https://arm.sputniknews.ru/20261007/arevmutqn-ancel-e-andarnali-kety-dmitrievy-fransiajum-yntacvogh-bvoghvoqi-cujceri-masin-107770490.html
Արևմուտքն անցել է անդառնալի կետը. Դմիտրիևը` Ֆրանսիայում ընթացող բողոքի ցույցերի մասին
Արևմուտքն անցել է անդառնալի կետը. Դմիտրիևը` Ֆրանսիայում ընթացող բողոքի ցույցերի մասին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնաբանել է Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ցույցերը։ 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T09:37+0400
2026-10-07T09:37+0400
2026-10-07T09:59+0400
ֆրանսիա
բողոքի ակցիա
աշակերտ
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0c/19/70443788_505:0:2616:1187_1920x0_80_0_0_1e09cc418c604dcbc7ccbeb9055d7f76.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արևմուտքը, հավանաբար, անցել է անդառնալի կետը՝ իր խնդիրները լուծելու անկարողության պատճառով։ Այս մասին հայտարարել է օտարերկրյա երկրների հետ ներդրումային–տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։Այսպես է նա մեկնաբանել Ֆրանսիայում ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների տեսանյութը X սոցցանցում։«Գուցե Արևմուտքն արդեն անցել է անդառնալի կետը կանոնավոր ստի և իր խնդիրների արմատական պատճառները վերացնելու անկարողության պատճառով (միգրացիա, էներգիայի ոլորտում սխալ հաշվարկներ, պատերազմների հրահրում, բևեռացում, ինքնաոչնչացում՝ woke գաղափարախոսության ազդեցության ներքո): Չի կարելի անդադար սեփական խնդիրների մեջ ուրիշների մեղադրել», – գրել է Դմիտրիևը X սոցցանցում։Ֆրանսիայում բարձր դասարանի աշակերտները արդեն երկրորդ շաբաթն է բողոքում են գերծանրաբեռնված գրաֆիկի, ուսուցիչների պակասի և կրթական ոլորտում առկա այլ խնդիրների դեմ։ Բողոքի որոշ ակցիաներ ուղեկցվում են անկարգություններով և ցուցարարների ու ոստիկանների միջև դաժան բախումներով: Վերջին տվյալներով՝ ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել, որոնց մեծ մասը անչափահասներ են։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0c/19/70443788_14:0:2745:2048_1920x0_80_0_0_9edacb45a883b1a612de7d3b74d0d2fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, բողոքի ակցիա, աշակերտ, ռուսաստան
ֆրանսիա, բողոքի ակցիա, աշակերտ, ռուսաստան
Արևմուտքն անցել է անդառնալի կետը. Դմիտրիևը` Ֆրանսիայում ընթացող բողոքի ցույցերի մասին
09:37 07.10.2026 (Թարմացված է: 09:59 07.10.2026) ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնաբանել է Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ցույցերը։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արևմուտքը, հավանաբար, անցել է անդառնալի կետը՝ իր խնդիրները լուծելու անկարողության պատճառով։ Այս մասին հայտարարել է օտարերկրյա երկրների հետ ներդրումային–տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Այսպես է նա մեկնաբանել Ֆրանսիայում ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների տեսանյութը X սոցցանցում։
«Գուցե Արևմուտքն արդեն անցել է անդառնալի կետը կանոնավոր ստի և իր խնդիրների արմատական պատճառները վերացնելու անկարողության պատճառով (միգրացիա, էներգիայի ոլորտում սխալ հաշվարկներ, պատերազմների հրահրում, բևեռացում, ինքնաոչնչացում՝ woke գաղափարախոսության ազդեցության ներքո): Չի կարելի անդադար սեփական խնդիրների մեջ ուրիշների մեղադրել», – գրել է Դմիտրիևը X սոցցանցում։
Ֆրանսիայում բարձր դասարանի աշակերտները արդեն երկրորդ շաբաթն է բողոքում են գերծանրաբեռնված գրաֆիկի, ուսուցիչների պակասի և կրթական ոլորտում առկա այլ խնդիրների դեմ։ Բողոքի որոշ ակցիաներ ուղեկցվում են անկարգություններով և ցուցարարների ու ոստիկանների միջև դաժան բախումներով: Վերջին տվյալներով՝ ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել, որոնց մեծ մասը անչափահասներ են։