https://arm.sputniknews.ru/20261005/vivaum-khapanumner-en-vtarvel-e-ynkerutjan-canci-entabaghadrichneric-meky-107690507.html
«Վիվա»–ում խափանումներ են. վթարվել է ընկերության ցանցի ենթաբաղադրիչներից մեկը
«Վիվա»–ում խափանումներ են. վթարվել է ընկերության ցանցի ենթաբաղադրիչներից մեկը
Sputnik Արմենիա
Ավելի քան 2 ժամ է` սոցցանցերում օգտատերերը սկսել էին ահազանգել խափանումների, կապ չլինելու, զանգեր և հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից զրկված... 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T13:39+0400
2026-10-05T13:39+0400
2026-10-05T13:42+0400
վիվա-մտս
վթար
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1027/11/10271123_0:64:1600:964_1920x0_80_0_0_55c4a7d8c0872ee3c6d184f2a66ccc10.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. «Վիվա» ընկերության ցանցի ենթաբաղադրիչներից մեկը վթարվել է։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։Նշենք, որ մինչ հաղորդագրության տարածումը (շուրջ 1 ժամ առաջ), սոցցանցերի մի շարք օգտատերեր արդեն սկսել էին դժգոհություններ հայտնել, որ ինտերնետ հասանելիություն չունեն։ Հիմնականում նշվում են Երևանի Արաբկիր, Քանաքեռ–Զեյթուն, Ավան, ինչպես նաև Դավիթաշեն վարչական շրջանները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1027/11/10271123_116:0:1484:1026_1920x0_80_0_0_0137bc44adb05a0d2cad74e0c7f4022e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիվա-մտս, վթար
«Վիվա»–ում խափանումներ են. վթարվել է ընկերության ցանցի ենթաբաղադրիչներից մեկը
13:39 05.10.2026 (Թարմացված է: 13:42 05.10.2026) Ավելի քան 2 ժամ է` սոցցանցերում օգտատերերը սկսել էին ահազանգել խափանումների, կապ չլինելու, զանգեր և հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից զրկված լինելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. «Վիվա» ընկերության ցանցի ենթաբաղադրիչներից մեկը վթարվել է։ Տեղեկությունը հայտնում է
ընկերության մամուլի ծառայությունը։
«Վթարի հետևանքով Երևանի առանձին հատվածներում հնարավոր են ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների կարճատև խափանումներ կամ ժամանակավոր անհասանելիություն։ Արագ արձագանքման թիմն իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարի հետևանքները վերացնելու և ծառայությունների բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ մինչ հաղորդագրության տարածումը (շուրջ 1 ժամ առաջ), սոցցանցերի մի շարք օգտատերեր արդեն սկսել էին դժգոհություններ հայտնել, որ ինտերնետ հասանելիություն չունեն։ Հիմնականում նշվում են Երևանի Արաբկիր, Քանաքեռ–Զեյթուն, Ավան, ինչպես նաև Դավիթաշեն վարչական շրջանները։