Թաղման նպաստի հաշվին թոշակ բարձրացնելը խայտառակություն է. նախկին նախարարի մտահոգությունը
Բաժանորդագրվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի գնահատմամբ` սոցիալական ծախսերի կրճատման ժամանակահատվածը պատահական չէ ընտրվել, քանի որ ընտրություններից առաջ պետական աշխատողների համար իշխանությունը խնդիրներ չէր ստեղծի։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունները խայտառակություն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը` խոսելով թոշակների 1000 դրամ բարձրացման, թաղման նպաստի կրճատման և այդ ֆոնին բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի զգալի բարձրացման մասին։
ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 1-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել էր, որ 2027թ–ի հունվարի 1-ից թաղման 200 000 դրամ միանվագ նպաստներ կստանա միայն անապահովները։
Դրա շնորհիվ պետական բյուջեում կխնայվի 4.3-4.4 միլիարդ դրամ, որին կառավարությունը կավելացնի ևս 1.2 մլրդ և այդ գումարով կբարձրացի թոշակները։ Բազային թոշակը նախատեսվում է բարձրացնել 1000 դրամով` 46 000 դրամից դարձնել 47 000 դրամ, իսկ աշխատանքային յուրաքանչյուր տարվա ստաժի գումարը ավելացնել 500 դրամով։

Նախկին նախարարը հիշեցնում է, որ թաղման նպաստի գաղափարը հուղարկավորության ծախսերը որոշակի մեղմելն էր։ Մինչդեռ իրականում այն շատ փոքր գումար է իրական ծախսերի համեմատ։
«Կոպիտ ասած` մի դագաղի փող էր տալիս պետությունը, և այն էլ ոչ բոլորին, այլ միայն թոշակառուների, հաշմանդամություն ունեցող մարդկանց և նպաստառուների մահվան դեպքում։ Հիմա դա էլ են կտրում։ Իսկ ասել, թե ինչ–որ թոշակառուներ լավ են ապրում, եկեք իրենց չտանք, նույն տրամաբանության կարող են թոշակն էլ չբարձրացնել»։
Կառավարության անդամի բացատրությունը, թե թաղման նպաստի փոխարեն այդ գումարներն ուղղվելու են թոշակների բարձրացմանը, մեր զրուցակիցը ևս «հեքիաթ» է համարում`պնդելով, որ այս ամենը վկայում է միայն այն մասին, որ բյուջեում լուրջ պակասուրդ կա։

