https://arm.sputniknews.ru/20261005/sanitarahigienik-khakhtumner-sitii-haci-ev-lavashi-artadramasum-ashkhatanqy-kasecvats-e-107701456.html
Սանիտարահիգիենիկ խախտումներ «Սիթիի» հացի և լավաշի արտադրամասում․ աշխատանքը կասեցված է
Սանիտարահիգիենիկ խախտումներ «Սիթիի» հացի և լավաշի արտադրամասում․ աշխատանքը կասեցված է
Sputnik Արմենիա
Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պատշաճ չեն մաքրվել ու ախտահարվել։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T15:52+0400
2026-10-05T15:52+0400
2026-10-05T15:52+0400
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
խախտում
հաց
լավաշ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107697546_0:617:1600:1517_1920x0_80_0_0_1baf93c7cf65d393c5cf81d8f59c0a36.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասում։ ՀՀ սննդամերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ «Սիթիի» արտադրական գործունեությունը կասեցվել է։Հայտնաբերված խախտումների թվում նշվում է, որ սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները և գործիքները պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել, պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել լվանալ, անհրաժեշտության դեպքում՝ ախտահանել։«Արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու վտանգը, առաստաղը չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում»,- հայտնում է ՍԱՏՄ-ն։Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ:Նշենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն էլ այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ծխախոտային արտադրատեսակների վաճառքի հետ կապված խախտումներ են հայտնաբերվել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի երեք մասնաճյուղում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107697546_0:467:1600:1667_1920x0_80_0_0_13a1797f0c47f5f504957c0943cbe5e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), խախտում, հաց, լավաշ
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), խախտում, հաց, լավաշ
Սանիտարահիգիենիկ խախտումներ «Սիթիի» հացի և լավաշի արտադրամասում․ աշխատանքը կասեցված է
Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պատշաճ չեն մաքրվել ու ախտահարվել։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասում։ ՀՀ սննդամերքի անվտանգության
տեսչական մարմինը հայտնում է, որ «Սիթիի» արտադրական գործունեությունը կասեցվել է։
Հայտնաբերված խախտումների թվում նշվում է, որ սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները և գործիքները պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել, պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել լվանալ, անհրաժեշտության դեպքում՝ ախտահանել։
«Արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու վտանգը, առաստաղը չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում»,- հայտնում է ՍԱՏՄ-ն։
Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ:
Նշենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության
տեսչական մարմինն էլ այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ծխախոտային արտադրատեսակների վաճառքի հետ կապված խախտումներ են հայտնաբերվել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի երեք մասնաճյուղում։