00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
40 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:41
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ճոռոմ ուղերձներ, այլ իրականություն. ի՞նչ վիճակում են այսօր ուսուցիչները

© SputnikԴպրոց (Սոթք)
Դպրոց (Սոթք) - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2026
Բաժանորդագրվել
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ` ուսուցիչներն այսօր ստիպված են անտարբեր լինել` խուսափելով աշակերտի կամ նրա ծնողի հետ հնարավոր կոնֆլիկտից։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Ուսուցչի աշխատանքն այսօր պատշաճ գնահատված չէ, այդ թվում` աշխատավարձի իմաստով. Ուսուցչի օրվա առթիվ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
«Մենք հաճախ որպես գնահատում նշում ենք ատեստավորումը։ Բայց ատեստավորումը կամավոր գործընթաց է, և, եթե ուսուցիչը չի մասնակցում, հայտնվում է այն մարդկանց խմբում, որոնք ստանում են շատ ցածր աշխատավարձ։ Անգամ ատեստավորված ուսուցիչների աշխատավարձն առանձնապես բարձր չէ։ Ունենք նաև ուսուցիչներ, որոնք ատեստավորված են, բայց քանի որ ցածր միավոր են ստացել, նրանց աշխատավարձը ընդամենը 200 000 դրամ է` ներառյալ հարկերը, որը, իհարկե, մեծ գումար չէ»,– նշում է փորձագետը։
Խաչատրյանը նաև շեշտում է, որ ուսուցչի աշխատավարձը հաշվարկվում է միայն դասավանդած ժամերով։ Իսկ այն աշխատանքը, որն ուսուցիչն անում դասավանդման ժամերից դուրս, որևէ կերպ չի գնահատվում։
«Ուսուցիչը նյութեր պիտի կարդա, նյութեր պատրաստի, էլեկտրոնային մատյաններ լրացնի։ Եվ զարմանալի չէ, որ նա երբեմն այդ աշխատանքը չի անում, որովհետև դրա համար չի վճարվում»,– ասում է փորձագետը։
Նյութականից բացի Սերոբ Խաչատրյանը կարևորում է նաև ուսուցչի աշխատանքի բարոյահոգեբանական կողմը` նշելով, որ այսօր ուսուցիչների աշխատանքում շատ բաներ արգելված են, դաստիարակչական մեթոդներում գործում են խիստ սահմանափակումներ, ինչը ևս լրացուցիչ բարդություններ է ստեղծում մանկավարժի աշխատանքում։
«Օրինակ, եթե ուսուցիչը բարձր տոնով խոսի աշակերտի հետ, դա կարող է բողոքի առիթ դառնալ։ Եթե աշակերտն ուսուցչին հավասարակշռությունից, հունից հանի, և այդ պահին ուսուցիչը ինչ-որ մի կերպ արձագանքի, դրա համար ինքը կպատժվի»,– նկատում է Խաչատրյանը` հավելելով, որ այս ամենի հետևանքով ուսուցիչները սկսել են անտարբեր դառնալ` խուսափելով աշակերտի կամ նրա ծնողի հետ հնարավոր կոնֆլիկտից։
Նաև կոնֆլիկտներից խուսափելու համար է, որ այսօր ուսուցիչների մի զգալի մասը գերադասում է չնկատելու տալ խնդիրը, չբարձրաձայնել, ասել` «դե, լավ, էս աշակերտը իմ դասղեկական դասարանից չէ, ինձ պե՞տք է», կամ «էս երեխայի հայրը վտանգավոր մարդ է, մի բան լինի, կրակը կընկնեմ»։ «Մարդիկ սկսել են շատ բաների մատերի արանքով նայել։ Սրա արդյունքում որոշ դեպքերում ծնողները, աշակերտները կարող են նաև ավելի ագրեսիվ դառնալ, որովհետև տեսնում են` ուսուցիչները խեղճացել են, իրենք ավելի կտրուկ քայլերի են գնում։ Այսինքն` ուսուցիչը, ցածր կարգի մասնագետ է ընկալվում»,– ասում է փորձագետը` պատմելով, որ անցած տարի երևանյան դպրոցներից մեկում աշակերտները ծեծել էին տղամարդ ուսուցչին և հարվածելուց առաջ ասել` եղածը ուսուցիչ չէ՞։
Խաչատրյանի համոզմամբ`այն, որ շատ երիտասարդներ այսօր չեն ուզում ուսուցիչ դառնալ, ոչ միայն ցածր աշխատավարձի պատճառով է, այլև աշխատանքային վատ պայմանների ու էլ ավելի շատ` հանրության անհարգալից վերաբերմունքի։
«Այսօր դասարան կառավարելը դժվար է։ Մենք երեխաներին տվել ենք շատ ազատություններ, բայց բաց ենք թողել պարտականությունների պահը։ Իսկ ուսուցիչներին ասել ենք` դուք չեք կարող խփել, դուք չեք կարող վիրավորել, բայց դրա փոխարեն որևէ այլ արդյունավետ գործիք չենք տվել»,– արձանագրում է մասնագետը։
Անդրադառնալով ուսուցչի օրվա առիթով տարին մեկ անգամ հղվող ուղերձներին, տոնական ճառերին` Սերոբ Խաչատրյանը դրանք ֆորմալ, սովորութական երևույթ է համարում` միաժամանակ նկատելով, որ ուղերձների ու իրականության միջև տարբերությունը գնալով մեծանում է. որքան ուղերձները ճոռոմ են հնչում, այնքան իրականությունն ավելի է վատն է դառնում։
Լրահոս
0