https://arm.sputniknews.ru/20261007/anhet-kvoratsneri-teman-inchqan-adrbejanin-ajnqan-el-hhin-e-hetaqrqir-mirzvojan-107803456.html
Անհետ կորածների թեման ինչքան Ադրբեջանին, այնքան էլ ՀՀ–ին է հետաքրքիր․ Միրզոյան
Անհետ կորածների թեման ինչքան Ադրբեջանին, այնքան էլ ՀՀ–ին է հետաքրքիր․ Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՄԱ նախարարի խոսքով՝ անհետ կորածների հարցը ոչ միայն քննարկել են Փաշինյանն ու Ալիևը Բիշքեկում, այլև թեմային հատուկ անդրադարձ է եղել Նյու Յորքում Բայրամովի... 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T17:29+0400
2026-10-07T17:29+0400
2026-10-07T17:30+0400
հայաստան
ադրբեջան
անհետ կորած
արարատ միրզոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/1a/100247661_0:257:3072:1985_1920x0_80_0_0_77104f8e1cba26043f72453d8df2a5a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Անհետ կորածների թեման ինչքան Ադրբեջանին, այնքան էլ Հայաստանին է հետաքրքրում։ Այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հերթական անգամ պահանջել է, որ Հայաստանը ամբողջական տեղեկատվություն տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև զանգվածային ու անհատական գերեզմանների գտնվելու վայրերի մասին։ Միաժամանակ Բաքուն Երևանին առաջարկել է ԴՆԹ-ի նմուշներ տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերված և ենթադրաբար հայ զինծառայողներին պատկանող աճյունները նույնականացնելու համար։Նա հիշեցրեց, որ այդ հարցը ոչ միայն քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բիշքեկում, այլև թեմային հատուկ անդրադարձ է եղել Նյու Յորքում ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։Պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո էլ անհետ կորած է համարվում 22 մարդ։ԱԱԾ–ն առաջարկում է անհետ կորածների միասնական ռեեստր ստեղծել
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/1a/100247661_129:0:2860:2048_1920x0_80_0_0_30f77b7bd0ac2de8411631acdbfb2add.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, անհետ կորած, արարատ միրզոյան
հայաստան, ադրբեջան, անհետ կորած, արարատ միրզոյան
Անհետ կորածների թեման ինչքան Ադրբեջանին, այնքան էլ ՀՀ–ին է հետաքրքիր․ Միրզոյան
17:29 07.10.2026 (Թարմացված է: 17:30 07.10.2026) ՀՀ ԱԳՄԱ նախարարի խոսքով՝ անհետ կորածների հարցը ոչ միայն քննարկել են Փաշինյանն ու Ալիևը Բիշքեկում, այլև թեմային հատուկ անդրադարձ է եղել Նյու Յորքում Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Անհետ կորածների թեման ինչքան Ադրբեջանին, այնքան էլ Հայաստանին է հետաքրքրում։ Այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հերթական անգամ պահանջել է, որ Հայաստանը ամբողջական տեղեկատվություն տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև զանգվածային ու անհատական գերեզմանների գտնվելու վայրերի մասին։ Միաժամանակ Բաքուն Երևանին առաջարկել է ԴՆԹ-ի նմուշներ տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերված և ենթադրաբար հայ զինծառայողներին պատկանող աճյունները նույնականացնելու համար։
«Եթե դա պահանջ է, ուրեմն նաև մեր պահանջն է։ Հումանիտար բնույթի հարցեր ասելով՝ առաջին հերթին (ոչ դրանով սահմանափակվելով) նկատի ունենք պատանդառված անձանց ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցը։ Մեր մշտական օրակարգի մշտական թեման է, խորագիրն է, հարցն է, այդ թվում՝ անհետ կորածների հարցը»,-ասաց Միրզոյանը։
Նա հիշեցրեց, որ այդ հարցը ոչ միայն քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բիշքեկում, այլև թեմային հատուկ անդրադարձ է եղել Նյու Յորքում ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։
Պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո էլ անհետ կորած է համարվում 22 մարդ։