https://arm.sputniknews.ru/20261009/mer-dzevvov-ognelu-enq-adrbejancun-vnasazertsats-knvojy-samvel-karapetjan-107905727.html
Մեր ձևով օգնելու ենք ադրբեջանցուն վնասազերծած կնոջը. Սամվել Կարապետյան
Մեր ձևով օգնելու ենք ադրբեջանցուն վնասազերծած կնոջը. Սամվել Կարապետյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր գործիչն այն համոզման է, որ պետք է օգտագործել ադրբեջանցի այս զինվորի նման հանցագործներին հայ գերիներին Ադրբեջանից վերադարձնելու համար։ 09.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-09T16:21+0400
2026-10-09T16:21+0400
2026-10-09T16:27+0400
շաքի
սամվել կարապետյան
ադրբեջանցի
կին
սյունիք
օգնություն
«մեր ձևով» շարժում
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106740032_0:179:1601:1079_1920x0_80_0_0_e1823d7911c82837aaf3745e3eec511e.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Եթե ՀՀ գործող իշխանությունների կողմից համապատասխան հակահարված չլինի, ապա Սյունիքի մարզի Շաքի համայնք ներթափանցած ադրբեջանցու դեպքը կրկնվելու է ավելի մեծ թափով։ Այս մասին այսօր իր դատական գործի հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՔՕ 5 հոդվածի հատկանիշներով, նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացվել։Կարապետյանը հայտարարեց, որ իր աջակցությունն է հայտնում ադրբեջանցի զինվորի կրակոցից տուժած կնոջը` հավելելով. «Մեր ձևով օգնելու ենք նրան»։ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը կարծում է, որ պետք է օգտագործել նմանատիպ դեպքերը հայ գերիներին Ադրբեջանից վերադարձնելու համար։ «Իշխանություններն այնպես են ներկայացնում իրականությունը, կարծես իրենք այդ ադրբեջանցի զինվորի հետ ոչ մի գործ չունեն…Բա, ո՞ւր է պաշտպանության նախարարը, գեներալները, թող ճիշտ կազմակերպեն մեր զինվորների կեցավայրերը, ծառայությունները, որ նույնը մեր զինվորների հետ չլինի, ու նրանք էլ չմոլորվեն»,– կարծում է ընդդիմադիր գործիչը։Հավելենք, որ ադրբեջանցի զինվորը դեռ կալանավայրում չէ. նա բուժում է ստանում երևանյան ԲԿ–ներից մեկում։
շաքի
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106740032_0:0:1601:1200_1920x0_80_0_0_b0af0720de8001db805fc2d979976411.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շաքի, սամվել կարապետյան, ադրբեջանցի, կին, սյունիք, օգնություն, «մեր ձևով» շարժում, «ուժեղ հայաստան» կուսակցություն
շաքի, սամվել կարապետյան, ադրբեջանցի, կին, սյունիք, օգնություն, «մեր ձևով» շարժում, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Մեր ձևով օգնելու ենք ադրբեջանցուն վնասազերծած կնոջը. Սամվել Կարապետյան
16:21 09.10.2026 (Թարմացված է: 16:27 09.10.2026) Ընդդիմադիր գործիչն այն համոզման է, որ պետք է օգտագործել ադրբեջանցի այս զինվորի նման հանցագործներին հայ գերիներին Ադրբեջանից վերադարձնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Եթե ՀՀ գործող իշխանությունների կողմից համապատասխան հակահարված չլինի, ապա Սյունիքի մարզի Շաքի համայնք ներթափանցած ադրբեջանցու դեպքը կրկնվելու է ավելի մեծ թափով։ Այս մասին այսօր իր դատական գործի հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։
Հոկտեմբերի 1-ին
հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՔՕ 5 հոդվածի հատկանիշներով, նրա նկատմամբ
երկամսյա կալանքի որոշում է կայացվել։
«Մենք այս մասին զգուշացնում էինք նախընտրական շրջանում. ադրբեջանցիներն առաջին քայլերն են անում, ու եթե նրանք համապատասխան հակահարված չստանան, ուրեմն սա կրկնվելու է ավելի մեծ թափով»,– ընդգծեց նա։
Կարապետյանը հայտարարեց, որ իր աջակցությունն է հայտնում ադրբեջանցի զինվորի կրակոցից տուժած կնոջը` հավելելով. «Մեր ձևով օգնելու ենք նրան»։
«Ուժեղ Հայաստանի» առաջնորդը կարծում է, որ պետք է օգտագործել նմանատիպ դեպքերը հայ գերիներին Ադրբեջանից վերադարձնելու համար։
«Իշխանություններն այնպես են ներկայացնում իրականությունը, կարծես իրենք այդ ադրբեջանցի զինվորի հետ ոչ մի գործ չունեն…Բա, ո՞ւր է պաշտպանության նախարարը, գեներալները, թող ճիշտ կազմակերպեն մեր զինվորների կեցավայրերը, ծառայությունները, որ նույնը մեր զինվորների հետ չլինի, ու նրանք էլ չմոլորվեն»,– կարծում է ընդդիմադիր գործիչը։
Հավելենք, որ ադրբեջանցի զինվորը դեռ կալանավայրում չէ.
նա բուժում է ստանում երևանյան ԲԿ–ներից մեկում։