Պատմություն` մեր ոտքերի տակ. նոր բացահայտումներ կարվեն Երևան քաղաքի գիտաժողովում
14:12 08.10.2026 (Թարմացված է: 14:50 08.10.2026)
Բաժանորդագրվել
Երևանում հաջողությամբ անցկացվեց «Երևան քաղաքը և պատմությունը» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Երևանի պատմության թանգարանի 95-ամյակին։ Եռօրյա միջոցառումը համախմբել էր 33 մասնագիտական կառույցի և ավելի քան 90 զեկուցողների Հայաստանից և արտերկրից։
«Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական շատ լարված իրավիճակներում, և մեր հարևան երկրներից պարբերաբար հնչում են նոր հավակնություններ Երևանի վերաբերյալ։ Տարածքային առումով սա մի այնպիսի աղբյուր կարող է հանդիսանալ, որը կփաստագրի և ցույց կտա, որ Երևանի տարածքը, լինելով 2808-տարեկան մայրաքաղաք և ունենալով իր ազգային ինքնությունը, համայն հայության մայրաքաղաքն է», — «Ուրիշ նորություններում» ասում է Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը։
Թանգարանի տնօրենի խոսքով` լավագույն զեկույցները կընտրվեն և կհրատարակվեն առանձին գրքով, ինչպես նաև կթվայնացվեն ու հասանելի իրենց կայքում։
Գիտաժողովի շրջանակում ներկայացված ուսումնասիրություններն ընդգրկել են հնագիտության, ազգագրության, պատմագիտության և ճարտարապետության ոլորտները։ Քննարկվել են Սիլիկյան թաղամասի վաղ շրջանի բրուտագործության բացահայտումները, Երևանյան քարայրի նոր պեղումները, քաղաքային հին դիտահորերի (լյուկերի) պատմությունն ու զբոսաշրջային ներուժը, ինչպես նաև 1920-ականների արխիվային փաստաթղթերն ու հեռախոսագրքերը։

«Այս բացահայտումները ոչ միայն հարստացնում են մայրաքաղաքի գիտական պատմագրությունը, այլև ամուր հիմք են դառնում Երևանի պատմամշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման գործում», - ամփոփում է Օրբելյանը։
Հոկտեմբերի 9-ին և 10-ին մայրաքաղաքում կմեկնարկեն «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները: Երևանի սիրտը կվերածվի մեծ երաժշտական և մշակութային հարթակի. Հյուսիսային պողոտայում և քաղաքի տարբեր հատվածներում կկազմակերպվեն ազգային երգ ու պարի, գինու համտեսի փառատոններ, ռոք, ջազ, փոփ համերգներ, իսկ Հանրապետության հրապարակում կհնչի էլեկտրոնային երաժշտություն՝ հայտնի միջազգային դիջեյների մասնակցությամբ։