https://arm.sputniknews.ru/20261009/dasapatrastman-zhamanak-usucchuhin-aptakel-e-6-amja-erekhajin-na-dzerbakalvats-e-107884444.html
Դասապատրաստման ժամանակ ուսուցչուհին ապտակել է 6-ամյա երեխային. նա ձերբակալված է
Դասապատրաստման ժամանակ ուսուցչուհին ապտակել է 6-ամյա երեխային. նա ձերբակալված է
Sputnik Արմենիա
Տեղի ունեցածը տեսանկարահանել է տղայի անչափահաս եղբայրը, բայց նրանց մայրը հրաժարվել է ոստիկանությունում հաղորդում տալուց: 09.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-09T10:00+0400
2026-10-09T10:00+0400
2026-10-09T10:17+0400
սիսիան
ուսուցիչ
երեխա
ապտակ
ձերբակալություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107884077_0:0:1500:844_1920x0_80_0_0_506bb78f9b20114ddbcc96d3ed476307.jpg
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում 55-ամյա ուսուցչուհին դասապատրաստման ժամանակ մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում:Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին էլ ուսուցիչը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում բռնություն էր կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհուն: Դա արձանագրվել էր դպրոցի տեսախցիկներով: Ուսուցիչը ձերբակալվել է:ՀՀ Գեղարքունիքի մարզպետը հայտարարել է, որ տվյալ դպրոցի տնօրենն էլ պետք է պատասխանատվության ենթարկի:
սիսիան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է
2026-10-09T10:00+0400
true
PT0M35S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107884077_188:0:1313:844_1920x0_80_0_0_7b97e83c7d280b7291db8981b4a2ef5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիսիան, ուսուցիչ, երեխա, ապտակ, ձերբակալություն, видео
սիսիան, ուսուցիչ, երեխա, ապտակ, ձերբակալություն, видео
Դասապատրաստման ժամանակ ուսուցչուհին ապտակել է 6-ամյա երեխային. նա ձերբակալված է
10:00 09.10.2026 (Թարմացված է: 10:17 09.10.2026) Տեղի ունեցածը տեսանկարահանել է տղայի անչափահաս եղբայրը, բայց նրանց մայրը հրաժարվել է ոստիկանությունում հաղորդում տալուց:
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում 55-ամյա ուսուցչուհին դասապատրաստման ժամանակ մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում:
«Ըստ ստացված տեղեկությունների՝ կատարվածը բջջային հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը։ Տղայի մայրը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։ Նույն օրը 55-ամյա կինը հայտնաբերվել է իր բնակարանում, ձերբակալվել և տեղափոխվել Սիսիանի բաժին»,- ասված է հաղորդագրությունում։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին էլ ուսուցիչը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում
բռնություն էր կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհուն: Դա արձանագրվել էր դպրոցի տեսախցիկներով: Ուսուցիչը ձերբակալվել է:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետը
հայտարարել է, որ տվյալ դպրոցի տնօրենն էլ պետք է պատասխանատվության ենթարկի: