https://arm.sputniknews.ru/20261007/shutvov-ktesnenq-depi-iran-bernapvokhadrumneri-tekhnikakan-lutsumnery-mirzvojan-107808583.html
Շուտով կտեսնենք դեպի Իրան բեռնափոխադրումների տեխնիկական լուծումները. Միրզոյան
Շուտով կտեսնենք դեպի Իրան բեռնափոխադրումների տեխնիկական լուծումները. Միրզոյան
Sputnik Արմենիա
Նախարարը նշեց, որ Իրան է մեկնել և վերադարձել իրանական ավիաընկերություններից մեկով։ 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T18:01+0400
2026-10-07T18:01+0400
2026-10-07T18:09+0400
իրանի իսլամական հանրապետություն
արարատ միրզոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107800797_0:83:1600:983_1920x0_80_0_0_81b0123945de141a687f03fa43631882.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Չկա ոչ մի դավադրություն կամ կեղծավորություն. ամեն ինչ շատ թափանցիկ է` հայկական կողմը շատ բարձր է գնահատում և կարևորում Իրանի հետ հարաբերությունները, և դրանք վտանգի տակ չեն դրվելու։ Այդ մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանի հարցին, թե Իրանի հետ ավիափոխադրումների և բեռնափոխադրումների ինչ ապագա կա։ Նա նշեց, որ Իրան է մեկնել և վերադարձել իրանական ավիաընկերություններից մեկով։ Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա իրանական կողմի մաքսատան մոտ կան որոշակի խցանումներ և կուտակումներ։ Միրզոյանի խոսքով` այս հարցն ինտենսիվ քննարկում են իրանցի գործընկերների հետ։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի մեկին նույնատիպ պատասխան էր տվել վարչապետ Փաշինյանը՝ ճեպազրույցի ժամանակ։Նշենք, որ ԱՄՆ–ն սեպտեմբերի 29–30–ը հերթական պատժամիջոցներն է սահմանել Իրանի, ինչպես նաև Հոնկոնգում և Պակիստանում գործող անձանց ու կառույցների դեմ: ԱՄՆ ֆինանսների նախարարության սև ցուցակում ներառվել են Իրանի, Հոնկոնգի և Պակիստանի հետ կապված օբյեկտներ, որոնք, ըստ Վաշինգտոնի, աջակցում են իրանական կողմին կամ շրջանցում գործող սահմանափակումները:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107800797_90:0:1511:1066_1920x0_80_0_0_4c448819bca4fb55af73682a05ab73ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, արարատ միրզոյան
իրանի իսլամական հանրապետություն, արարատ միրզոյան
Շուտով կտեսնենք դեպի Իրան բեռնափոխադրումների տեխնիկական լուծումները. Միրզոյան
18:01 07.10.2026 (Թարմացված է: 18:09 07.10.2026) Նախարարը նշեց, որ Իրան է մեկնել և վերադարձել իրանական ավիաընկերություններից մեկով։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Չկա ոչ մի դավադրություն կամ կեղծավորություն. ամեն ինչ շատ թափանցիկ է` հայկական կողմը շատ բարձր է գնահատում և կարևորում Իրանի հետ հարաբերությունները, և դրանք վտանգի տակ չեն դրվելու։ Այդ մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանի հարցին, թե Իրանի հետ ավիափոխադրումների և բեռնափոխադրումների ինչ ապագա կա։
«Իրանի հետ մենք մեր հարաբերություններն այնքան, որքան դրանք թույլ տալիս են պատժամիջոցները, խորացնելու ենք, այդ թվում և ավիափոխադրումների մասով այնքան ժամանակ, մինչև մենք չենք հայտնվի այն սահմանագծին, որից այն կողմ Հայաստանն ինքը կհայտնվի պատժամիջոցների թիրախում, և մեր տնտեսությունը կսկսի փլուզվել»,– հայտարարեց նախարարը։
Նա նշեց, որ Իրան է մեկնել և վերադարձել իրանական ավիաընկերություններից մեկով։
Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա իրանական կողմի մաքսատան մոտ կան որոշակի խցանումներ և կուտակումներ։ Միրզոյանի խոսքով` այս հարցն ինտենսիվ քննարկում են իրանցի գործընկերների հետ։
«Կան տեխնիկական լուծումներ, որոնց իրագործումը, կարծում եմ, շուտով կտեսնենք»,– ընդգծեց նախարարը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի մեկին նույնատիպ պատասխան էր տվել
վարչապետ Փաշինյանը՝ ճեպազրույցի ժամանակ։
Նշենք, որ ԱՄՆ–ն սեպտեմբերի 29–30–ը հերթական պատժամիջոցներն է սահմանել Իրանի, ինչպես նաև Հոնկոնգում և Պակիստանում գործող անձանց ու կառույցների դեմ: ԱՄՆ ֆինանսների նախարարության սև ցուցակում ներառվել են Իրանի, Հոնկոնգի և Պակիստանի հետ կապված օբյեկտներ, որոնք, ըստ Վաշինգտոնի, աջակցում են իրանական կողմին կամ շրջանցում գործող սահմանափակումները: