https://arm.sputniknews.ru/20261008/turqmenstanum-putini-ev-alievi-het-shpumner-klinen-pashinjan-107843266.html
Թուրքմենստանում Պուտինի և Ալիևի հետ շփումներ կլինեն. Փաշինյան
Թուրքմենստանում Պուտինի և Ալիևի հետ շփումներ կլինեն. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը նշեց` պաշտոնական հանդիպում նախատեսված չէ։ 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T11:17+0400
2026-10-08T11:17+0400
2026-10-08T11:28+0400
հայաստան
թուրքմենստան
վլադիմիր պուտին
իլհամ ալիև
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107843420_0:84:1600:984_1920x0_80_0_0_16b6fdee07f5e700dc6633776d308195.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում շփումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն այսօր մեկնելու է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։«Ձևաչափն այնպիսին է, որ շփումներ կլինեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, սակայն նախկինում էլ եղել է, որ տեղում պայմանավորվել են, խոսել են, երբ արձանագրել են փոխադարձ կամ կոնկրետ ինչ-որ հարցի քննարկման անհրաժեշտությունը»,- ասաց Փաշինյանը։Հիշեցնենք` Փաշինյան ու Պուտինը վերջին անգամ երկկողմ հանդիպում են ունեցել սեպտեմբերի 1–ին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։ Իսկ Ալիևն ու Փաշինյանը վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 31-ին Բիշքեկում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107843420_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3e2d5b6c71c7823d8b3f97e486009bc6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքմենստան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև
հայաստան, թուրքմենստան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև
Թուրքմենստանում Պուտինի և Ալիևի հետ շփումներ կլինեն. Փաշինյան
11:17 08.10.2026 (Թարմացված է: 11:28 08.10.2026) Փաշինյանը նշեց` պաշտոնական հանդիպում նախատեսված չէ։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում շփումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Փաշինյանն այսօր մեկնելու է Թուրքմենստան` մասնակցելու
ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։
«Ձևաչափն այնպիսին է, որ շփումներ կլինեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, սակայն նախկինում էլ եղել է, որ տեղում պայմանավորվել են, խոսել են, երբ արձանագրել են փոխադարձ կամ կոնկրետ ինչ-որ հարցի քննարկման անհրաժեշտությունը»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` Փաշինյան ու Պուտինը վերջին անգամ
երկկողմ հանդիպում են ունեցել սեպտեմբերի 1–ին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։ Իսկ Ալիևն ու Փաշինյանը վերջին անգամ
հանդիպել են օգոստոսի 31-ին Բիշքեկում։