00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Այս տարի Հայաստանի պետական մրցանակ կստանա Քեմ Գաֆարյանը

CC BY-SA 3.0 / World Economic Forum / Kam Ghaffarian at WEFԿամալ (Քեմ) Գաֆարյան
Կամալ (Քեմ) Գաֆարյան - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2026
Բաժանորդագրվել
Կամալ Գաֆարյանը հայտնի է տիեզերական տեխնոլոգիաների և միջուկային էներգետիկայի ոլորտում իր հիմնադրած առաջատար ընկերություններով։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի Կամալ (Քեմ) Գաֆարյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակ կստանա: Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց մրցանակաբաշխության գործադիր խորհրդի և ժյուրիի համակարգող, «Synopsys Armenia» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Գաֆարյանն ընտրվել է որպես տիեզերական արդյունաբերության և ապագայի էներգետիկայի զարգացման առաջատար ընկերությունների ղեկավար:
Նա ծնվել է Սպահանում (Իրան) 1958 թվականին, վաղ տարիքում տեղափոխվել է ԱՄՆ։
Ինժեներական ոլորտում երկարամյա աշխատանքից հետո Գաֆարյանը 1990-ականներին գործընկերների հետ հիմնել է «Stinger Ghaffarian Technologies» ավիատիեզերական ընկերությունը, որը ժամանակի ընթացքում ընդգրկվել է NASA-ի խոշոր կապալառուների շարքում, իսկ 2018-ին վաճառվել է 355 միլիոն դոլարով:
2016 թվականին Գաֆարյանը դարձել է ոլորտային մեկ այլ ընկերության՝ «Axiom Space»-ի համահիմնադիրը, այս ընկերության նպատակն է կառուցել տիեզերական զբոսաշրջիկների համար առաջին կայանը: Նրա մեկ այլ ընկերություն՝ «Intuitive Machines»-ը, Լուսին է ուղարկել կիսաավտոմատ ռոբոտային վայրէջքի համալիր: «X-energy» ընկերությունը, որը հիմնադիրը ևս Գաֆարյանն է, զբաղվում է գազով հովացվող միջուկային ռեակտորների մշակմամբ։
Գաֆարյանը Հայաստանում կլինի նոյեմբերի 2-5-ը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ին նրան կհանձնի մրցանակը։
Գաֆարյանը կայցելի նաև Հայաստանի պոլիտեխնիկական համալսարան և Ինժեներական քաղաք, որտեղ կհանդիպի դասախոսների, ուսանողների և մասնագետների հետ:
Մուսայելյանը նշեց` Հայաստան այցելել է պարտադիր պայման է մրցանակակրի համար, հակառակ դեպքում մրցանակը շնորհվում է մեկ այլ թեկնածուի: Կազմկոմիտեն այդ կանոնը սահմանել է դեռ 2009 թվականին՝ մրցանակաբաշխության առաջին տարում։ Այն ժամանակ մրցանակակիր էր ընտրվել էր «Microsoft»-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, որը շնորհակալություն էր հայտնել նման պատվի արժանացնելու համար, բայց ասել էր, որ Հայաստան գալ չի կարող:
Իհարկե, մեդալը կարելի էր հասցնել տիրոջը, բայց այդ դեպքում այն դժվար թե մեծ նշանակություն ունենար մրցանակակրի համար, իսկ բուն նախագիծը՝ Հայաստանի։ Ուստի մրցանակակիրը պետք է մի քանի օրով այցելի Հայաստանն, հանդիպի տեղի ուսանողների և մասնագետների հետ, այնուհետև մրցանակը ստանա վարչապետից (մինչև 2018 թվականը ստանում էր նախագահից)։
Առաջին մրցանակակիրը «Intel» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարեթն է: Երկրորդ մրցանակը պետք է ստանար «Apple»-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսը, սակայն նրա մահից հետո այն շնորհվեց ընկերության մեկ այլ համահիմնադրի՝ Սթիվ Վոզնյակին։
«Այն ժամանակ մենք իմացանք, որ Ջոբսը մի քիչ հասկանում և խոսում է հայերեն և ինքն է ցանկացել լինել իրեն որդեգրած մոր՝ Կլարա Հակոբյանի հայրենիքում։ Ցավոք, նա վախճանվեց։ Հավելեմ, որ Ջոբսի գործընկեր Սթիվ Վոզնյակը, ստանալով մրցանակը, այն անվանեց ՏՏ ոլորտում Նոբելյան մրցանակ։ Եվ իսկապես մեզ հայտնի չէ նման բնույթի որևէ այլ միջազգային մրցանակի մասին», - հավելեց Մուսայելյանը։
Նա հիշեցրեց, որ մրցանակը խորհրդանշական բնույթ ունի. մրցանակակրին հանձնվում է ոսկե մեդալ: Մուսայելյանի խոսքով` շատ մրցանակակիրներ կարող են իրենց թույլ տալ թռչել մասնավոր ինքնաթիռով և դրամական պարգևի կարիք չունեն, որքան էլ այն մեծ լինի։ Եվ երկրորդ՝ եթե մրցանակի հեղինակությունը չափվեր փողով, ապա մյուս երկրները, այդ թվում` հարևան պետությունները, կարող էին հիմնել սեփական մրցանակները շատ ավելի մեծ դրամական պարգևներով:
Բոլոր մրցանակակիրներն էլ ջերմությամբ են հիշում Հայաստանը և իրենց ելույթներում դրական են արտահայտվում երկրի մասին: 2013 թվականի դափնեկիր Ցուգիո Մակիմոտոն՝ «Hitachi»-ի նախկին ղեկավարը, գիրք է գրել Հայաստան կատարած իր ճանապարհորդության մասին, մրցանակաբաշխության կազմկոմիտեն մտադիր է կազմակերպել գրքի հայերեն թարգմանությունը:
2015 թվականի մրցանակակիր Եվգենի Կասպերսկին հայ-ռուսական համալսարանում կիբեռանվտանգության լաբորատորիա է բացել: 2016 թվականի մրցանակակիր, ֆրանսիացի ինժեներ Լուի Պուզենը, որը ինտերնետ տեխնոլոգիաների ստեղծողներից է, Հայաստանում հիմնադրել է «Rinarmenia» ընկերությունը, որը զբաղվում է կապի նոր տեխնոլոգիաների հետազոտմամբ:
Շանտանու Նարայենը, որը, պարզվում է, ևս կապ ունի Հայաստանի հետ։
«Նրա որդիներից մեկն ամուսնացած է հայուհու հետ, նա Երևանում հանդիպել է իր խնամիներին և խոստացել թոռներին բերել, որպեսզի մկրտվեն Էջմիածնում։ Թեև, ճիշտն ասած, առայժմ չի բերել», - ժպտալով հավելեց Մուսայելյանը։
Նոյեմբերի սկզբին՝ մրցանակակրի այցին զուգահեռ, Հայաստանում կանցկացվի նաև «Silicon Mountains» բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովը, որի կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը:
Լրահոս
0