https://arm.sputniknews.ru/20261006/israjely-odajin-hretanajin-ev-camaqajin-hardzakumner-e-irakanacrel-libanani-haravum-107724342.html
Իսրայելը օդային, հրետանային և ցամաքային հարձակումներ է իրականացրել Լիբանանի հարավում
Իսրայելը օդային, հրետանային և ցամաքային հարձակումներ է իրականացրել Լիբանանի հարավում
Sputnik Արմենիա
Իսրայելական ավիացիան գրոհել է Ալ-Հուջեյր և Ալ-Սլուքի հովիտների շրջանները, ինչպես նաև Շակրա և Այտարուն բնակավայրերի ծայրամասերը։ 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T10:05+0400
2026-10-06T10:05+0400
2026-10-06T11:39+0400
իսրայել
լիբանան
ավիահարված
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/06/103110499_0:338:1182:1002_1920x0_80_0_0_bb39357ca8d7ae7a33643ef202ed2a45.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Անցած մեկ օրվա ընթացքում իսրայելական զինվորականները մի շարք օդային և հրետանային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում։ Մի քանի բնակավայրերում նաև պայթյուններ են իրականացվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը։Նրա խոսքով` իսրայելական ավիացիան գրոհել է Ալ-Հուջեյր և Ալ-Սլուքի հովիտների շրջանները, ինչպես նաև Շակրա և Այտարուն բնակավայրերի ծայրամասերը։Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող հիվանդանոցին և տանը. կան զոհերՄիաժամանակ հրետանային հարվածներ են հասցվել երկրի հարավում գտնվող մի քանի բնակավայրեր և թաղամասեր, այդ թվում՝ Մանսուրին, Նաբաթիա ալ-Ֆաուքան, Մաջդալ Զունը, Բարաշիտը և Բեյթ Յահունը։ Հարվածներ են հասցվել նաև Զիբքին, Հոդեյդա, Վադի Զիբքին և Զաուտար ալ-Շարքիայի շրջաններին։Բացի այդ, աղբյուրի պնդմամբ, իսրայելական զինուժը մի շարք հզոր պայթյուններ են իրականացրել Արնունում, Հուլայում և Մանսուրիում: Հրազենից կրակել են Քֆար Շուբա շրջանին և Մանսուրիի ծայրամասերին:Նշենք, որ հարձակումները շարունակվում են հունիսի 26-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին: Պայմանավորվածությունը նախատեսում է այսպես կոչված պիլոտային գոտիների նկատմամբ վերահսկողության փուլային փոխանցում Լիբանանի բանակին և իսրայելական ուժերի աստիճանական դուրսբերում` ոչ պետական զինված խմբավորումների զինաթափմանը զուգահեռ:Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. աղբյուրԻ հեճուկս պայմանավորվածությունների` իսրայելական բանակը շարունակում է հարվածել Լիբանանի հարավին: Իսրայելական կողմը հայտարարում է, որ գործողությունների նպատակը «Հզբոլլահի» օբյեկտներն ու ենթակառուցվածքներն են, և որ զինվորականները մտադիր են պահպանել գործողությունների ազատությունը մինչև Լիբանանի տարածքից սպառնալիքների վերացումը:
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/06/103110499_0:227:1182:1113_1920x0_80_0_0_c40527521b2826941e68814ae93d2dd3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, լիբանան, ավիահարված
իսրայել, լիբանան, ավիահարված
Իսրայելը օդային, հրետանային և ցամաքային հարձակումներ է իրականացրել Լիբանանի հարավում
10:05 06.10.2026 (Թարմացված է: 11:39 06.10.2026) Իսրայելական ավիացիան գրոհել է Ալ-Հուջեյր և Ալ-Սլուքի հովիտների շրջանները, ինչպես նաև Շակրա և Այտարուն բնակավայրերի ծայրամասերը։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Անցած մեկ օրվա ընթացքում իսրայելական զինվորականները մի շարք օդային և հրետանային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում։ Մի քանի բնակավայրերում նաև պայթյուններ են իրականացվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը։
Նրա խոսքով` իսրայելական ավիացիան գրոհել է Ալ-Հուջեյր և Ալ-Սլուքի հովիտների շրջանները, ինչպես նաև Շակրա և Այտարուն բնակավայրերի ծայրամասերը։
Միաժամանակ հրետանային հարվածներ են հասցվել երկրի հարավում գտնվող մի քանի բնակավայրեր և թաղամասեր, այդ թվում՝ Մանսուրին, Նաբաթիա ալ-Ֆաուքան, Մաջդալ Զունը, Բարաշիտը և Բեյթ Յահունը։ Հարվածներ են հասցվել նաև Զիբքին, Հոդեյդա, Վադի Զիբքին և Զաուտար ալ-Շարքիայի շրջաններին։
Բացի այդ, աղբյուրի պնդմամբ, իսրայելական զինուժը մի շարք հզոր պայթյուններ են իրականացրել Արնունում, Հուլայում և Մանսուրիում: Հրազենից կրակել են Քֆար Շուբա շրջանին և Մանսուրիի ծայրամասերին:
Նշենք, որ հարձակումները շարունակվում են հունիսի 26-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին: Պայմանավորվածությունը նախատեսում է այսպես կոչված պիլոտային գոտիների նկատմամբ վերահսկողության փուլային փոխանցում Լիբանանի բանակին և իսրայելական ուժերի աստիճանական դուրսբերում` ոչ պետական զինված խմբավորումների զինաթափմանը զուգահեռ:
Ի հեճուկս պայմանավորվածությունների` իսրայելական բանակը շարունակում է հարվածել Լիբանանի հարավին: Իսրայելական կողմը հայտարարում է, որ գործողությունների նպատակը «Հզբոլլահի» օբյեկտներն ու ենթակառուցվածքներն են, և որ զինվորականները մտադիր են պահպանել գործողությունների ազատությունը մինչև Լիբանանի տարածքից սպառնալիքների վերացումը: