https://arm.sputniknews.ru/20261007/baqun-erevanin-arajarkel-e-dnt-nmushner-tramadrel-atshjunnery-nujnakanacnelu-hamar-107776082.html
Բաքուն Երևանին առաջարկել է ԴՆԹ նմուշներ տրամադրել աճյունները նույնականացնելու համար
Բաքուն Երևանին առաջարկել է ԴՆԹ նմուշներ տրամադրել աճյունները նույնականացնելու համար
Sputnik Արմենիա
Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ հայկական կողմը 50 անձանց ԴՆԹ բնութագրերը Ադրբեջանին է տրամադրել 2026 թվականի հունվարին։ 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T12:01+0400
2026-10-07T12:01+0400
2026-10-07T12:02+0400
հայաստան
ադրբեջան
դնթ
աճյուն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/0b/0e/25336617_0:84:1601:984_1920x0_80_0_0_1fd825ca2687a16bab88a9405c9040cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Բաքուն Երևանին առաջարկել է ԴՆԹ-ի նմուշներ տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերված և ենթադրաբար հայ զինծառայողներին պատկանող աճյունները նույնականացնելու համար։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», Բաքվում այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, Ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերի պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևը։Նա ասել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է գործակցել երկու կողմերի անհետ կորածների ճակատագրերը պարզելու հարցում, սակայն դրա համար անհրաժեշտ է ամբողջական տեղեկատվության փոխանակում։Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ հայկական կողմը պետք է տեղեկություններ տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների հնարավոր վայրերի վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն ստեղծի արխիվային նյութերի և վկաների ցուցմունքների ուսումնասիրման համար։Նագիևը հայտնել է, որ ադրբեջանական կողմն արդեն փորձաքննություններ է իրականացրել իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնաբերված աճյունները նույնականացնելու նպատակով։Նրա խոսքով՝ փորձաքննության արդյունքում այդ աճյունների ԴՆԹ տվյալները չեն համընկել անհետ կորած համարվող հայազգի 50 անձանց ԴՆԹ բնութագրերի հետ։ Նագիևի փոխանցմամբ՝ այդ 50 անձանց ԴՆԹ բնութագրերը հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել 2026 թվականի հունվարին։Պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո էլ անհետ կորած է համարվում 22 մարդ։ԱԱԾ–ն առաջարկում է անհետ կորածների միասնական ռեեստր ստեղծել
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/0b/0e/25336617_88:0:1511:1067_1920x0_80_0_0_8c0078c7cae5b795756af1cbe22cf519.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, դնթ, աճյուն
հայաստան, ադրբեջան, դնթ, աճյուն
Բաքուն Երևանին առաջարկել է ԴՆԹ նմուշներ տրամադրել աճյունները նույնականացնելու համար
12:01 07.10.2026 (Թարմացված է: 12:02 07.10.2026) Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ հայկական կողմը 50 անձանց ԴՆԹ բնութագրերը Ադրբեջանին է տրամադրել 2026 թվականի հունվարին։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Բաքուն Երևանին առաջարկել է ԴՆԹ-ի նմուշներ տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերված և ենթադրաբար հայ զինծառայողներին պատկանող աճյունները նույնականացնելու համար։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», Բաքվում այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, Ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերի պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևը։
Նա ասել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է գործակցել երկու կողմերի անհետ կորածների ճակատագրերը պարզելու հարցում, սակայն դրա համար անհրաժեշտ է ամբողջական տեղեկատվության փոխանակում։
«Մենք պատրաստ ենք համագործակցել երկու կողմերի անհետ կորածների ճակատագրերը պարզելու համար։ Սակայն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն»,- ասել է Նագիևը։
Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ հայկական կողմը պետք է տեղեկություններ տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների հնարավոր վայրերի վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն ստեղծի արխիվային նյութերի և վկաների ցուցմունքների ուսումնասիրման համար։
Նագիևը հայտնել է, որ ադրբեջանական կողմն արդեն փորձաքննություններ է իրականացրել իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնաբերված աճյունները նույնականացնելու նպատակով։
Նրա խոսքով՝ փորձաքննության արդյունքում այդ աճյունների ԴՆԹ տվյալները չեն համընկել անհետ կորած համարվող հայազգի 50 անձանց ԴՆԹ բնութագրերի հետ։ Նագիևի փոխանցմամբ՝ այդ 50 անձանց ԴՆԹ բնութագրերը հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել 2026 թվականի հունվարին։
Պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո էլ անհետ կորած է համարվում 22 մարդ։