00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դժվարանում եմ հասկանալ, թե ինչն է լավացել. գյուղատնտեսության փորձագետի արձագանքը Պապոյանին

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2026
Բաժանորդագրվել
Տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության փորձագետ Վարդան Ալեքսանյանի գնահատմամբ` վերջին տարիների միտումները, այդ թվում` պաշտոնական վիճակագրությունը, ոլորտում միայն անկում են արձանագրում։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Գյուղատնտեսության ոլորտում թե՛ արտադրությանական, թե՛ իրացման, թե՛ հատկապես արտահանման գործընթացում վիճակը որևէ կերպ չի կարող «լավ» բնութագրվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության փորձագետ Վարդան Ալեքսանյանը` մեկնաբանելով էկոնոմիկայի նախարարի երեկվա հայտարարությունը։
Հոկտեմբերի 7-ին ԱԺ–ում Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ փաստացի ունենք իրավիճակ, երբ ՀՀ ամբողջ գյուղմթերքը կա՛մ մթերված է, կա՛մ արտահանված է, կա՛մ տեղական շուկայում իրացված է։
Վարդան Ալեքսանյանի գնահատմամբ, սակայն, վերջին տարիների միտումները, այդ թվում` պաշտոնական վիճակագրությունը, ոլորտում միայն անկում են արձանագրում։
«Անկման պրոցեսներ ունենք գրեթե բոլոր ճյուղերում. բնեղեն արտադրության ծավալները կրճատվում են, հողօգտագործման ծավալները կրճատվում են, ամենակարևոր հողատեսակի` վարելահողերի օգտագործման մակարդակը տարեցտարի նվազում է։ Ես անկեղծորեն դժվարանում եմ հասկանալ, թե ինչն է լավացել։ Ես` որպես մասնագետ, ոլորտի հետազոտող ոլորտում դրական տեղաշարժերի մասին դժվարանում եմ ինչ-որ բան ասել, որովհետև տեսնում եմ, որ խնդիրները խորանում են, այդ թվում նաև իրացման հետ կապված խնդիրները»,– նշում է փորձագետը։
Ալեքսանյանն արձանագրում է, որ Հայաստանի գյուղմթերքի շուրջ 80-90 %-ը, իսկ առանձին արտադրանքների դեպքում` նույնիսկ 100 %-ը մինչև ՌԴ–ի կողմից կիրառված սահմանափակումները մշտապես արտահանվել է ԵԱՏՄ, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնություն։
Արտահանման ծավալների և ուղղությունների վերաբերյալ նոր տվյալներ չեն հրապարակվել, հետևաբար նախարարի հրապարակած տեղեկատվությունը, նրա խոսքով, դեռ պետք է փաստարկվի պաշտոնական թվերով։
«Ռուսաստանի Դաշնության ուղղությունը գյուղմթերքների արտահանման համար եղել և մնում է ամենաարդյունավետ և ամենանպատակահարմար ուղղությունը։ Իսկ որ գյուղոլորտում խնդիրներ կան, բոլորս էլ տեսնում ենք։ Ովքեր շրջաններ գնում են, ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հետ առնչվում են, շփումներ ունեն, բոլորն էլ կփաստեն, որ խնդիրներ կան և դրանք շատ-շատ են»,– ասում է Ալեքսանյանը։
Նշենք, որ 2026թ.–ի մայիսից հետո, երբ Ռուսաստանը սահմանափակեց ՀՀ–ից գյուղմթերքի առանձին տեսակների ներմուծումը, ԵՄ–ը ժամանակավոր (2 տարով) առևտրային արտոնություններ և բացառություններ սահմանեց հայկական գյուղարտադրանքիներմուծման համար։
«Մի գործընթաց, որը ժամանակավոր է, արդեն խնդրահարույց է»,– նկատում է Ալեքսանյանը` հավելելով, որ որպես տնտեսագետ, կողմ լինելով դիվերսիֆիկացիային, այնուամենայնիվ, ստիպված է պնդել, որ հայկական գյուղմթերքը մրցունակ է հատկապես ռուսաստանյան շուկայում։
«Դրա համար պետք է ընդամենը վերցնել քարտեզը և նայել՝ որտեղ է Հայաստանը, որտեղ է ԵՄ–ն, որտեղ է ՌԴ–ն, որ համակարգին են հարմարեցված մեր կոմունիկացիաները, մեր լոգիստիկ համակարգերը։ Այս հարցում ես շարունակում եմ մնալ իմ համոզմանը. գյուղմթերքի մասով Հայաստանի Հանրապետությունը այլընտրանք չունի, քան Ռուսաստանի Դաշնությունը»,– շեշտում է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները` սկզբում`ձուկն ու ծաղիկները, ապա միրգ–բանջարեղենի տեսակները։
Լրահոս
0