00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վրաստանում մշակույթի օրեր են՝ նվիրված ՀՀ անկախության 35–ամյակին. նախարարը Թբիլիսիում է

© Photo : press office of MESCS of RA Վրաստանում մշակույթի օրեր են՝ նվիրված ՀՀ անկախության 35–ամյակին. նախարարը Թբիլիսիում է
Վրաստանում մշակույթի օրեր են՝ նվիրված ՀՀ անկախության 35–ամյակին. նախարարը Թբիլիսիում է - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2026
Բաժանորդագրվել
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպմանն աջակցելու համար։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին։ Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը, այս առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ։
Հաղորդագրության համաձայն` Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Վրաստանում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր։ Մասնավորապես՝ տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, ինչպես նաև կբացվի հայ մեծանուն արվեստագետ Երվանդ Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպմանն աջակցելու համար։
«Նախարարը կարևորել է Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս–Փարիզ–Երևան) խորագրով կոնցեպտուալ հետահայաց ցուցահանդեսի բացումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ժաննա Անդրեասյանն այսօր Թբիլիսիում հանդիպել է նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեի հետ։ Նախարարները քննարկել են երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների և միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր։
© Photo : press office of MESCS of RA Ժաննա Անդրեասյանն ու Գիվի Միքանաձեն
Министр ОНКС Жанна Андреасян встретилась с министром образования, науки и молодежи Грузии Гиви Миканадзе (7 октября 2026). Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2026
Ժաննա Անդրեասյանն ու Գիվի Միքանաձեն
Ժաննա Անդրեասյանը Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն։
Նրանք հարգանքի տուրք են մատուցել այնտեղ ամփոփված հայ մեծերի հիշատակին:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի։
Լրահոս
0