00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
5 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Աժիոտաժը չի համապատասխանում իրականությանը. Միրզոյանը` Իրան կատարած այցի և TRIPP–ի մասին

© Sputnik Արարատ Միրզոյան
 Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2026
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով` իրանցի գործընկերների հետ քննարկել են երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգը, ինչպես նաև միջազգային իրադրությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի վստահեցմամբ` Իրանում ամբողջովին բավարարված են TRIPP–ի շուրջ ողջ գործընթացի նկատմամբ հայկական կողմի ցուցաբերած կատարյալ թափանցիկությամբ, բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությամբ։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Միրզոյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանի հարցին, թե ինչ տպավորություններով է նա վերադարձել Իրանում տեղի ունեցած իր հանդիպումներից։
Միրզոյանի խոսքով` իրանցի գործընկերների հետ քննարկել են երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգը, ինչպես նաև միջազգային իրադրությունը։
«Հայաստանի հանրությանն ուզում եմ վստահեցնել, որ Իրանում իմ լսածից ու տեսածից, իմ տպավորություններով, TRIPP–ի հետ կապված այն աժիոտաժը, որ երբեմն ներկայացվում է հայաստանյան որոշ շրջանակների կողմից, ամենևին չի համապատասխանում իրականությանը»,– նշեց նախարարը։
Նա համոզված է` Իրանում նաև բավարարված են տնտեսական այն հնարավորություններով, որոնք այդ նույն ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու գործարկումն ընձեռելու են հենց իրենց։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Լրահոս
0