«Բյուջեն նայել են, տեսել, որ աշխատավարձ են բարձրացնում, առողջության համընդհանուր ապահովագրություն են տալիս, փողը չի հերիքում։ Մեկ էլ հիշում են, որ խոստացել էին թոշակներն էլ մի քիչ բարձրացնել, սկսում են այստեղից–այնտեղից կրճատել։ Նախարարի աշխատավարձը բարձրացնում են 1 մլն–ով, թոշակառուինը` 1000 դրամով։ Դե թող իրենցն էլ 1000 դրամով բարձրացնեն, տեսնենք այդ 1000 դրամը ինչի կհերիքի»,– նշում է ընդդիմադիր գործիչը` հավելելով, որ հատկապես ծանր է միայնակ թոշակառուների վիճակը, ովքեր օրական ընդամենը 1500 դրամ են ունենում սննդի, կենցաղի ու կոմունալ վճարների համար։
Առաքելյանի հաշվարկով`թոշակառուն առնվազն պետք է նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք գումար ստանա, այսինքն` 75-80 հազար դրամ։
Առաքելյանի հաշվարկով`թոշակառուն առնվազն պետք է նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք գումար ստանա, այսինքն` 75-80 հազար դրամ։
Նույն ճեպազրույցում Արսեն Թորոսյանը նաև հայտնել էր, որ 2027թ–ի հունվարի 1-ից ամբողջությամբ դադարեցվելու է սոցփաթեթի ծրագիրը։ 2027 թվականի պետբյուջեի նախագծում այդ ծրագրի համար գումար արդեն նախատեսված չէ։
Սոցիալական այս ծախսի կրճատումը ևս Մեսրոպ Առաքելյանը դիտարկում է սխալ ծախսային քաղաքականության համատեքստում։
Սոցիալական այս ծախսի կրճատումը ևս Մեսրոպ Առաքելյանը դիտարկում է սխալ ծախսային քաղաքականության համատեքստում։
«2027թ–ին մենք ունենալու ենք բյուջետային լուրջ խնդիրներ, որովհետև բյուջեի մեջ հնարավոր չէ այսքան ահռելի ծախսերը տեղավորել։ Ես վստահ եմ, որ եղել է հստակ հանձնարարական` «որտեղից ուզում եք կրճատեք ձեր ծախսերը»։ Հիմա մենք սոցիալական ոլորտից ենք խոսում, բայց, որ խորքային ուսումնասիրենք, վստահեցնում եմ` բոլոր նախարարություններում էլ շատ կարևոր ծրագրեր են կրճատվում»,– ասում է Առաքելյանը։
Կրճատման ժամանակահատվածը, նրա համոզմամբ, ևս պատահական չէ ընտրվել, քանի որ ընտրություններից առաջ պետական աշխատողների համար իշխանությունը խնդիրներ չէր ստեղծի։
Կրճատման ժամանակահատվածը, նրա համոզմամբ, ևս պատահական չէ ընտրվել, քանի որ ընտրություններից առաջ պետական աշխատողների համար իշխանությունը խնդիրներ չէր ստեղծի։
Ի տարբերություն նախորդ ծախսերի, սոցիալական փաթեթի կրճատումը, նախկին նախարարի համոզմամբ, միայն սոցիալական խնդիր չէ։ Տարիներ շարունակ այս ծրագիրը պետական համակարգի աշխատողների համար որոշակի մոտիվացնող հանգամանք է եղել։ Դրանից օգտվող ցածր աշխատավարձ ստացող հանրային ծառայողն ու ուսուցիչը որոշակի չափով իրենց գնահատված են զգացել պետության կողմից։
Մյուս կողմից սոցփաթեթի դադարեցումը, Առաքելյանի կարծիքով, լուրջ ազդեցություն է ունենալու շահառուների ընտանեկան բյուջեի վրա, հագեցնելու է որոշ կարևոր ծախսերի կրճատման, ինչն էլ անուղղակի կերպով ազդելու է ոչ միայն տվյալ ընտանիքների բարեկեցության, այլև երկրի տնտեսության վրա։

«Սպառմանն ուղղված ծախսերն իրենց հետ շղթայական էֆեկտով գեներացնում են մոտ 25-30 % հարկ, որը վերադառնում է բյուջե»,– ասում է Առաքելյանը։
Նա հիշեցնում է, որ սոցփաթեթի շրջանակում ՀՀ–ում հանգստի հնարավորությունը մշտապես կարևորագույն խթան է եղել ներքին տուրիզմի և հարակից այլ ոլորտների համար։
«Եթե նույն ուսուցիչները, ավելի բարձր տարիքի մարդիկ սա որպես հնարավորություն էին օգտագործում, գնում մի քանի օր հանգստանում էին, հիմա այդ հնարավորությունն էլ չեն ունենալու։ Այդ մարդկանց մի մեծ հատվածը ոչ միայն Հայաստանում չի հանգստանալու, այլև ընդհանրապես ոչ մի տեղ էլ չի գնալու։ Նրանք, ովքեր այդ գումարով երեխայի ուսման վարձ էին տալիս կամ բնակարանի վարկը, հիմա ստիպված են լինելու հավելյալ ծախս անել դրա փոխարեն»,– մեկնաբանում է բանախոսը։
Նշենք, որ Հայաստանում 2012 թվականի հունվարի 1-ից ներդրված սոցփաթեթի համակարգից օգտվում են հանրային ծառայողները, ՊՈԱԿ-ների աշխատակիցները` դպրոցների, մանկապարտեզների, գրադարանների, թանգարանների, թատրոնների և համերգային կազմակերպությունների անձնակազմը: Մատենադարանի, Երևանի մետրոպոլիտենի, ատոմակայանի աշխատողները, «Շտապ բուժօգնության» անձնակազմը, նաև պատվավոր կոչում ունեցող քաղաքացիները։
Գումարը կարող է ծախսվել ՀՀ տարածում հանգստի, հիփոթեքային վարկի մարման, ուսման վճարի, սպորտային և առողջապահական ծառայությունների համար։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ զրույցն ամբողջությամբ`տեսանյութում։