https://arm.sputniknews.ru/20261006/khaghaghutjuny-kap-uni-banakum-inqnaspanutjan-ajs-nvor-aliqi-het-pashinjan-107762689.html
Խաղաղությունը կապ ունի բանակում ինքնասպանության այս նոր ալիքի հետ. Փաշինյան
Խաղաղությունը կապ ունի բանակում ինքնասպանության այս նոր ալիքի հետ. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշել է` քանի որ հիմա խաղաղություն է, չքնելու մոտիվացիան պակասել է։ 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T21:20+0400
2026-10-06T21:20+0400
2026-10-06T21:35+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
բանակ
ինքնասպանություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107763267_0:0:1920:1080_1920x0_80_0_0_87c012c2e370623ca928b9e333656184.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Խաղաղությունը կապ ունի ՀՀ զինված ուժերում ինքնասպանության այս նոր ալիքի հետ։ «Ինֆոքոմի» «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ ինքնասպանության հասցնելու դեպքերի մի մասը կապված է նրա հետ, որ զինվորները մարտական հերթապահության տեղում քնում են, իսկ քնելու փաստը բանակում քրեական ենթամշակույթի կամ նախկին անվտանգային տրամաբանությամբ՝ համարվում է մահացու մեղք։Քանի որ հիմա խաղաղություն է, չքնելու մոտիվացիան պակասել է, միաժամանակ, ըստ նրա, դա արդարացում չէ։«Եթե մենք տեսնենք՝ սովորական կյանքում 100 հազար բնակչին ընկնող ինչքան ինքնասպանություն է տեղի ունենում, և բանակում ինչքան է ինքնասպանություն տեղի ունենում, կտեսնենք, որ բանակում էականորեն ավելի քիչ ինքնասպանություններ են տեղի ունենում»,- հայտարարել է Փաշինյանը։Նա միաժամանակ նշել է՝ դա չի նշանակում, թե խնդիր չկա, նշանակում է՝ այդ խնդրի մեջ պետք է խորանալ։Հերթապահության ժամանակ զինվորը քնել է` հայհոյանքի տակ է. փորձագետը` բանակի մթնոլորտի մասինՓաշինյանը նաև պնդել է, թե ինքնասպանությունների լուսաբանումը բերում է նոր ինքնասպանությունների։ՀՀ վարչապետի խոսքով՝ բանակում տեղի ունեցած ցանկացած դեպք, որի դեպքում կոնկրետ պաշտոնյայի պատասխանատվության մասին եզրահանգում է արվել, կայացվել է նրան պաշտոնանկ անելու համապատասխան որոշում։ Նա հիշեցրել է, որ աշխատանքից ազատվել են ռազմական ոստիկանության պետը, ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը։ Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պաշտոնանկությանը, ըստ Փաշինյանի` եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեինք, ապա 90-ականներից սկսած Հայաստանում պետք է պաշտպանության նախարար չլիներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Փաշինյանը բանակում ինքնասպանությունների մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանը բանակում ինքնասպանությունների մասին
2026-10-06T21:20+0400
true
PT0M46S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107763267_480:0:1920:1080_1920x0_80_0_0_90833e50fa4ac2fc996e9b4e5e3ba947.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, բանակ, ինքնասպանություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, նիկոլ փաշինյան, բանակ, ինքնասպանություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Խաղաղությունը կապ ունի բանակում ինքնասպանության այս նոր ալիքի հետ. Փաշինյան
21:20 06.10.2026 (Թարմացված է: 21:35 06.10.2026) ՀՀ վարչապետը նշել է` քանի որ հիմա խաղաղություն է, չքնելու մոտիվացիան պակասել է։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Խաղաղությունը կապ ունի ՀՀ զինված ուժերում ինքնասպանության այս նոր ալիքի հետ։ «Ինֆոքոմի» «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ինքնասպանության հասցնելու դեպքերի մի մասը կապված է նրա հետ, որ զինվորները մարտական հերթապահության տեղում քնում են, իսկ քնելու փաստը բանակում քրեական ենթամշակույթի կամ նախկին անվտանգային տրամաբանությամբ՝ համարվում է մահացու մեղք։
«Նախկինում, երբ լարվածություն կար, զինվորն ինքը մոտիվացիա ուներ մարտական դիրքում չքնելու, որովհետև մտածում էր՝ քնի, կարող է՝ գան, իրեն սպանեն, վնաս տան»,- ասել է ՀՀ վարչապետը։
Քանի որ հիմա խաղաղություն է, չքնելու մոտիվացիան պակասել է, միաժամանակ, ըստ նրա, դա արդարացում չէ։
«Եթե մենք տեսնենք՝ սովորական կյանքում 100 հազար բնակչին ընկնող ինչքան ինքնասպանություն է տեղի ունենում, և բանակում ինչքան է ինքնասպանություն տեղի ունենում, կտեսնենք, որ բանակում էականորեն ավելի քիչ ինքնասպանություններ են տեղի ունենում»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա միաժամանակ նշել է՝ դա չի նշանակում, թե խնդիր չկա, նշանակում է՝ այդ խնդրի մեջ պետք է խորանալ։
Փաշինյանը նաև պնդել է, թե ինքնասպանությունների լուսաբանումը բերում է նոր ինքնասպանությունների։
«Մեր բանակի դեպքում ինքնասպանությունները ոչ թե լուսաբանվում են, այլ ինքնասպանության դեպքը դառնում է համապետական, համազգային քննարկման առարկա։ Հավանականությունը մեծ է, որ էդ քննարկումը բերելու է նոր ինքնասպանության»,- նշել է նա։
ՀՀ վարչապետի խոսքով՝ բանակում տեղի ունեցած ցանկացած դեպք, որի դեպքում կոնկրետ պաշտոնյայի պատասխանատվության մասին եզրահանգում է արվել, կայացվել է նրան պաշտոնանկ անելու համապատասխան որոշում։ Նա հիշեցրել է, որ աշխատանքից ազատվել են ռազմական ոստիկանության պետը, ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը։ Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պաշտոնանկությանը, ըստ Փաշինյանի` եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեինք, ապա 90-ականներից սկսած Հայաստանում պետք է պաշտպանության նախարար չլիներ։