https://arm.sputniknews.ru/20261007/datakhazutjuny-pahanjum-e-450-mln-dram-brnagandzel-erevani-nakhkin-qaghaqapeti-pesajic-107778772.html
Դատախազությունը պահանջում է 450 մլն դրամ բռնագանձել Երևանի նախկին քաղաքապետի փեսայից
Դատախազությունը պահանջում է 450 մլն դրամ բռնագանձել Երևանի նախկին քաղաքապետի փեսայից
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը: 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T13:21+0400
2026-10-07T13:21+0400
2026-10-07T13:33+0400
հայաստան
ռոբերտ նազարյան
փեսա
գույք
փող
հհ դատախազություն
հհ գլխավոր դատախազություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/10/43590340_0:64:1600:964_1920x0_80_0_0_b3b52424988cbf377c27ad0ce12c4975.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է 450 մլն դրամ բռնագանձել Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի դստեր ամուսնուց` Արմեն Լիպարիտի Մանուկյանից, որը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեում։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:Ըստ հաղորդագրության` գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Արմեն Լիպարիտի Մանուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝Հիշեցնենք` Երևանի նախկին քաղաքապետ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը (որը մահացավ 2026 թվականի հունվարին) ներգրավված էր աղմկահարույց «Ձորագետ ՀԷԿ»-ի (ՁորաՀԷԿ) սեփականաշնորհման և սակագների սահմանման քրեական գործով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/10/43590340_177:0:1600:1067_1920x0_80_0_0_86084c7fd35aa4244c0fbdc71f40f97d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոբերտ նազարյան, փեսա, գույք, փող, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն
հայաստան, ռոբերտ նազարյան, փեսա, գույք, փող, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն
Դատախազությունը պահանջում է 450 մլն դրամ բռնագանձել Երևանի նախկին քաղաքապետի փեսայից
13:21 07.10.2026 (Թարմացված է: 13:33 07.10.2026) Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը:
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է 450 մլն դրամ բռնագանձել Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի դստեր ամուսնուց` Արմեն Լիպարիտի Մանուկյանից, որը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեում։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության
մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Ըստ հաղորդագրության` գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Արմեն Լիպարիտի Մանուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
3 անշարժ գույք, որից 2-ը՝ Երևան քաղաքում, 1-ը՝ Կոտայքի մարզում,
2 իրավաբանական անձում մասնակցություն,
211 միլիոն 795 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
236 միլիոն 633 հազար դրամ՝ որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Հիշեցնենք` Երևանի նախկին քաղաքապետ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին նախագահ
Ռոբերտ Նազարյանը (որը
մահացավ 2026 թվականի հունվարին) ներգրավված էր աղմկահարույց «Ձորագետ ՀԷԿ»-ի (ՁորաՀԷԿ) սեփականաշնորհման և սակագների սահմանման
քրեական գործով։