https://arm.sputniknews.ru/20261009/hajastani-ev-adrbejani-mijev-khaghaghutjuny-kajacats-past-e-pashinjan-107886316.html
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է․ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը կրկին հայտարարել էր, որ ավելի քան 2 տարի է՝ փոխհրաձգությունների հետևանքով երկու կողմից էլ զոհեր և վիրավորներ չկան։ 09.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-09T10:41+0400
2026-10-09T10:41+0400
2026-10-09T11:55+0400
նիկոլ փաշինյան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
հայ-ադրբեջանական
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107888391_0:239:3035:1946_1920x0_80_0_0_207d3c255e43b1de6e088e0dda9e0172.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին Թուրքմենբաշիում (Թուրքմենստան) ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Փաշինյանը նշել է, որ 2020 թվականի պատերազմից ի վեր խաղաղության հասնելու երկար ճանապարհ ենք անցել։ Այս համատեքստում նա հատուկ ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը 2020 թվականի նոյեմբերին հրադադարի հասնելու գործում։Փաշինյանը միաժամանակնշել է, որ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո մեզ չհաջողվեց հասնել խաղաղության։ Նա անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրին և մեջբերել դրա մի մասը: Մասնավորապես, որ կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և ապագայում նման պահանջներ չեն առաջադրի: Հայաստանի կառավարության ղեկավարը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար գոյություն է ունեցել միայն մեկ իրական տարբերակ, և այդ ճարտարապետությունը կառուցվել է Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների հիման վրա: Փաշինյանը հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունն Ալմա-Աթայի հռչակագրին։Նա նաև հիշեցրել է, որ ադրբեջանական երկաթուղին արդեն գրեթե մեկ տարի է՝ բաց է հայկական բեռների փոխադրման համար, իրականացվել է երկու երկրների միջև պետական սահմանի 12 կմ հատվածի սահմանազատում և սահմանագծում ու հավելել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտուր է սկսվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107888391_306:0:3035:2047_1920x0_80_0_0_1ee0c7f61c51eb4c68a48bc8a6674e8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հայ-ադրբեջանական, հայաստան
նիկոլ փաշինյան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հայ-ադրբեջանական, հայաստան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է․ Փաշինյան
10:41 09.10.2026 (Թարմացված է: 11:55 09.10.2026) ՀՀ վարչապետը կրկին հայտարարել էր, որ ավելի քան 2 տարի է՝ փոխհրաձգությունների հետևանքով երկու կողմից էլ զոհեր և վիրավորներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին Թուրքմենբաշիում (Թուրքմենստան) ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր կարելի է արձանագրել, որ վերջին երկու և ավելի տարիների ընթացքում մենք չունենք զոհեր, վիրավորներ հայերի և ադրբեջանցիների միջև փոխհրաձգությունների հետևանքով՝ ի տարբերություն նախորդ երեսուն և ավելի տարիների, երբ 1990-ականներից սկսած ամեն տարի երկու կողմից զոհեր և վիրավորներ էին լինում», - հայտարարել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ 2020 թվականի պատերազմից ի վեր խաղաղության հասնելու երկար ճանապարհ ենք անցել։ Այս համատեքստում նա հատուկ ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը 2020 թվականի նոյեմբերին հրադադարի հասնելու գործում։
Փաշինյանը միաժամանակնշել է, որ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո մեզ չհաջողվեց հասնել խաղաղության։
Նա անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրին և մեջբերել դրա մի մասը: Մասնավորապես, որ կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և ապագայում նման պահանջներ չեն առաջադրի:
Հայաստանի կառավարության ղեկավարը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար գոյություն է ունեցել միայն մեկ իրական տարբերակ, և այդ ճարտարապետությունը կառուցվել է Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների հիման վրա:
«Լիարժեք խաղաղություն հաստատելու համար, պատկերավոր ասած, անհրաժեշտ էր կրկին աշխուժացնել Ալմա-Աթայի հռչակագիրը։ Մենք դա արել ենք Ադրբեջանի նախագահի հետ միասին»,- հայտարարել է նա։
Փաշինյանը հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունն Ալմա-Աթայի հռչակագրին։
Նա նաև հիշեցրել է, որ ադրբեջանական երկաթուղին արդեն գրեթե մեկ տարի է՝ բաց է հայկական բեռների փոխադրման համար, իրականացվել է երկու երկրների միջև պետական սահմանի 12 կմ հատվածի սահմանազատում և սահմանագծում ու հավելել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտուր է սկսվել։