00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
40 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:41
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ռոսատոմը» պատրաստ է իր տեխնոլոգիաները կիրառել «Նաիրիտի» տարածքի վնասազերծման համար

© Aravot «Նաիրիտ» գործարան
«Նաիրիտ» գործարան - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2026
Բաժանորդագրվել
Արդյունաբերական տարածքի վնասազերծման նախագծի իրագործելիության ուսումնասիրություն պատրաստելու համար «Ռոսատոմի» ձեռնարկությունը մասնակցում է կապալառուի ընտրությանը:
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. «Ռոսատոմը» պատրաստ է կիրառել իր ունեցած բոլոր տեխնոլոգիաներն ու իրավասությունները Հայաստանի նախկին «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքի վնասազերծման նախագծի իրականացման համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դաշնային էկոլոգիական օպերատորը, որը մտնում է պետական կորպորացիայի կառուցվածքի մեջ։
Այժմ «Ռոսատոմի» ձեռնարկությունը մասնակցում է կապալառուի ընտրությանը՝ արդյունաբերական տարածքի վնասազերծման նախագծի իրագործելիության ուսումնասիրություն պատրաստելու համար:
Դաշնային բնապահպանական օպերատորը նշել է, որ նախկին «Նաիրիտի» տարածքը բարդ արդյունաբերական օբյեկտ է։ Նախկին գործարանը, որտեղ կուտակված են քիմիական նյութեր ու թափոններ, գտնվում է բնակելի հատվածի հարևանությամբ: Նման օբյեկտներում աշխատանքը պահանջում է համալիր մոտեցում՝ տարածքի հետազոտությունից և տեխնոլոգիաների ընտրությունից մինչև վտանգավոր նյութերի անվտանգ կառավարում և հետագա երկարաժամկետ վերահսկողություն:
«Ռոսատոմի» հնարավոր մասնակցությունը «Նաիրիտի» խնդիրների լուծմանը քննարկվում է 2022 թվականից։ 2023 թվականին Դաշնային բնապահպանական օպերատորը հայկական կողմի խնդրանքով և սեփական միջոցների հաշվին ուսումնասիրել էր ձեռնարկության տարածքը և գույքագրել կուտակված թափոնները: Ուսումնասիրության արդյունքները և հետագա աշխատանքների վերաբերյալ առաջարկությունները ներկայացվել էին հայկական կողմին:

««Ռոսատոմը» տիրապետում է կուտակված բնապահպանական խնդիրներով բարդագույն օբյեկտների վնասազերծման բոլոր տեխնոլոգիաներին ու կարողություններին և պատրաստ է դրանք կիրառել ամենատարբեր խնդիրների լուծման համար, այդ թվում՝ իրագործել նախկին «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքն անվտանգ վիճակի բերելու նախագիծը», - հայտարարել է Դաշնային բնապահպանական օպերատորը:

Ընկերությունում նշել են, որ «Ռոսատոմն» ունի այդպիսի նախագծերի իրականացման փորձ. նման աշխատանքներ են արվել Իրկուտսկի մարզի Ուսոլիե-Սիբիրսկոյեի նախկին «Ուսոլեհիմպրոմ» ձեռնարկության տարածքում։
Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Նաիրիտ» նախագծով աշխատանքները շարունակելու մասին հայտնել էր սեպտեմբերի վերջին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Պետական կորպորացիայում հաստատել են, որ պատրաստ են շարունակել աշխատանքը՝ վտանգավոր թափոնների կառավարման, էկոլոգիական վնասների վերացման և բարդ արդյունաբերական տարածքների ռեկուլտիվացման գործում օգտագործելով կուտակված փորձը:
Հիշեցնենք` 1936 թվականին հիմնադրված «Նաիրիտ» գործարանը հետպատերազմական տարիներին դարձավ քլորոպրենային կաուչուկի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը: Գործարանի աշխատանքը դադարեցվեց 1989-ին, 1993-ին «Նաիրիտը» մասամբ վերագործարկվեց, իսկ 2010-ին վերջնականապես փակվեց:
«Նաիրիտ» գործարանը կապամոնտաժվի. ՀԲ–ն 1,5 մլն դոլար կտա շրջակա միջավայրի բարելավման համար
Լրահոս
0