00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Microsoft-ը զրկվել է օտարերկրյա աշխատակիցների համար վիզաներ հայցելու իրավունքից

© AP Photo / Kevin WolfՋեյ Դի Վենս
Ջեյ Դի Վենս - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2026
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ իշխանությունները որոշել են կասեցնել Microsoft-ի մասնակցությունն այն ծրագրին, որն ընկերություններին թույլ է տալիս աշխատանքի ընդունել օտարերկրյա մասնագետների, ովքեր հետագայում կարող են հավակնել «գրին քարտ» ստանալուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նրա խոսքով՝ որոշումը պայմանավորված է նրանով, որ ընկերությունը չարաշահել է այդ համակարգը՝ միաժամանակ կրճատելով ամերիկացի աշխատակիցներին և աշխատողներ ներգրավելով արտերկրից։
«Միացյալ Նահանգներում չկա մեկ այլ այդպիսի ընկերություն, որը, ցավոք, այս համակարգն ավելի շատ չարաշահած լինի, քան Microsoft-ը։ Մենք որոշել ենք Microsoft-ի համար կասեցնել այս ծրագրի գործողությունը»,-լրագրողներին հայտարարել է Վենսը։
Փոխնախագահը պնդում է, որ անցած տարվա ընթացքում Microsoft-ը կրճատել է շուրջ 6 հազար ամերիկացի աշխատակցի՝ միաժամանակ ստանալով 6,3 հազար աշխատանքային վիզա և գրեթե 3 հազար «գրին քարտ» օտարերկրյա մասնագետների համար։
«Այլ կերպ ասած՝ եթե հաշվենք, նրանք յուրաքանչյուր աշխատակցի փոխարինել են մեկուկես օտարերկրյա աշխատակցով»,-ասել է Վենսը։
Նրա խոսքով՝ ծրագրին մասնակցությունը կասեցնելուց հետո Microsoft-ն այլևս չի կարողանա դիմումներ ներկայացնել օտարերկրյա աշխատակիցների համար H-1B աշխատանքային վիզաներ և կացության իրավունք ստանալու նպատակով։
Վենսն ընդգծել է՝ ԱՄՆ իշխանություններն ակնկալում են, որ Microsoft-ը և մյուս խոշոր ընկերություններն առաջին հերթին աշխատանքի կընդունեն ԱՄՆ քաղաքացիներին։
Անդրադառնալով այն պատճառներին, թե ինչու են գործատուները նախապատվությունը տալիս օտարերկրյա մասնագետներին, փոխնախագահը մատնանշել է վիզային կարգավիճակի պահպանման հարցում վերջիններիս կախվածությունն ընկերությունից։ Նրա կարծիքով՝ դա ստիպում է այդպիսի աշխատակիցներին համաձայնել ավելի ցածր աշխատավարձի և նրանց ընդունելն ավելի գրավիչ է դարձնում բիզնեսի համար։
Լրահոս
0