https://arm.sputniknews.ru/20261007/hh-agmani-kajqic-anhetacel-e-artaqin-qaghaqakanutjun-eji-bvovandakutjuny-qaghaqaget-107783996.html
ՀՀ ԱԳՄԱՆ–ի կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը. քաղաքագետ
ՀՀ ԱԳՄԱՆ–ի կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը. քաղաքագետ
Sputnik Արմենիա
Էդուարդ Աբրահամյանը կատարվածը քաղաքական մշակույթի բացակայության և ինստիտուցիոնալ հիշողության նկատմամբ արհամարհանքի ցուցիչ է որակում։ 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T14:22+0400
2026-10-07T14:22+0400
2026-10-07T14:49+0400
հայաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
էդուարդ աբրահամյան
կայք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_2f9b6e87ad19b6e9849e0afbe8652a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պաշտոնական կայքում Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջը պահպանվել է, սակայն դրա բովանդակությունն այլևս հասանելի չէ։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը։«Էջը կա, բովանդակությունը՝ ոչ»,– գրել է նա։Աբրահամյանը նշել է, որ այդ էջը բազմիցս օգտագործել է որպես պաշտոնական սկզբնաղբյուր իր ակադեմիական աշխատանքներում, այդ թվում՝ 2025 թվականին Routledge հրատարակչության կողմից լույս տեսած Small States, Russia and the West գրքի վրա աշխատելիս։ Քաղաքագետը խնդիրը դիտարկել է ոչ միայն կայքի որևէ բաժնի տեխնիկական փոփոխության, այլ պետական ինստիտուցիոնալ հիշողության պահպանման տեսանկյունից։ Նրա գնահատմամբ՝ պետական գերատեսչությունների պաշտոնական կայքերում հրապարակվող նման փաստաթղթերը տվյալ ժամանակաշրջանում պետության վարած քաղաքականության փաստագրված հետքն են և հետագայում կարող են օգտագործվել որպես ստուգելի սկզբնաղբյուր ոչ միայն լրագրողների, այլև դիվանագետների, պաշտոնյաների, քաղաքացիների և գիտնականների կողմից։«Երբ պետությունը փոխում է իր քաղաքականությունը, դա չի նշանակում, որ պետք է վերանա նաև այն փաստաթղթային հետքը, թե ինչ քաղաքական նարատիվ կամ ուղղություններ էր դավանում ու որդեգրել պետությունը նախկինում։ Պետական ինստիտուցիոնալ հիշողությունը քաղաքական քմահաճույքով վերաշարադրելու կամ ուղղակի ջնջելու ապրանք չէ»,- նշել է քաղաքագետը։Նա կատարվածը որակել է որպես քաղաքական մշակույթի բացակայության և ինստիտուցիոնալ հիշողության նկատմամբ արհամարհանքի ցուցիչ։ Աբրահամյանը հրապարակել է նաև «Արտաքին քաղաքականություն» էջի՝ իր կողմից նախկինում արխիվացված բովանդակությունը։Այդ տարբերակում ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական նպատակներ էին նշվում երկրի արտաքին անվտանգության ամրապնդումը, զարգացման համար բարենպաստ արտաքին պայմանների ստեղծումը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացումը, արտերկրում Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությունը, միջազգային կազմակերպություններում ներգրավվածության խորացումը և գործընկեր երկրների հետ հարաբերությունների զարգացումը։Ըստ Աբրահամյանի` առանձին նպատակ էր սահմանված նաև միջազգային հանրության կողմից Հայաստանի դիրքորոշումների ընկալման և դրանց աջակցության ապահովումը։Քաղաքագետը հավելել է, արխիվացված տեքստում Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից մեկն էր անվանվում Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի «խաղաղ և արդարացի լուծումը»։Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար փաստաթղթում առանձնացված էին երեք սկզբունքներ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը, Հայաստանի հետ հայկական կողմի