https://arm.sputniknews.ru/20261007/ynddimadir-artur-danieljany-krkin-dzerbakalvel-e-107775414.html
Ընդդիմադիր Արթուր Դանիելյանը կրկին ձերբակալվել է
Ընդդիմադիր Արթուր Դանիելյանը կրկին ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Փաստաբանը նշել է` Արթուր Դանիելյանին միջին ծանրության արարք է մեղսագրվում։ 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T11:40+0400
2026-10-07T11:40+0400
2026-10-07T23:51+0400
հայաստան
արթուր դանիելյան
ձերբակալություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/0b/0f/25343334_0:0:1600:901_1920x0_80_0_0_5b16b09e850f0e6549088ead72308e42.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ձերբակալվել է «Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր և նախագահ Արթուր Դանիելյանը։ Այս մասին հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։«Արթուր Դանիելյանը ձերբակալվում է դատարան ներկայացնելու համար (կալանք): Մեղսագրվում է միջին ծանրության արարք` 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (խուլիգանություն)` ՖԲ գրառման համար»,– նշել է փաստաբանը:Առավոտյան նա գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դանիելյանի մեղադրանքը լրացվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (խուլիգանություն) ավելացվել են մի քանի դրվագ (բոլորը ՖԲ գրառումներ), ինչպես նաև 490 հոդվածի 2-րդ մասը` ՖԲ գրառմամբ ԱԱԾ-ին արատավորելու համար:Նշենք, որ Դանիելյանը պարբերաբար քննադատում է ՀՀ իշխանությանը, իսկ նրա վերջին գրառումները վերաբերում են Շաքիի դեպքին։Հիշեցնենք՝ 2020թ. հուլիսին Արթուր Դանիելյանին խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։ Նոյեմբերին նա ձերբակալվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիային մասնակցելու համար։ Երկու օր անց նա ազատ էր արձակվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/0b/0f/25343334_93:0:1513:1065_1920x0_80_0_0_44157b91700f5cb10ecdaeee3a5b29eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արթուր դանիելյան, ձերբակալություն
հայաստան, արթուր դանիելյան, ձերբակալություն
Ընդդիմադիր Արթուր Դանիելյանը կրկին ձերբակալվել է
11:40 07.10.2026 (Թարմացված է: 23:51 07.10.2026) Փաստաբանը նշել է` Արթուր Դանիելյանին միջին ծանրության արարք է մեղսագրվում։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ձերբակալվել է «Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր և նախագահ Արթուր Դանիելյանը։ Այս մասին հայտնում է փաստաբան
Տիգրան Աթանեսյանը։
«Արթուր Դանիելյանը ձերբակալվում է դատարան ներկայացնելու համար (կալանք): Մեղսագրվում է միջին ծանրության արարք` 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (խուլիգանություն)` ՖԲ գրառման համար»,– նշել է փաստաբանը:
Առավոտյան նա գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում։
«Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական։ Գործ են հարուցել։ Մեղադրանք են առաջադրելու։ Չգիտեմ՝ ինչի մասին ա, էական էլ չի։ Եթե քննիչի մոտից դուրս գամ, ուղիղ եթերով կմեկնաբանեմ այս ամենը»,– գրել էր նա։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դանիելյանի մեղադրանքը լրացվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (խուլիգանություն) ավելացվել են մի քանի դրվագ (բոլորը ՖԲ գրառումներ), ինչպես նաև 490 հոդվածի 2-րդ մասը` ՖԲ գրառմամբ ԱԱԾ-ին արատավորելու համար:
Նշենք, որ Դանիելյանը պարբերաբար քննադատում է ՀՀ իշխանությանը, իսկ նրա վերջին գրառումները վերաբերում են Շաքիի դեպքին։
Հիշեցնենք՝ 2020թ. հուլիսին Արթուր Դանիելյանին խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։ Նոյեմբերին նա ձերբակալվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիային մասնակցելու համար։ Երկու օր անց նա
ազատ էր արձակվել։