադատության հարցերով միջազգային գագաթնաժողովի ժամանակ։
«Միջազգային իրավունքը փաստացի դադարել է գործել։ Միջազգային համաձայնագրերը, կարելի է ասել, կորցրել են իրենց ուժը։ Միջազգային դատարանների որոշումները նույնպես պատշաճ կերպով չեն իրականացվում», – ասել է Էրդողանը։
Նրա խոսքով` կանոնների և սկզբունքների վրա հիմնված միջազգային համակարգը նախևառաջ պետք է ապահովի համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը։ Սակայն դա հնարավոր չէ իրականացնել առանց արդարադատության սկզբունքները պահպանելու։
Թուրքիայի առաջնորդը կարծում է, որ ներկայիս համակարգը կորցրել է վստահության և հեղինակության զգալի մասը, իսկ հիմնական խնդիրները կապված են ներկայացուցչականության, արդյունավետության և լեգիտիմության հետ։
Այս ճգնաժամի պատճառներից մեկը, ըստ Էրդողանի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կառուցվածքն է։ Նա կրկին քննադատել է այն համակարգը, որի շրջանակում ԱԽ–ի մշտական 5 անդամները վետոյի իրավունք ունեն։
«Բոլորս գիտակցում ենք, որ այն կառուցվածքը, որտեղ ՄԱԿ-ի ավելի քան 190 անդամ պետությունների կամքը կախված է վետոյի արտոնություն ունեցող ընդամենը հինգ անդամների որոշումներից, անարդար է և ոչ առողջ», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բարեփոխման կարիք ունի։
Հոկտեմբերի սկզբին «Bloomberg»-ի համար գրված հոդվածում Թուրքիայի նախագահը առաջարկել էր հրաժարվեկ վետոյի իրավունքից և ԱԽ–ում մշտական անդամակցությունից։ Նա առաջարկել էր, որ Անվտանգության խորհրդի անդամները ընտրվեն ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից սահմանափակ ժամկետով՝ վերընտրվելու հնարավորությամբ։
Միևնույն ժամանակ Էրդողանը կարծում է, որ Անվտանգության խորհրդի մշտական անդամների թվի ավելացումը բավարար չի լինի, քանի որ դա չի վերացնի լիազորությունների կենտրոնացման բուն խնդիրը։
Նեթանյահուն Էրդողանի դեմ հայց է պատրաստվում ներկայացնել Միջազգային քրեական դատարան
Լրահոս
0