00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
5 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եմենում ռազմական գործողությունների ֆոնին տեղահանվածների թիվը 1 ամսում աճել է 200 հազարով

© AP Photo / Osamah AbdulrahmanԵմեն
Եմեն - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2026
Բաժանորդագրվել
Ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր հութիները վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի արևմտյան ափի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանի մի շարք քաղաքների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Եմենում ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցել է 200 հազարը՝ «Անսար Ալլահ» (հութիների) շարժման և կառավարամետ ուժերի միջև վերսկսված ռազմական գործողությունների ֆոնին։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի կառուցվածքում գործող Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)։
Կազմակերպության տվյալներով՝ սեպտեմբերի կեսերին իրենց տները լքած բնակիչների թիվը կազմում էր մոտ 76 հազար, իսկ ամսվա վերջին գերազանցել է 145 հազարը։ Ներկայում այդ ցուցանիշը հասել է 201,2 հազարի։
Սաուդյան Արաբիայում 2 օդանավակայան է վնասվել հութիների հարձակումներից, տուժածներ կան
ՄՄԿ-ում նշել են, որ սեպտեմբերի 1-ից հետո գրեթե 197,7 հազար մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը։
Բնակչության ներքին տեղահանումն արդեն ընդգրկել է երկրի 10 նահանգ։ Ամենածանր իրավիճակը ստեղծվել է Թաիզ նահանգում։ Բացի այդ, ավելի քան 3,7 հազար մարդ ծովային ճանապարհով լքել է Եմենն ու հասել Ջիբութի։
Կազմակերպությունում ուշադրություն են հրավիրել տուժածներին օգնություն ցուցաբերելու համար միջոցների սղության վրա։ Եմենի համար մարդասիրական արձագանքման ծրագիրը ֆինանսավորվել է ընդամենը 20%-ով։
Հութիների և կառավարամետ ուժերի միջև զինված դիմակայությունը վերսկսվել է հուլիսի կեսերին՝ քառամյա դադարից հետո։ Էսկալացիան սկսվել է, երբ կառավարական ուժերն ավիահարվածներ են հասցրել Սանայի օդանավակայանին այն պահին, երբ վայրէջք էր կատարում հութիների ղեկավարության պատվիրակությանը տեղափոխող իրանական ինքնաթիռը։
Ռուսաստանը մտահոգված է Եմենում իրավիճակի կտրուկ վատթարացմամբ․ ՌԴ ԱԳՆ
Ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր հութիները վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի արևմտյան ափի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանի մի շարք քաղաքների նկատմամբ։
Լրահոս
0