իրավազորության տակ գտնվող անխափան ցամաքային կապի առկայությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության միջազգային երաշխավորումը։Ըստ Աբրահամյանի հրապարակած տարբերակի՝ նախարարության կայքում նաև նշվում էր, որ հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը մեկ փաթեթով պետք է ներառի ինչպես բոլոր հարցերի լուծումները, այնպես էլ դրանց իրականացման մեխանիզմները։ԱԳՄԱՆ–ի նախկին տեքստում, ըստ Աբրահամյանի, առանձին ձևակերպումներ կային նաև Հայաստանի արտաքին հարաբերությունների հիմնական ուղղությունների վերաբերյալ։Ռուսաստանի մասով նշվում էր, որ Հայաստանը հետամուտ է երկու ժողովուրդների ավանդական կապերի վրա հիմնված «առանձնահատուկ ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային փոխհարաբերությունները» ամրապնդելուն և խորացնելուն։ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթում արձանագրված էր, որ Հայաստանը կարևորում է բարեկամական գործընկերության զարգացումն ու խորացումը և համագործակցության սերտացումը։Եվրոպական ուղղության վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից էր համարվում «եվրոպական ընտանիքին մերձեցումը»՝ եվրոպական կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում ստանձնած պարտավորությունների և ընդհանուր արժեքների հիման վրա։Աբրահամյանի հրապարակած արխիվային տարբերակում առանձին անդրադարձ կա նաև Հայաստանի հարևանների հետ հարաբերություններին։Փաստաթղթում նշվում էր, որ Հայաստանը կարևորում է հարևան պետությունների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և կողմ է տարածաշրջանում բաց սահմաններով ու գործընկերության վրա հիմնված հարաբերությունների ձևավորմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_66c5ffd3573815a99f9732ee830dc52b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), էդուարդ աբրահամյան, կայք
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), էդուարդ աբրահամյան, կայք
ՀՀ ԱԳՄԱՆ–ի կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը. քաղաքագետ
14:22 07.10.2026 (Թարմացված է: 14:49 07.10.2026) Էդուարդ Աբրահամյանը կատարվածը քաղաքական մշակույթի բացակայության և ինստիտուցիոնալ հիշողության նկատմամբ արհամարհանքի ցուցիչ է որակում։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պաշտոնական կայքում Հայաստանի
«Արտաքին քաղաքականություն» էջը պահպանվել է, սակայն դրա բովանդակությունն այլևս հասանելի չէ։ Այս մասին
ֆեսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը։
«Էջը կա, բովանդակությունը՝ ոչ»,– գրել է նա։
Աբրահամյանը նշել է, որ այդ էջը բազմիցս օգտագործել է որպես պաշտոնական սկզբնաղբյուր իր ակադեմիական աշխատանքներում, այդ թվում՝ 2025 թվականին Routledge հրատարակչության կողմից լույս տեսած Small States, Russia and the West գրքի վրա աշխատելիս։ Քաղաքագետը խնդիրը դիտարկել է ոչ միայն կայքի որևէ բաժնի տեխնիկական փոփոխության, այլ պետական ինստիտուցիոնալ հիշողության պահպանման տեսանկյունից։
«Այն ոչ թե խնամքով արխիվացրել են, ինչպես կանեին կայացած, ինստիտուցիոնալ հիշողությունը հարգող պետություններում, այլ պարզապես ջնջել են՝ փաստացի վերացնելով Հայաստանի Հանրապետության ժամանակակից քաղաքական պատմության արտաքին քաղաքականությունն ամբողջականացնող պաշտոնական գրավոր փաստաթուղթ։ Ըստ էության, ջնջել են քաղաքական-ինստիտուցիոնալ հիշողության մաս»,- գրել է Աբրահամյանը։
