https://arm.sputniknews.ru/20261008/lav-kliner-sparing-mrcakic-unenaji-hh-um-elida-qvocharjany-evrvopaji-arajnutjan-masin-107856399.html
Լավ կլիներ` սպարինգ մրցակից ունենայի ՀՀ-ում. Էլիդա Քոչարյանը` Եվրոպայի առաջնության մասին
Լավ կլիներ` սպարինգ մրցակից ունենայի ՀՀ-ում. Էլիդա Քոչարյանը` Եվրոպայի առաջնության մասին
Sputnik Արմենիա
23 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունների եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը իր առաջին մեդալը նվաճեց մեծահասակների մրցումներում։ 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T18:40+0400
2026-10-08T18:40+0400
2026-10-08T18:43+0400
տեսանյութեր
բռնցքամարտ
բռնցքամարտիկ
էլիդա քոչարյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107858266_0:0:1920:1080_1920x0_80_0_0_611f1244475452ad80a944ef9c6f97a3.jpg
2027 թվականը շատ կարևոր մրցումների տարի է լինելու բռնցքամարտիկների համար, եվրոպական 4–րդ խաղերում և աշխարհի առաջնությունում օլիմպիական վարկանիշ է խաղարկվելու, այնպես որ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ եմ նախապատրաստվելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Եվրոպայի առաջնությունների եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը։Նշենք, որ մինչև 23 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունների եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը իր առաջին մեդալը նվաճեց մեծահասակների մրցումներում` Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությանը դառնալով բրոնզե մեդալակիր։ Ընդ որում, մինչև կիսաեզրափակիչ հասնելը հայ բնռցքամարտիկը նախորդ երկու մենամարտերում ժամանակից շուտ էր առավելության հասել իր մրցակիցների նկատմամբ։«Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում ինձ համար մի փոքր անսովոր էր բռնցքամարտել ձախլիկ բռնցքամարտիկի հետ ու այդ պատճառով էլ չկարողացա լիարժեք իրագործել մենամարտի պլանը։ Բայց հիմա արդեն հասկանում եմ, որ մարզումների ժամանակ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել նաև այդ գործոնին։ Լավ կլիներ, որ սպարինգ մրցակիցներ ունենայի Հայաստանում, ինչն անկասկած ավելի լավ առաջընթաց կարող է ապահովել։ Հուսով եմ` ուսումնամարզական հավաքների ընթացքում լրացնել բոլոր բացերը», – նշել է Էլիդան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107858266_265:0:1705:1080_1920x0_80_0_0_bc72f36a2ac4eefc41b768e2af201de3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, բռնցքամարտ, բռնցքամարտիկ, էլիդա քոչարյան, видео
տեսանյութեր, բռնցքամարտ, բռնցքամարտիկ, էլիդա քոչարյան, видео
Լավ կլիներ` սպարինգ մրցակից ունենայի ՀՀ-ում. Էլիդա Քոչարյանը` Եվրոպայի առաջնության մասին
18:40 08.10.2026 (Թարմացված է: 18:43 08.10.2026) 23 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունների եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը իր առաջին մեդալը նվաճեց մեծահասակների մրցումներում։
2027 թվականը շատ կարևոր մրցումների տարի է լինելու բռնցքամարտիկների համար, եվրոպական 4–րդ խաղերում և աշխարհի առաջնությունում օլիմպիական վարկանիշ է խաղարկվելու, այնպես որ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ եմ նախապատրաստվելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Եվրոպայի առաջնությունների եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը։
Նշենք, որ մինչև 23 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունների եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը իր առաջին մեդալը նվաճեց մեծահասակների մրցումներում` Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությանը դառնալով բրոնզե մեդալակիր։ Ընդ որում, մինչև կիսաեզրափակիչ հասնելը հայ բնռցքամարտիկը նախորդ երկու մենամարտերում ժամանակից շուտ էր առավելության հասել իր մրցակիցների նկատմամբ։
Կիսաեզրափակիչում պարտվելը Էլիդայի համար ուսուցողական է եղել, ու հաշվի առնելով թե ինչ վրիպումներ են եղել հայ երիտասարդ բռնցքամարտիկը նախապատրաստվում է գալիք մրցաշարերին։
«Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում ինձ համար մի փոքր անսովոր էր բռնցքամարտել ձախլիկ բռնցքամարտիկի հետ ու այդ պատճառով էլ չկարողացա լիարժեք իրագործել մենամարտի պլանը։ Բայց հիմա արդեն հասկանում եմ, որ մարզումների ժամանակ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել նաև այդ գործոնին։ Լավ կլիներ, որ սպարինգ մրցակիցներ ունենայի Հայաստանում, ինչն անկասկած ավելի լավ առաջընթաց կարող է ապահովել։ Հուսով եմ` ուսումնամարզական հավաքների ընթացքում լրացնել բոլոր բացերը», – նշել է Էլիդան։