00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
15 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հետո ոչինչ չեն խոստանա. Դուդչակն ասել է` ինչու է ՀՀ տարածքն այս պահին հետաքրքրում ԱՄՆ–ին

© Sputnik / Владимир ТрефиловԱլեքսանդր Դուդչակ
Ալեքսանդր Դուդչակ - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2026
Բաժանորդագրվել
ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Դուդչակը կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Հայաստանին կտանի իրական և արագ տնտեսական աղետի:

ԵՄ-ի և ԱՄՆ-ի մոտեցումը Հարավային Կովկասին և հենց Հայաստանին ավելի քան պրագմատիկ է

Ապրում ենք փոփոխությունների ժամանակներում, երբ մի կողմից չես ձանձրանա, մյուս կողմից էլ չգիտես, թե ինչ կլինի վաղը։ Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Երևան տեսակամրջի ընթացքում այս մասին ասել է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը ՝ մեկնաբանելով Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրավիճակը:
Նա նշում է, որ դրա համար անհրաժեշտ կայունությունը նպատակաուղղված ոչնչացնում են այն ուժերը, որոնք այս տարածաշրջանից բավականին հեռու են, ընդ որում՝ սա եզակի դեպք չէ:
«Հայաստան փոքր պետության տարածքում ներկայում հատվում են բազմաթիվ երկրների շահերը: Բավականին ակտիվորեն փորձում են աշխատել եվրոպացիները, ամերիկացիները: Եվ նրանց մոտեցումն ավելի քան պրագմատիկ է՝ ոչ ոք չի փորձում Հայաստանն ավելի լավը դարձնել: Ոչ ոք չի մտահոգվում այս երկրի զարգացման համար, ոչ ոք չի ձգտում, որ բնակչությունն ավելի լավ ապրի, որպեսզի ապագայի համար լուրջ հեռանկարներ ստեղծվեն»,-ասում է քաղաքագետը:
Նրանց խնդիրները պարզ են՝ տարածքն օգտագործել բացառապես սեփական շահերի համար, օրինակ` որպես բնական պաշարների աղբյուր: ԱՄՆ ներկայիս վարչակազմը, Դուդչակի խոսքով, իր առանձնահատկությունն ունի՝ փորձում են մտնել բոլոր էներգետիկ ուղղությունների մեջ, վերահսկել էներգակիրների բոլոր մատակարարումները, սակայն պետք է հաշվի առնել նաև, որ իրանական ռազմադաշտում հակամարտության սրման հերթական փուլին սպասելիս Հայաստանի տարածքը նրանց համար դառնում է չափազանց կարևոր հենակետ։

Գործում է ոչ թե ողջամտությունը, այլ բոլորովին այլ մոտեցում՝ քաղաքական նպատակահարմարությունը

Փորձագետը նշում է, որ նույն TRIPP նախագիծը՝ այսպես կոչված «Թրամփի ճանապարհը», ի վերջո կարող է վնասել հենց Հայաստանին, որն Իրանի հետ հիմա բավականին լավ փոխհարաբերություններ ունի:
«Եթե խոսենք առողջ դատողության տեսանկյունից, ապա հավանաբար արժեր ասել՝ ինչո՞ւ ենք դրանք փչացնում: Ինչո՞ւ ենք ընդհանրապես սկսում գործընթացներ, որոնք ի վերջո Հայաստանի համար ոչ մի լավ բանով չեն ավարտվելու: Բայց այստեղ, ըստ երևույթին, բացի ողջամտությունից, աշխատում են նաև այլ օրենքներ՝ քաղաքական նպատակահարմարության կանոնները»,–ասում է Դուդչակը։
Իսկ եվրոպացիների և ամերիկացիների քաղաքական նպատակահարմարությունը, ըստ փորձագետի, Հայաստանին Ռուսաստանից առավելագույնս կտրելն է: Եվ երբ այդ գործընթացն արդեն իրավաբանորեն ձևակերպված լինի, այդ ժամանակ արդեն կարելի կլինի բուն Հայաստանին ոչ մի բան էլ չխոստանալ։ Եվ այս առումով ակամա զուգահեռներ են առաջանում Ուկրաինայի հետ, որը ժամանակին անցել է այս ողջ ճանապարհը։ Ընդ որում, ինչպես նշում է փորձագետը, սկսած ոչ թե 2014 թվականից, այլ շատ ավելի վաղ՝ դեռ «նարնջագույն հեղափոխության» ժամանակներից:
«Այն ժամանակ դա անվանում էին բազմավեկտորություն,-պարզաբանում է Դուդչակը,–և միայն հիմա է գալիս այն գիտակցումը, որ այդ նույն բազմավեկորությունը նշանակում է հնարավորինս հեռու գտնվել Ռուսաստանից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Որքան էլ ցավալի է, բայց ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանն ընթանում է հենց այդ ուղով: Սրան նայելը բավականին ծանր է, բայց, ցավոք, առայժմ ոչ մի փոփոխություն, սրա գիտակցում չի նկատվում»:
Ինչ վերաբերում է արդեն հիշատակված TRIPP նախագծին՝ «Թրամփի ուղուն», ապա Դուդչակը պնդում է, որ ճանաչելով ամերիկացիներին, հասկանալով, թե ինչպես կարող է իրեն պահել ադրբեջանական կողմը՝ Թուրքիայի ղեկավարությամբ, պետք է հասկանալ, որ ի վերջո գործընթացը կարող է վերածվել լուրջ խնդիրների և՛ Ռուսաստանի, և՛ ողջ տարածաշրջանի համար, իսկ հայ ժողովուրդն այս ամենից միանշանակ որևէ օգուտ չի ստանալու:
«Իսկ հիմա մնում է այս իրադարձությունների շարքի վերջին քայլը՝ հանրաքվեի անցկացումը այն հարցով, թե ի վերջո ուր է շարժվում Հայաստանը: Եվ նույնիսկ հիմա՝ այս իրավիճակում, ակնհայտ է, որ երկրի ղեկավարությունը խուսափում է անցկացնել այդ հանրաքվեն»,–նշում է քաղաքագետը:
Ասում է` ըստ երևույթին ՀՀ ղեկավարությունը հույս ունի, որ ամբողջ ընթացքում, քանի դեռ Հայաստանը պատրաստվելու է ԵԱՏՄ-ից ԵՄ անցմանը, Ռուսաստանը հանգիստ հետևելու է և ոչինչ չի ձեռնարկելու: Բայց այդպես լինել չի կարող. եթե պատրաստվում եք գնալ Եվրոպա, ապա արդեն պետք է անցնել ԵՄ պայմաններին: Ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ Մոսկվայում Հայաստանի բնակիչներին վնաս տալու ոչ մի ցանկություն չկա: Բայց կան օբյեկտիվ պայմաններ, որոնց պարագայում նախկին տնտեսական փոխհարաբերությունները պարզապես չեն կարող շարունակվել:
Լրահոս
0