https://arm.sputniknews.ru/20261008/hhum-bacvats-kentrvony-karvogh-e-ogtagvortsvel-i-shah-arevmutqi-ev-rusastani-dem-rd-akh-107853277.html
ՀՀ–ում բացված կենտրոնը կարող է օգտագործվել ի շահ Արևմուտքի և ընդդեմ Ռուսաստանի. ՌԴ ԱԽ
ՀՀ–ում բացված կենտրոնը կարող է օգտագործվել ի շահ Արևմուտքի և ընդդեմ Ռուսաստանի. ՌԴ ԱԽ
Sputnik Արմենիա
ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ «Firebird» ընկերությունը ենթարկվում է ԱՄՆ օրենսդրությանը, և ԱՄՆ հատուկ ծառայությունները կկարողանան հասանելիություն ունենալ... 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T13:30+0400
2026-10-08T13:30+0400
2026-10-08T13:36+0400
հայաստան
հրազդան
արհեստական բանականություն
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
արևմուտք
ալեքսեյ շևցով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/04/106453171_0:92:3313:1956_1920x0_80_0_0_e0908893f7badfde9d36bfe3080eb965.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. «Firebird AI» ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող արհեստական բանականության (ԱԲ) տվյալային կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների համար հետախուզական տվյալներ հավաքելու նպատակով և ընդդեմ Ռուսաստանի ու Իրանի։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։Նա նշել է, որ «Firebird» ընկերությունը ենթարկվում է ԱՄՆ օրենսդրությանը, և ԱՄՆ հատուկ ծառայությունները կկարողանան հասանելիություն ունենալ դրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին։Շևցովը հիշեցրել է, որ «Firebird»-ը մտադիր է 2027 թվականին Հրազդանում իր համալիրի հզորությունը հասցնել մինչև 300 ՄՎտ-ի, ինչը ձմռան շրջանում Հայաստանի էներգետիկ համակարգի առավելագույն ծանրաբեռնվածության գրեթե մեկ քառորդն է (1.3 ԳՎտ): Հաշվի առնելով այս ծրագրերը՝ կենտրոնի գործունեությունը ապահովելու համար լրացուցիչ հզորությունների անհրաժեշտություն կլինի։Շևցովն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Հայաստանը քննարկում է նոր ատոմակայան կառուցելու հարցը՝ էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի պատճառով։«Հաշվի առնելով աճող կարիքները, այդ թվում՝ տվյալների կենտրոնի հզորության ընդլայնումը, Հայաստանը կարող է բախվել էլեկտրաէներգիայի լուրջ պակասի, ինչը անխուսափելիորեն կանդրադառնա շարքային քաղաքացիների վրա», – հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխքարտուղարը։Հիշեցնենք` այս տարվա օգոստոսի 8-ին հայտարարվեց, որ Հրազդան քաղաքում բացվել է «Firebird AI» ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։ Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար (6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներ), իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ շահագործման հանձնելով ևս շուրջ 42,000 գրաֆիկական պրոցեսոր։Հիշեցնենք, որ Հայաստանից բացի, «Firebird»-ը տվյալային կենտրոն է կառուցում նաև Ղազախստանում։
հրազդան
իրանի իսլամական հանրապետություն
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/04/106453171_292:0:3023:2048_1920x0_80_0_0_a068158e2648f2d5106d27b56cbe583d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հրազդան, արհեստական բանականություն, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, արևմուտք, ալեքսեյ շևցով
հայաստան, հրազդան, արհեստական բանականություն, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, արևմուտք, ալեքսեյ շևցով
ՀՀ–ում բացված կենտրոնը կարող է օգտագործվել ի շահ Արևմուտքի և ընդդեմ Ռուսաստանի. ՌԴ ԱԽ
13:30 08.10.2026 (Թարմացված է: 13:36 08.10.2026) ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ «Firebird» ընկերությունը ենթարկվում է ԱՄՆ օրենսդրությանը, և ԱՄՆ հատուկ ծառայությունները կկարողանան հասանելիություն ունենալ սերվերներում մշակվող բոլոր տվյալներին։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. «Firebird AI» ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող արհեստական բանականության (ԱԲ) տվյալային կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների համար հետախուզական տվյալներ հավաքելու նպատակով և ընդդեմ Ռուսաստանի ու Իրանի։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Նա նշել է, որ «Firebird» ընկերությունը ենթարկվում է ԱՄՆ օրենսդրությանը, և ԱՄՆ հատուկ ծառայությունները կկարողանան հասանելիություն ունենալ դրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին։
«Դա նշանակում է, որ Հայաստանի պետական հաստատությունների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ–ին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության», – ասել է Շևցովը։
Շևցովը հիշեցրել է, որ «Firebird»-ը մտադիր է 2027 թվականին Հրազդանում իր համալիրի հզորությունը հասցնել մինչև 300 ՄՎտ-ի, ինչը ձմռան շրջանում Հայաստանի էներգետիկ համակարգի առավելագույն ծանրաբեռնվածության գրեթե մեկ քառորդն է (1.3 ԳՎտ): Հաշվի առնելով այս ծրագրերը՝ կենտրոնի գործունեությունը ապահովելու համար լրացուցիչ հզորությունների անհրաժեշտություն կլինի։
Շևցովն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Հայաստանը քննարկում է նոր ատոմակայան կառուցելու հարցը՝ էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի պատճառով։
«Հաշվի առնելով աճող կարիքները, այդ թվում՝ տվյալների կենտրոնի հզորության ընդլայնումը, Հայաստանը կարող է բախվել էլեկտրաէներգիայի լուրջ պակասի, ինչը անխուսափելիորեն կանդրադառնա շարքային քաղաքացիների վրա», – հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխքարտուղարը։
Հիշեցնենք` այս տարվա օգոստոսի 8-ին հայտարարվեց, որ Հրազդան քաղաքում բացվել է «Firebird AI» ընկերության «
ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։ Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար (6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներ), իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ շահագործման հանձնելով ևս շուրջ 42,000 գրաֆիկական պրոցեսոր։
Հիշեցնենք, որ Հայաստանից բացի, «Firebird»-ը տվյալային կենտրոն է կառուցում նաև Ղազախստանում։