https://arm.sputniknews.ru/20261007/britanakan-hatuk-tsarajutjunnery-sksel-en-stugel-irenc-tvjalneri-anvtangutjuny-107786570.html
Բրիտանական հատուկ ծառայությունները սկսել են ստուգել իրենց տվյալների անվտանգությունը
Բրիտանական հատուկ ծառայությունները սկսել են ստուգել իրենց տվյալների անվտանգությունը
Sputnik Արմենիա
Հաննինգը ձերբակալվել է լրտեսության, պետական գաղտնիքներ ձեռք բերելու և պետական դավաճանության փորձի կասկածանքով։ 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T14:58+0400
2026-10-07T14:58+0400
2026-10-07T14:58+0400
մեծ բրիտանիա
գերմանիա
ստուգումներ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0a/03/49259111_0:184:2989:1865_1920x0_80_0_0_30f30b5488ca27915a8d601a83c85451.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Բրիտանական հետախուզական ծառայությունները ստուգում են` արդյոք իրենց գաղտնի տվյալները վտանգի տակ հայտնվել են Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգի ձերբակալությունից հետո։ Այս մասին գրում է «Telegraph»-ը։Գերմանիայի դաշնային դատախազությունը հոկտեմբերի 6-ին հայտնել է, որ Հաննինգը ձերբակալվել է լրտեսության, պետական գաղտնիքներ ձեռք բերելու և պետական դավաճանության փորձի կասկածանքով։Գերմանական անվտանգության ծառայությունների աղբյուրները պարբերականին հայտնել են, որ կարևոր տեղեկությունների մի մասը, որի հետ աշխատել է Հաննինգը, ստացվել են օտարերկրյա գործընկերներից, ինչը մեծացնում է հավանականությունը, որ բրիտանական և ամերիկյան հետախուզական տվյալները նույնպես կարող են արտահոսած լինել։Հաննինգը BND-ը ղեկավարել է 1998-2005 թվականներին։ Հետախուզությունը թողնելուց հետո նա ստանձնել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետքարտուղարի պաշտոնը, իսկ ավելի ուշ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։Հաննինգի նկատմամբ քննություն է սկսվել է նրա տանը և գրասենյակներում մեկ այլ գործով (գործարար Քրիստինա Բլոկի երեխաների ենթադրյալ առևանգման հետ կապված) 2025 թվականի սեպտեմբերին իրականացրած խուզարկություններից հետո։ Առգրավված նյութերը ուսումնասիրելիս ոստիկանությունը հայտնաբերել է էլեկտրոնային կրիչ, որում գերմանական հետախուզության գաղտնի փաստաթղթեր են եղել։Նյութերն այնուհետև փոխանցվել են դաշնային իշխանություններին, իսկ 2026 թվականի մայիսին գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Հաննինգի և հետախուզական ծառայության տեղեկատվության ենթադրյալ աղբյուրի նկատմամբ։
մեծ բրիտանիա
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0a/03/49259111_129:0:2860:2048_1920x0_80_0_0_23b5ab3bfb2187a2abaea5d599453d65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեծ բրիտանիա, գերմանիա, ստուգումներ
մեծ բրիտանիա, գերմանիա, ստուգումներ
Բրիտանական հատուկ ծառայությունները սկսել են ստուգել իրենց տվյալների անվտանգությունը
Հաննինգը ձերբակալվել է լրտեսության, պետական գաղտնիքներ ձեռք բերելու և պետական դավաճանության փորձի կասկածանքով։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Բրիտանական հետախուզական ծառայությունները ստուգում են` արդյոք իրենց գաղտնի տվյալները վտանգի տակ հայտնվել են Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար
Ավգուստ Հաննինգի ձերբակալությունից հետո։ Այս մասին գրում է «Telegraph»-ը։
Գերմանիայի դաշնային դատախազությունը հոկտեմբերի 6-ին հայտնել է, որ Հաննինգը ձերբակալվել է լրտեսության, պետական գաղտնիքներ ձեռք բերելու և պետական դավաճանության փորձի կասկածանքով։
Գերմանական անվտանգության ծառայությունների աղբյուրները պարբերականին հայտնել են, որ կարևոր տեղեկությունների մի մասը, որի հետ աշխատել է Հաննինգը, ստացվել են օտարերկրյա գործընկերներից, ինչը մեծացնում է հավանականությունը, որ բրիտանական և ամերիկյան հետախուզական տվյալները նույնպես կարող են արտահոսած լինել։
Պարբերականի տեղեկություններով` բրիտանական հատուկ ծառայությունները համապատասխան ժամանակահատվածում եվրոպացի դաշնակիցներին փոխանցած ամբողջ գաղտնի տեղեկատվության ներքին մեծածավալ ստուգում են նախաձեռնել։
Հաննինգը BND-ը ղեկավարել է 1998-2005 թվականներին։ Հետախուզությունը թողնելուց հետո նա ստանձնել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետքարտուղարի պաշտոնը, իսկ ավելի ուշ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
Հաննինգի նկատմամբ քննություն է սկսվել է նրա տանը և գրասենյակներում մեկ այլ գործով (գործարար Քրիստինա Բլոկի երեխաների ենթադրյալ առևանգման հետ կապված) 2025 թվականի սեպտեմբերին իրականացրած խուզարկություններից հետո։ Առգրավված նյութերը ուսումնասիրելիս ոստիկանությունը հայտնաբերել է էլեկտրոնային կրիչ, որում գերմանական հետախուզության գաղտնի փաստաթղթեր են եղել։
Նյութերն այնուհետև փոխանցվել են դաշնային իշխանություններին, իսկ 2026 թվականի մայիսին գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Հաննինգի և հետախուզական ծառայության տեղեկատվության ենթադրյալ աղբյուրի նկատմամբ։