00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
40 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ընտրություններին օտարերկրյա ճնշումների մասով ԵԽԽՎ զեկույցը մի քիչ անարդար էր․ Քոչարյան

© SputnikԼևոն Քոչարյան
Լևոն Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2026
Բաժանորդագրվել
Եթե իշխանությունների գործելակերպն օտարերկրյա ուժերի վեկտորին համահունչ է, ապա պարզապես սկսում են չնկատել խախտումները։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը մի քիչ անարդար է եղել՝ օտարերկրյա ճնշումների մասով շատ հստակ առանձնացնելով Ռուսաստանը, իսկ արևմտյան երկրների միջամտության դեպքերին հպանցիկ անդրադառնալով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Եթե Ռուսաստանի դեպքում կային որոշակի հայտարարություններ ԵՄ կուրսն ընտրելու և դրա հետևանքների հետ կապված՝ առանց ուղիղ հասցեատիրոջ, արևմտյան երկրները, օրինակ՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն շատ ուղիղ աջակցություն էին հայտնել ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանին»,- նշեց Քոչարյանը։
Նրա ընկալմամբ՝ միջամտության, ուղիղ աջակցության մյուս դեպքերը շատ ավելի դրական ազդեցություն են ունեցել գործող իշխանության համար։
Պատգամավորի համոզմամբ՝ զեկույցում ընտրությունները, ընդհանուր առմամբ, դրական են գնահատվել, քանի որ ամեն ինչ դիտարկվել է աշխարհաքաղաքական անկյան տակ։
Ըստ նրա՝ առհասարակ այսօր օրենքի գերակայության, մարդու իրավունքների, ժողովրդավարության հետ կապված բոլոր խնդիրները հենց այս լույսի ներքո են դիտարկվում։
Եթե իշխանությունների գործելակերպն իրենց վեկտորին համահունչ է, ապա պարզապես սկսում են չնկատել խախտումները։
Նշենք, որ օրերս հրապարակվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցը՝ արձանագրելով ինչպես ընտրությունների կազմակերպման դրական կողմերը, այնպես էլ մի շարք խնդիրներ՝ արտաքին միջամտությունից և վարչական ռեսուրսի օգտագործումից մինչև ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ քրեական վարույթներ և առանձին տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում։ Զեկույցում զգալի տեղ է հատկացվել նախընտրական շրջանում ձևավորված անհավասար պայմաններին, իրավապահ համակարգի հնարավոր ընտրողական կիրառման վերաբերյալ մտահոգություններին, լրատվամիջոցների կողմնակալությանը և արտաքին ուժերի միջամտությանը։
Լրահոս
0