Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Գորիսում
16:12 08.10.2026 (Թարմացված է: 16:15 08.10.2026)

Գորիս. Արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի անցկացումը։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Գորիսում` քննարկելու «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի անցկացման հարցերը։ Այս մասին հայտնում ՀՀ ՏԿԵ նախարարությունը։
«2026 թվականի հոկտեմբերի 8-ին Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների ներկայացուցիչների տեխնիկական հանդիպումը՝ նվիրված TRIPP նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի անցկացման հարցերին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, ինչպես նաև մտքեր փոխանակել այդ ուղղությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել համապատասխան կառույցների միջև աշխատանքների համակարգմանը, ինչպես նաև դրանց առաջընթացն ապահովելու համար անհրաժեշտ հետագա քայլերին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։