https://arm.sputniknews.ru/20261009/gagik-tsarukjan-mijazgajin-mrcujtum-6-anvanakarg-e-linelu-vovqer-karvogh-en-masnakcel-107902627.html
«Գագիկ Ծառուկյան» միջազգային մրցույթում 6 անվանակարգ է լինելու. ովքեր կարող են մասնակցել
«Գագիկ Ծառուկյան» միջազգային մրցույթում 6 անվանակարգ է լինելու. ովքեր կարող են մասնակցել
Sputnik Արմենիա
Մրցույթին տրվելու է նաև «Ռոզա Ծառուկյանի» անվան հատուկ մրցանակ։ 09.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-09T16:00+0400
2026-10-09T16:00+0400
2026-10-09T17:23+0400
գագիկ ծառուկյան
մրցույթ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/09/100832691_0:0:1183:665_1920x0_80_0_0_1482a281e74274fae99970e56f403d2c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. «Գագիկ Ծառուկյան» միջազգային մրցույթ է անցկացվելու, որտեղ Հայաստանի և սփյուռքի հայրենակիցների համար 6 անվանակարգ կլինի։ Այս մասին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի հերթական ասուլիսի ժամանակ ասաց մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։«Միջազգային խոշորածավալ մրցույթում և՛ Հայաստանի, և՛ սփյոռւքի հեղինակավոր մասնագետներ հնարավորություն կունենան իրենց առաջարկները ներկայացնելու»,– ասաց Տոնոյանը։ Առաջին անվանակարգը կլինի «Հայ ժողովրդի բարեկամը», որտեղ օտարերկրյա գործիչները կամ կազմակերպություններն են ներկայացվելու, որոնք Հայաստանի և հայ ժողովրդի համար նշանակալից գործունեություն են իրականացնում աշխարհում, ինչպես նաև հայկական պատմամշակութային կոթողների կամ ոչ նյութական արժեքների պահպանություն են իրականացնում։Մրցույթի շրջանակում նաև սահմանված է հատուկ անվանակարգ` «Ռոզա Ծառուկյանի անվան» հատուկ մրցանակ` հանրային արժանապատիվ կեցվածքի և մարդասիրական գործունեության համար։ Մրցանակաբաշխության այս անվանակարգերում թեկնածություններ կարող են առաջադրել Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների հանրային խորհրդի անդամները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները, մասնագիտական կառույցները։Խորհրդի անդամները հավելյալ կտեղեկացնեն՝ ինչպես պետք է ներկայացվեն աշխատանքները ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/09/100832691_72:0:1123:788_1920x0_80_0_0_849d70632d9469f4da41b661a5577967.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, մրցույթ
«Գագիկ Ծառուկյան» միջազգային մրցույթում 6 անվանակարգ է լինելու. ովքեր կարող են մասնակցել
16:00 09.10.2026 (Թարմացված է: 17:23 09.10.2026) Մրցույթին տրվելու է նաև «Ռոզա Ծառուկյանի» անվան հատուկ մրցանակ։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. «Գագիկ Ծառուկյան» միջազգային մրցույթ է անցկացվելու, որտեղ Հայաստանի և սփյուռքի հայրենակիցների համար 6 անվանակարգ կլինի։ Այս մասին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի հերթական ասուլիսի ժամանակ ասաց մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Միջազգային խոշորածավալ մրցույթում և՛ Հայաստանի, և՛ սփյոռւքի հեղինակավոր մասնագետներ հնարավորություն կունենան իրենց առաջարկները ներկայացնելու»,– ասաց Տոնոյանը։
Առաջին անվանակարգը կլինի «Հայ ժողովրդի բարեկամը», որտեղ օտարերկրյա գործիչները կամ կազմակերպություններն են ներկայացվելու, որոնք Հայաստանի և հայ ժողովրդի համար նշանակալից գործունեություն են իրականացնում աշխարհում, ինչպես նաև հայկական պատմամշակութային կոթողների կամ ոչ նյութական արժեքների պահպանություն են իրականացնում։
«Իրավունքի պաշտպան». այստեղ անհատներ կամ խմբեր են, որոնք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալից գործունեություն են իրականացնում։
«Ազատության պաշտպան». անհատներ կամ խմբեր, որոնք գործունեություն են իրականացնում Բաքվի բանտերում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանության և նրանց ազատ արձակման համար։
«Հայկական աշխարհի միասնականություն». անհատներ կամ խմբեր, որոնք իրականացնում են Հայաստանում ներքին համերաշխությանը և հանրային երկխոսությանը նպաստող գործունեություն և «Հայաստան–սփյուռք» միասնականությանը նպաստող նախաձեռնություններ։
«Սոցիալական ազդեցություն և մարդասիրություն». անհատներ կամ խմբեր, որոնք հասարակության տարբեր շերտերի սոցիալական հոգսերը թեթևացնելու համար տարբեր ծրագրեր են իրականացնում։
Մրցույթի շրջանակում նաև սահմանված է հատուկ անվանակարգ` «Ռոզա Ծառուկյանի անվան» հատուկ մրցանակ` հանրային արժանապատիվ կեցվածքի և մարդասիրական գործունեության համար։
Մրցանակաբաշխության այս անվանակարգերում թեկնածություններ կարող են առաջադրել Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների հանրային խորհրդի անդամները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները, մասնագիտական կառույցները։
Խորհրդի անդամները հավելյալ կտեղեկացնեն՝ ինչպես պետք է ներկայացվեն աշխատանքները ։