https://arm.sputniknews.ru/20261005/tbilisii-rustaveli-pvoghvotajum-18-rd-dari-hajkakan-ekeghecu-qarer-en-hajtnabervel-107692829.html
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել
Sputnik Արմենիա
Հայտնագործությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան հարուստ պատմական շերտեր են պահպանվել ժամանակակից Ռուսթավելի պողոտայի տակ։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T14:05+0400
2026-10-05T14:05+0400
2026-10-05T14:33+0400
թբիլիսի
պատմություն
եկեղեցի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107691131_0:345:1200:1020_1920x0_80_0_0_1c707f25042a34332e1213155149c38c.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում շարունակվող վերականգնման աշխատանքների ընթացքում աշխատակիցները հայտնաբերել են պատմական նշանակություն ունեցող երեք քարե բեկորներ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է հանրային գործիչ, Vector News-ի հիմնադիր Արթուր Միրզոյանը։Ըստ պատմական աղբյուրների՝ Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցին ներկայիս «Ազատության հրապարակ» մետրոյի կայարանի դիմաց էր։ Այն ավերվել է խորհրդային տարիներին՝ 1937–1938 թվականներին։ Դեռ 2026 թվականի ամռանը նույն վայրում արդեն իսկ հայտնաբերվել էին հին շինությունների տարրեր և այլ հնագիտական նյութեր։ Նույն հատվածում ընթացիկ աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են նաև մարդկային մնացորդներ և տապանաքարերի բեկորներ։ Միրզոյանի խոսքով՝ այս փուլում համապատասխան պետական և քաղաքային կառույցների հետ խորհրդակցություններ են ընթանում։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ հայտնաբերված քարե բեկորները նախատեսվում է տեղափոխել Թբիլիսիի գործող հայկական եկեղեցիներից մեկի բակ։ Գտածոն առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ Ռուսթավելի պողոտայում ընթացող լայնածավալ վերականգնման աշխատանքներն ընդգրկում են քաղաքի պատմականորեն ամենահարուստ հատվածներից մեկը։ «Այս տարի առանձին հասարակական հետաքրքրություն առաջացրին նաև Ռուսթավելի պողոտայում գտնվող պատմական Մելիք-Ազարյանցի տան վերականգնման աշխատանքները։ Շենքի ստորգետնյա հատվածների բացահայտումը լայն արձագանք ստացավ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում՝ նոր հետաքրքրություն առաջացնելով հին Թբիլիսիի պատմական ժառանգության նկատմամբ»,- նշել է Միրզոյանը։Նրա խոսքով՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան հարուստ պատմական շերտեր են պահպանվել ժամանակակից Ռուսթավելի պողոտայի տակ։
թբիլիսի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107691131_0:350:1200:1250_1920x0_80_0_0_dd8122bbe9e4f18914838ac9cf034daa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թբիլիսի, պատմություն, եկեղեցի
թբիլիսի, պատմություն, եկեղեցի
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել
14:05 05.10.2026 (Թարմացված է: 14:33 05.10.2026) Հայտնագործությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան հարուստ պատմական շերտեր են պահպանվել ժամանակակից Ռուսթավելի պողոտայի տակ։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում շարունակվող վերականգնման աշխատանքների ընթացքում աշխատակիցները հայտնաբերել են պատմական նշանակություն ունեցող երեք քարե բեկորներ։ Այդ մասին
ֆեյսբուքյան էջում հայտնում է հանրային գործիչ, Vector News-ի հիմնադիր Արթուր Միրզոյանը։
«Քարերից մեկի վրա պահպանվել է Աստվածամոր և մանուկ Հիսուսի բարձրաքանդակը։ Հայտնաբերված բեկորների վրա առկա են նաև հայերեն արձանագրություններ։ Գտածոների՝ Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապը փաստացի կասկած չի հարուցում։ Դրանք հայտնաբերվել են հենց այն վայրում, որտեղ մինչև խորհրդային շրջանը գտնվում էր հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցին։ Բացի այդ, քարերից մեկի արձանագրության մեջ ընթերցվում է Կամոյանց անունը, իսկ նշված է նաև 1788 թվականը»,- գրում է Միրզոյանը։
Ըստ պատմական աղբյուրների՝ Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցին ներկայիս «Ազատության հրապարակ» մետրոյի կայարանի դիմաց էր։ Այն ավերվել է խորհրդային տարիներին՝ 1937–1938 թվականներին։ Դեռ 2026 թվականի ամռանը նույն վայրում արդեն իսկ հայտնաբերվել էին հին շինությունների տարրեր և այլ հնագիտական նյութեր։ Նույն հատվածում ընթացիկ աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են նաև մարդկային մնացորդներ և տապանաքարերի բեկորներ։
Միրզոյանի խոսքով՝ այս փուլում համապատասխան պետական և քաղաքային կառույցների հետ խորհրդակցություններ են ընթանում։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ հայտնաբերված քարե բեկորները նախատեսվում է տեղափոխել Թբիլիսիի գործող հայկական եկեղեցիներից մեկի բակ։ Գտածոն առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ Ռուսթավելի պողոտայում ընթացող լայնածավալ վերականգնման աշխատանքներն ընդգրկում են քաղաքի պատմականորեն ամենահարուստ հատվածներից մեկը։
«Այս տարի առանձին հասարակական հետաքրքրություն առաջացրին նաև Ռուսթավելի պողոտայում գտնվող պատմական Մելիք-Ազարյանցի տան վերականգնման աշխատանքները։ Շենքի ստորգետնյա հատվածների բացահայտումը լայն արձագանք ստացավ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում՝ նոր հետաքրքրություն առաջացնելով հին Թբիլիսիի պատմական ժառանգության նկատմամբ»,- նշել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան հարուստ պատմական շերտեր են պահպանվել ժամանակակից Ռուսթավելի պողոտայի տակ։