Նրա գնահատմամբ՝ պետական գերատեսչությունների պաշտոնական կայքերում հրապարակվող նման փաստաթղթերը տվյալ ժամանակաշրջանում պետության վարած քաղաքականության փաստագրված հետքն են և հետագայում կարող են օգտագործվել որպես ստուգելի սկզբնաղբյուր ոչ միայն լրագրողների, այլև դիվանագետների, պաշտոնյաների, քաղաքացիների և գիտնականների կողմից։
«Երբ պետությունը փոխում է իր քաղաքականությունը, դա չի նշանակում, որ պետք է վերանա նաև այն փաստաթղթային հետքը, թե ինչ քաղաքական նարատիվ կամ ուղղություններ էր դավանում ու որդեգրել պետությունը նախկինում։ Պետական ինստիտուցիոնալ հիշողությունը քաղաքական քմահաճույքով վերաշարադրելու կամ ուղղակի ջնջելու ապրանք չէ»,- նշել է քաղաքագետը։
Նա կատարվածը որակել է որպես քաղաքական մշակույթի բացակայության և ինստիտուցիոնալ հիշողության նկատմամբ արհամարհանքի ցուցիչ։ Աբրահամյանը հրապարակել է նաև «Արտաքին քաղաքականություն» էջի՝ իր կողմից նախկինում արխիվացված բովանդակությունը։
Այդ տարբերակում ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական նպատակներ էին նշվում երկրի արտաքին անվտանգության ամրապնդումը, զարգացման համար բարենպաստ արտաքին պայմանների ստեղծումը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացումը, արտերկրում Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությունը, միջազգային կազմակերպություններում ներգրավվածության խորացումը և գործընկեր երկրների հետ հարաբերությունների զարգացումը։
Ըստ Աբրահամյանի` առանձին նպատակ էր սահմանված նաև միջազգային հանրության կողմից Հայաստանի դիրքորոշումների ընկալման և դրանց աջակցության ապահովումը։
Քաղաքագետը հավելել է, արխիվացված տեքստում Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից մեկն էր անվանվում Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի «խաղաղ և արդարացի լուծումը»։
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար փաստաթղթում առանձնացված էին երեք սկզբունքներ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը, Հայաստանի հետ հայկական կողմի իրավազորության տակ գտնվող անխափան ցամաքային կապի առկայությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության միջազգային երաշխավորումը։
Ըստ Աբրահամյանի հրապարակած տարբերակի՝ նախարարության կայքում նաև նշվում էր, որ հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը մեկ փաթեթով պետք է ներառի ինչպես բոլոր հարցերի լուծումները, այնպես էլ դրանց իրականացման մեխանիզմները։
ԱԳՄԱՆ–ի նախկին տեքստում, ըստ Աբրահամյանի, առանձին ձևակերպումներ կային նաև Հայաստանի արտաքին հարաբերությունների հիմնական ուղղությունների վերաբերյալ։
Ռուսաստանի մասով նշվում էր, որ Հայաստանը հետամուտ է երկու ժողովուրդների ավանդական կապերի վրա հիմնված «առանձնահատուկ ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային փոխհարաբերությունները» ամրապնդելուն և խորացնելուն։
ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթում արձանագրված էր, որ Հայաստանը կարևորում է բարեկամական գործընկերության զարգացումն ու խորացումը և համագործակցության սերտացումը։
Եվրոպական ուղղության վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից էր համարվում «եվրոպական ընտանիքին մերձեցումը»՝ եվրոպական կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում ստանձնած պարտավորությունների և ընդհանուր արժեքների հիման վրա։
Աբրահամյանի հրապարակած արխիվային տարբերակում առանձին անդրադարձ կա նաև Հայաստանի հարևանների հետ հարաբերություններին։
Փաստաթղթում նշվում էր, որ Հայաստանը կարևորում է հարևան պետությունների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և կողմ է տարածաշրջանում բաց սահմաններով ու գործընկերության վրա հիմնված հարաբերությունների ձևավորմանը։